Ուրբաթ, 19.04.2024, 10:18
Գլխավոր » 2012 » Օգոստոս » 13 » ԲԱՎԱՐԻԱ-ԲՈՐՈՒՍԻԱ. ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՎԻԴԵՈ)
03:05
ԲԱՎԱՐԻԱ-ԲՈՐՈՒՍԻԱ. ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՎԻԴԵՈ)

Գերմանիայի սուպերգավաթի խաղում Բավարիան 2:1 հաշվով առավելության հասավ երկրի չեմպիոն և գավաթակիր Դորտմունդի Բորուսիայի նկատմամբ: Ձեզ ենք ներկայացնում մյունխենցիների հետխաղյա մեկնաբանությունները:

Յուպ Հայնկես: " Մենք շատ լավ խաղացինք հատկապես առաջին կեսում: Մենք գոլային մի շարք պահեր ստեղծեցինք: Երկրորդ կեսում մեր մրցակիցը ավելացրեց իր խաղի մեջ և մեր խաղը մի փոքր թուլացավ: Մենք արժանի էինք հաղթանակի, բայց դժվար էր: Ակնհայտ է, որ այս հաղթանակը կբարձրացնի թիմի բարոյական վիճակը:

Ֆիլիպ Լահմ: " Մենք կարող ենք գոհ լինել առաջի կեսում մեր ցուցադրած խաղից, իսկ ահա երկրորդ կեսում մենք շատ սխալներ ունեցանք: Հակառակը կարող եմ ասել Բորուսիայի համար: Երկու թիմերն էլ դեռ աշխատանք ունեն կատարելու:

Արյեն Ռոբեն: " Կարծում եմ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Սա մեր առաջի գավաթն է այս մրցաշրջանում: Հույս ունեմ, որ վերջում մենք կտիրենք նաև այլ գավաթների:"

Մարիո Մանջուկիչ: " Կարևորը ինձ համար թիմի հաջող խաղն է, այլ ոչ թե առանձին իմը: Ես եկել եմ Բավարիա, որպեսզի պայքարեմ տիտղոսների համար, առաջինը առդեն կա: Բայց դեռ ամենալավ տիտղոսները առջևում են:"


Կցորդներ: Նկարներ 1
Դիտումներ: 493 | Ավելացրեց: sergoaslan | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0