Հինգշաբթի, 25.04.2024, 15:19
Գլխավոր » 2014 » Հունիս » 6 » Յոախիմ Լյով. Որպես մրցակից մենք պատահական չենք ընտրել հենց Հայաստանի թիմին
10:41
Յոախիմ Լյով. Որպես մրցակից մենք պատահական չենք ընտրել հենց Հայաստանի թիմին
Այսօր երեկոյան Մայնցում կայանալու է Գերմանիա- Հայաստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը:

Գերմանացիների գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը նշել է, որ իրենք պատահական չեն ընտրել հենց Հայաստանի ընտրանուն:

«Հայաստանի հավաքականը հիմնականում խաղում է հակագրոհներով, ինչպես Պորտուգալիայի ընտրանին, որին էլ մենք հանդիպելու ենք Աշխարհի առաջնության առաջին իսկ խաղում»,- Լյովի խոսքերը մեջբերում է goal.com-ը:

Իսկ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն էլ խոստովանել է, որ այս խաղը մեծ նշանակություն ունի, քանի որ ամեն օր չի, որ հնարավորություն է լինում խաղալ Գերմանիայի պես ուժեղ թիմի դեմ:

«Մենք պետք է ոչ միայն հակագրոհենք, այլեւ կարողանանք հարձակողական ֆուտբոլ ցուցադրել: Միաժամանակ այնքան էլ խելամիտ չի լինի Գերմանիայի դեմ խաղալ միայն հարձակողական ֆուտբոլ եւ պետք է կարողանալ լավ պաշտպանվել»,- Շալանդի խոսքերը հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Գերմանիա- Հայաստան ընկերական հանդիպումը կայանալու է Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին:
sport.mediamax.com
FONT- tahoma
SIZE 14

Դիտումներ: 340 | Ավելացրեց: Hinkel25 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0