Հինգշաբթի, 25.04.2024, 12:13
Գլխավոր » 2012 » Հունիս » 8 » ՎԵՐՋԱՊԵՍ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՎՐՈ 2012-Ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11:36
ՎԵՐՋԱՊԵՍ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՎՐՈ 2012-Ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր վերջապես կմեկնարկի այդքան սպասված Եվրոպայի 2012 թվականի առաջնությունը: Գրեթե մեկ ամսվա ընթացքում մասնակից 16 թիմերը Լեհաստանում և Ուկրաինայում կվիճարկեն Եվրոպայի ուժեղագույն հավաքականին: Այդ ընթացքում ֆուտբոլասերները մեծ լարվածությամբ և անհաբերությամբ կհետևեն ֆուտբոլային մեծ տոնահանդեսին: 

Բացումը տեղի կունենա  Երևանի ժամանակով 19:30-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Բացման արարողությունից անմիջապես հետո առաջնության մեկնարկը կտան A խմբում ընդգրկված կազմակերպիչ երկրի` Լեհաստանի և 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն` Հունաստանի հավաքականները: Առաջին խաղային օրվա երկրորդ հանդիպման շրջանակներում 22:45-ին լեհական Վրոցլավ քաղաքում առճակատման դուրս կգան Ռուսաստանի և Չեխիայի ընտրանիները: 

 

Իհարկե գերմանական ֆուտբոլի երկրպագուների ուշադրությունը սևեռված է լինելու B խմբին, որտեղ ընդգրկված է Գերմանիայի ազգային հավաքականը: "Մահվան խմբում" Բունդեսթիմը առաջին երկու խաղերում ստիպված կլինի հաշվի նստել առաջնության հաղթողի երկու ռեալ հավակնորդների` Պորտուգալիայի և Հոլանդիայի հզոր հավաքականների հետ: 

Հունիսի 9-ին 22:45-ին `Ուկրաինայի Լվով քաղաքում Յոահիմ Լյովի սաներին կդիմակայեն պորտուգալացիները: 

Մեր կայքը կլուսաբանի Գերմանիայի հավաքականի ելույթները և ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի Բունդեսթիմի մասնակցությամբ բոլոր հանդիպումները:  






Դիտումներ: 510 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0