Շաբաթ, 27.04.2024, 01:57
Գլխավոր » 2014 » Հուլիս » 27 » Telekom Cup 2014.«Բավարիա»-ն հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Բորուսիա»-ին
00:13
Telekom Cup 2014.«Բավարիա»-ն հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Բորուսիա»-ին

Համբուրգում մեկնարկել  է «Telekom Cup 2014» կոչվող ոչ պաշտոնական ամենամյա մրցաշարը, որին մասնակցում են Բունդեսլիգայի 4 թիմեր` «Բավարիա»-ն, Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ն, «Համբուրգ»-ը և «Վոլֆսբուրգ»-ը: Կիսաեզրափակիչ առաջին խաղում «Վոլֆսբուրգ»-ը և «Համբուրգ»-ը խաղի հիմնական ժամանակում հաղթողին չպարզեցին` գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով հաղթող դուրս եկան «Վոլֆսբուրգ»-ի ֆուտբոլիստները:

Եզրափակիչ խաղի մյուս մասնակիցը որոշվեց «Բավարիա»-«Բորուսիա» խաղում: Խաղի հաշիվը բացեց մյունխենցիների նորեկ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ երկրորդ խաղակեսում  Ֆրանկ Ռիբերին կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Խաղի մնացած ժամանակահտվածում մրցավարը երկու 11 մետրանոց նշանակեց «Բավարիա»-ի դարպասին: Երկու դեպքում նշակետին մոտեցավ Մաքս Կրուզեն և երկու դիպուկ հարվածից հետո հավասարեցրեց հաշիվը: Հետխղայա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին Պեպ Գվարդիոլայի սաների հարվածները: 

Հավելենք, որ մրցաշարի կանոնակարգի համաձայն խաղերը տևողությունը կազմում է 60 րոպե: Յուրաքանչյուր խաղակեսը 30 րոպե: Խաղի հիմնական ժամանակում հաղթողը ի հայտ չգալու դեպքում անմիջապես նշանակվում է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար: 

«Բավարիա» - «Վոլֆսբուրգ» եզրափակիչ խաղը կկայանա այսօր:

«Բավարիա» - «Բորուսիա» Մ` 2:2, 11մ.` 7:6
«Իմթեք Արենա». Համբուրգ
Գոլեր` Լևանդովսկի 28' , Ռիբերի 33' – Կրուզե 42' (11մ), 60' (11մ)

Նյութի աղբյուր` Shamshyan.com

 

Դիտումներ: 527 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0