Շաբաթ, 27.04.2024, 08:09
Գլխավոր » 2012 » Հունիս » 1 » ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ.ԳԵՐՄԱՆԻԱ-ԻՍՐԱՅԵԼ 2:0
00:42
ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ.ԳԵՐՄԱՆԻԱ-ԻՍՐԱՅԵԼ 2:0
Եվրո 2012-ի մեկնակից առաջ Գերմանիան իր վերջին ընկերական հանդիպումը անցկացրեց Իսրայելի ընտրանու դեմ: Լայպցիգի "Ռեդ Բուլ Արենա" մարզադաշտում կայցած խաղում յոահիմ Լյովի սաները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հրեանիերի դարպասը: Չնայած, որ ողջ հանդիպման ընթացքում գերմանացիները լուրջ առավելություն ունեին մրցակցի նկատմամբ այդուհանդերձ խաղը այդքան էլ գոլառատ չստացվեց: 
Տանտերերին երկար ժամանակ չէր հաջողվում խոցել հյուրերի դարպասապահ` Խարուշի դարպասը: Դրվագներից մեկում հարձակման կրակակետում հայտնված Ժերոմ Բոատենգի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին: Մի քանի րոպե անց գերմանացիները վերջիվերջո բացեցին խաղի հաշիվը: Եռաքայլ գորհը եզրափակեց Մարիո Գոմեսը: 
Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց և գերմանացիները կրկին տիրելով նախաձեռնությանը փորձում էին մեծացնել հաշվի տարբերությունը, սակայն վերջնական հարվածը Բունդեսթիմի ֆուտբոլիստների մոտ ակնհայտորեն չէր ստացվում: Նպաստավոր դիրքերից դարպասը չկարողացան գրավել Պոդոլսկին և Մյուլլերը: Առաջինը երկու անգամ հարվածեց ուղիղ դարպասապահի վրա, իսկ վերջին էլ մոտ տարածությունից համարձակվեց չգրավել Խարուշի դարպասը: 
Խաղը սրելու պատրվագով Յոահիմ Լյով Պոդոլսկու փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Անդրե Շյուռլեին, ով պարզապես փայլուն մտավ խաղի մեջ և խաղադաշտում հաշված րոպեներ անցակցնելուց հետո դարձավ հրաշք գոլի հեղինակ: Տուգանայինի մատույցներից հեռահար հարվածով երիտասարդ ֆուտբոլիստը ձեռնունայն թողեց հյուրերի դարպասապհին, ով  գերազանց հանդիպում անցկացրեց: 
Այսպիսով Գերմանիայի հավաքականը ավարտեց իր ստուգողական հանդիպումների շարքը և արդեն կնախապատրաստվի հունիսի 9-ին կայանալիք Պորտուգալիայի հետ կարևորագույն հանդիպմանը: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի հունիսի 8-ին:

ԳԵՐՄԱՆԻԱ - ԻՍՐԱՅԵԼ 2:0
Ընկերկան հանդիպում.  31մայիսի,"Ռեդ Բուլ Արենա" Լայպցիգ, 22:30 
Գոլեր` Գոմես 40', Շյուռլե 82'


ԳԵՐՄԱՆԻԱ: Նոյեր - Բոատենգ, Մերտեզակեր, Բադշտուբեր, Լահմ - Խեդիրա(Լ.Բենդեր 88'), Կրոս (Ռոյս 83')- Մյուլլեր(Ռոյս 83'), Օզիլ, Պոդոլսկի (Շյուռլե 67') - Գոմես(Կլոզե 67')

Պահեստայիններ: Վիզե, Ցիլեր, Հյովեդես, Հումելս, Շմելցեր, Շվայնշտայգեր, Լ.Բենդեր, Գյունդողան, Գյոտցե, Ռոյս, Շյուռլե, Գոմես  

Գլխավոր մարզիչ: Լյով  

ԻՍՐԱՅԵԼ: Խարուշ, Բեն-Հաիմ, Շպունգին, Տիբի, Շայմանն, Զաավի, Նատխո, Բենայուն, Մեկիսկո, Դամարի, Շեխտեր  

Գլխավոր մարզիչ:Գուտման

ԳԵՐՄԱՆԻԱ ԻՍՐԱՅԵԼ (ՏԵՍՈՒԹՅՈՒՆ) 30.05.12

Դիտումներ: 701 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0