Հինգշաբթի, 25.04.2024, 16:17
Գլխավոր » 2013 » Փետրվար » 4 » ՇԱՏ ԳՈՀ ԵՆՔ ԹԻՄԻ ԽԱՂԻՑ. ՌՈՒՄԵՆԻԳԵ
13:50
ՇԱՏ ԳՈՀ ԵՆՔ ԹԻՄԻ ԽԱՂԻՑ. ՌՈՒՄԵՆԻԳԵ
Մյունխենի «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն գտնում է, որ իր թիմը տարվա սկզբից հրաշալի ֆուտբոլ է խաղում: Հիշեցենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայի անցած տուրում «Բավարիան» 3։0 հաշվով հաղթել էր «Մայնցին»։

«Շատ գոհ ենք: Երեք հանդիպում, 9 միավոր, 7 խփած և զրո բաց թողած գնդակ: Հաճույք էր այս ամենին ականատես լինելը: Գերազանց թիմի՝ գերազանց խաղ: Թիմը շատ վստահ և արդյունավետ էր գործում: Դժվար է պատկերացնել ավելի լավ ֆուտբոլ, քան երկրորդ խաղակեսում ցուցադրածը:

Շատ կարևոր է քայլ առ քայլ շարժվել դեպի դրված նպատակը: Մենք պետք է շարունակենք միավորներ հավաքել և դառնալ Գերմանիայի չեմպիոն», – Ռումենիգեի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը:

Sportarmenia.com

Դիտումներ: 367 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0