Երեքշաբթի, 23.04.2024, 23:48
Գլխավոր » 2012 » Հունիս » 16 » ՇՎԱՅՆԻ."ՉԵԼՍԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՉ ՄԻ ԽՈՍՔ ՉԻ ԵՂԵԼ"
11:59
ՇՎԱՅՆԻ."ՉԵԼՍԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՉ ՄԻ ԽՈՍՔ ՉԻ ԵՂԵԼ"
Այս շաբաթվա սկզբում Լոնդոնի "Չելսիի" սեփականատեր Ռոման Աբրամովիչը այցելել էր Գերմանիայի հավաքականի ճամբար և զրուցել էր թիմի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի հետ:

Այդ լուրը հաստատել էր նաև հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը:
"Այո, Ռոման Աբրամովիչը եկել էր մեզ մոտ և զրուցել է Շվայնիի հետ: Նրանք երկուսն էլ մի քիչ ծիծաղեցին և Բաստիան շնորհավորեց Աբրամովիչին Չեմպիոնների լիգայում հաղթանակ տանելու կապակցությամբ: ",-52-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է  Hamburger Abendblatt-ը:
Շվայնշտայգերը այս կապակցությամբ հայտարարել է, որ "Սթեմֆորդ Բրիջ" պոտենցիալ տեղափոխության ոչ մի խոսք չի եղել:

"Եթե անկեղծ, երբ ես տեսա նրան զարմացա: Ես նույնիսկ ցանկանում էի նրան հարցնել ինչու է նա եկել: Ես շնորհավորեցի նրան Չեմպիոնների լիգայում հաղաթանակի կապակցությամբ և հետո մի քիչ զրուցեցինք: Չելսի տեղափոխության մասին ոչ մի խոսք չի եղել",-ժպտալով ասել է Բաստիան Շվայնշտայգերը:
Դիտումներ: 480 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0