Ուրբաթ, 26.04.2024, 05:59
Գլխավոր » 2014 » Հունվար » 15 » Շատ եմ տխրել, որ Ռիբերին չստացավ «Ոսկե գնդակը».Պլատինի
19:53
Շատ եմ տխրել, որ Ռիբերին չստացավ «Ոսկե գնդակը».Պլատինի
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կարծում է, որ «Ոսկե գնդակը» պետք է շնորհվեր ոչ թե Կրիշտիանու Ռոնալդուին, այլ Ֆրանկ Ռիբերիին:

«Շատ եմ տխրել, որ Ռիբերին չստացավ «Ոսկե գնդակը»: Հաջորդ տարի կրկին ընտրելու են Մեսսի-Ռոնալդու զույգից...և մյուս 3-4 տարիներին իրավիճակը չի փոխվելու:

50 տարվա ընթացքում մրցանակը շնորհվել է մրցաշրջանի ընթացքում ունեցած նվաճումների համար, իսկ հիմա հաշվի են առնում, թե ինչպես են խաղացել նախկինում: Ես դա խնդիր եմ համարում, թեպետ Ռոնալդուն ևս արժանի էր «Ոսկե գնդակի»:

Ամեն ինչ փոխվել է այն օրից, երբ մրցանակի հանձնման պատասխանատվությունը ՖԻՖԱ-ն է կրում»,-Պլատինիի խոսքերը մեջբերել է L’Equipe-ն:

Allsport.am

Դիտումներ: 449 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0