Ուրբաթ, 19.04.2024, 03:11
Գլխավոր » 2013 » Փետրվար » 24 » ՈՒԻԼՇԻՐԸ ՄԵԾ ՏԱՂԱՆԴ Է. ՌՈԲԵՆ
20:31
ՈՒԻԼՇԻՐԸ ՄԵԾ ՏԱՂԱՆԴ Է. ՌՈԲԵՆ
rՄյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը ենթադրում է, որ «Արսենալի» հաջորդ լուրջ կորուստը կարող է լինել Ջեք Ուիլշերը։

«Չեմ կարծում, որ «Արսենալը» կկարողանա պահել Ուիլշերին, եթե չսկսի հաղթել։ Արդեն հիմա երևում է, որ նա մեծ տաղանդ ունի։ Նա դեռ շատ երիտասարդ է՝ ընդամենը 21 տարեկան։ Վստահ եմ, որ նա կդառնա մեծ ֆուտբոլիստ»,- Ռոբենի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին հանդիպման ժամանակ «Արսենալը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով պարտվեց «Բավարիային»։

Sportarmenia.com



Դիտումներ: 457 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0