Ուրբաթ, 29.03.2024, 11:50
Գլխավոր » 2012 » Հոկտեմբեր » 15 » ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՒԺԵՂ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՖԵՀ
10:48
ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՒԺԵՂ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՖԵՀ
«Այնտրախտի» գլխավոր մարզիչ Արմին Ֆեհն «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին կարևոր ֆուտբոլիստ է համարում Գերմանիայի հավաքականի համար:

«Կարծում եմ՝ Շվայնշտայգերը պետք է շարունակի ելույթներն ազգային հավաքականում: Հավաքականի առաջատարները չպետք է լինեն 22-23 տարեկան խաղացողներ, քանի որ նրանք դեռ որոշակի մակարդակի չեն հասել: Իսկ Բաստիանը մեր լավագույն խաղացողն է, երբ խնդիրներ չունի առողջության հետ: Նրան պարզապես անհրաժեշտ է ուժեղ բնավորություն՝ հետագայում առաջադիմելու համար», – Ֆեհի խոսքերը մեջբերում է Kicker-ը:
Նշենք, որ անցած մրցաշրջանում Շվայնշտայգերին հաճախակի էին քննադատում իր հնարավորություններից ցածր հանդես գալու համար:

Sportarmenia.com
Դիտումներ: 537 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0