Ուրբաթ, 19.04.2024, 15:48
Գլխավոր » 2012 » Մայիս » 19 » ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐ."ՄԵՆՔ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ"
15:58
ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐ."ՄԵՆՔ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ"
Բավարիայի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հույս է հայտնել, որ Չեմպիոնների  լիգայի եզրափակիչում իր թիմին կհաջողվի կոտրել Չելսիի դիմադրությունը:

"Մենք անցկացրեցինք հիանալի մրցաշրջան, բայց Չելսիից պարտություն կրելու դեպքում այն կվերածվի իսկական ողբերգության: Մենք չկարողացանք հաղթել Գերմանիայի առաջնությունն ու գավաթ: Այնպես, որ սխալվելու իրավունք չունենք: Մենք չենք կարող մրցաշրջանը ավարտել առանց տիտղոսների: Մենք վստահ ենք մեր ուժերի վրա, քանի որ ՉԼ ընթացիկ մրցաշրջանում ցուցադրում ենք գերազանց ֆուտբոլ: 

Ցանկալի է, որ բոլոր ֆուտբոլիստները առանց բացառության Չելսիի հետ խաղին մոտենան առանձնահատուկ պատասխանատվությամբ: Ափսոս, որ եզրափակիչը բաց կթողնեն Բադշտուբերը, Ալաբան և Լուիս Գուստավոն: Նրանց բացակայութունը շատ կզգացվի",խաղից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվայնշտայգերը:
Դիտումներ: 493 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0