Ուրբաթ, 26.04.2024, 18:31
Գլխավոր » 2013 » Փետրվար » 16 » ԸՆԹԱՑԻԿ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ՎՈԼՖՍԲՈՒՐԳԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ
12:17
ԸՆԹԱՑԻԿ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ՎՈԼՖՍԲՈՒՐԳԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խոսել է Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում «Վոլֆսբուրգի» նկատմամբ տարած հաղթանակի (2։0) մասին։

«Կարծում եմ՝ ընթացիկ մրցաշրջանում սա «Վոլֆսբուրգի» լավագույն հանդիպումն էր։ Եվ նրանց երկրպագուները զգացին, որ թիմը պայքարում էր ամբողջ ուժով։ Հանդիպումն անցավ շատ ինտենսիվ և բարձր տեմպով։ Մեզ համար այն հեշտ չստացվեց։

Սակայն մենք միշտ էլ հաշվի ենք առնում, որ նման բան կարող է պատահել։ Ես կանխազգացում ունեի, որ այդպես էլ լինելու է։ «Վոլֆսբուրգը» ագրեսիվ թիմ է, նրանք շատ լավ են շարժվում։ Մեր մրցակիցը հանդիպման հենց սկզբից սկսեց ճնշել մեզ։

Այդպիսի խաղերում պետք է հաղթել։ Մենք նորից ցույց տվեցինք մեր բարձր կարգը և այն, որ կարող ենք հաղթել, երբ մրցակիցը լուրջ դիմադրություն է ցուցաբերում։ «Բավարիան» խելացի ֆուտբոլ խաղաց», – Հայնկեսի խոսքերն է մեջբերում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

Sportarmenia.com



Դիտումներ: 414 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0