Չորեքշաբթի, 24.04.2024, 16:14
Գլխավոր » 2013 » Փետրվար » 15 » ՎՈԼՖՍԲՈՒՐԳ - ԲԱՎԱՐԻԱ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
17:01
ՎՈԼՖՍԲՈՒՐԳ - ԲԱՎԱՐԻԱ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Վոլֆսբուրգ - Բավարիա
Բունդեսլիգա 22-րդ տուր
15.02.13. Վոլֆսբուրգ. "Վոլկսվագեն Արենա" 23:30
Մրցավար` ֆելիքս Ցվայեր (Բեռլին)

Բունդեսլիգայի 22-րդ տուրի բացման խաղում Վոլֆսբուրգը սեփական հարկի տակ կընդունի առաջնության առաջատար Բավարիային: Ընթացիկ խաղարկությունում "գայլերը" ընթանում են 12-րդ տեղում: Չնայած դրան վերջին խաղերում Վոլֆսբուրգը ցուցադրում է բավականին պատշաճ մակադրակի ֆուտբոլ: Բավարիան իր հերթին մեծ առավելություն է ստեղծել հետապնդող թիմերի նկատմամբ: Երկրորդ տեղում ընթացող  Դորտմունդի Բորուսիային մյունխենցիները գերազանցում են 15 միավորով: Յուպ Հայնկեսի թիմը ոչ-ոքի չի նկատում իր ճանապարհին, մյունխենցիները մեկը մյուսի հետևից ջախջախում են իրենց մրցակիցներին` գործելով անողոք կերպով: Վերջին երեք խաղերում Բավարիայի խփած գնդակների տարբերությունն է`9:0: Այս խաղում դժվար, թե Վոլֆսբուրգից կարելի է սպասել որևէ սխրանք, սակայն կարելի է սպասել, որ գայլերը սեփական հարկի տակ "ատամ ցույց կտան" իրենց ահեղ մրցակցին:


Նախնական կազմերը ըստ Kicker-ի:


Վոլֆսբուրգ: Բենալիո, Ֆագներ, Նալդո, Մադլունգ, Շեֆեր, Տրեշ, Պոլակ, Վիերինյա, Դիեգո, Պերիշիչ, Դոստ


Բավարիա: Նոյեր, Լահմ, վան Բույտեն, Դանտե, Ալաբա, Լուիս Գուստավո, Շվայնշտայգեր, Մյուլլեր, Կրոս, Ռիբերի, Մանջուկիչ

Դիտումներ: 446 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0