Ուրբաթ, 26.04.2024, 13:40
Գլխավոր » 2014 » Ապրիլ » 25 » Խոսեպ Գվարդիոլա. Ռիբերիի խնդիրը ոչ թե նրա ոտքերի, այլ` գլխի մեջ է
18:34
Խոսեպ Գվարդիոլա. Ռիբերիի խնդիրը ոչ թե նրա ոտքերի, այլ` գլխի մեջ է

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ընդգծել է, որ թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի անշուք խաղը կապված է ոչ թե նրա առողջական, այլ հոգեբանական վիճակի հետ: Մասնագետի խոսքով, փետրվարին ենթարկված վիրահատությունը չի ազդել ֆրանսիացու ֆիզիկական վիճակի վրա:

«Խնդիրը գլխում է, այլ ոչ թե ոտքերում: Վիրահատությունն արդեն մոռացվել է: Նրան հարկավոր է գտնել իր խաղային ռիթմը:

Ես աջակցում եմ Ֆրանկին, նրա հետ ամեն օր խոսում եմ: Նույնիսկ երբ նա լավագույն վիճակում չէ, միևնույն է՝ փորձում է ամբողջությամբ տրվել թիմին: Վստահ եմ, որ «Ռեալի» հետ կայանալիք պատասխան մրցավեճում նրա խաղը կրկին նախկին բարձունքում կլինի»,- ասել է կատալոնացին:

Ի դեպ, ֆրանսիացու՝ հոգեբանական մասով խնդիր ունենալու մասին այսօր խոսել էր նաև մյունխենցիների նախկին դարպասապահ Օլիվեր Կանը, ակնարկելով, որ Ռիբերին պետք է մոռանա Տարվա լավագույն ֆուտբոլիստ չդառնալու «անհաջողությունը»։

Armsport.am

 

Դիտումներ: 379 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0