Չորեքշաբթի, 24.04.2024, 08:13
Գլխավոր » 2012 » Հունիս » 28 » ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐ."ԱՅԺՄ ԻՏԱԼԻԱՅԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԵՐԹՆ Է ԵԿԵԼ"
10:12
ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐ."ԱՅԺՄ ԻՏԱԼԻԱՅԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԵՐԹՆ Է ԵԿԵԼ"
Գերմանիայի հավաքականի առաջատար կիսապաշտպան  Բաստիան Շվայնշտայգերը, Եվրո 2012-ի Իտալիա-Գերմանիա կիսաեզրափակիչ խաղից առաջ համոզմունք է հայտնել, որ նրանք դուրս կգան եզրափակիչ:

"Այս մրցաշրջանում ես շատ հանդիպումներ եմ անցկացրել, սակայն Իտալիայի հետ ավանդական դիմակայությունը միանշանակ համարվում է տարվա գլխավոր իրադարձությունը: Ես կանխազգացում ունեմ, որ մենք շուտով  ևս մեկ գրանդի պայքարից դուրս կթողնենք: Նախկինում մենք հաղթահարել ենք Անգլիային,Արգենտինային, Հոլանդիային և Բրազիլիային: Այժմ Իտալիային հաղթելու հերթն է եկել: 
2005 թվականի ի վեր մենք շարժվում ենք միայն առաջ: Շատ կարևոր է, որ մենք ապավինում ենք մեր փիլիսոփայությանը: Մենք կարող ենք հպարտանալ, որ նման հավաքական ունենք: Մենք դեռևս չունենք տիտղոսներ, բայց դրան շատ մոտ ենք:
Իտալացիները հիանալի թիմ ունեն: Նրանց կազմում քիչ չեն վառ կատարողները, բայց Պիռլոն լավագույնն է: Շատ հաճելի է հետևել նրա խաղին: Սակայն միշտ էլ կարելի է նրան չեզոքացնել",-Շվայնշտայգերի խոսքերը մեջբերում է  ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Դիտումներ: 489 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0