Հինգշաբթի, 18.04.2024, 22:01
Գլխավոր » 2012 » Մայիս » 28 » ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ
21:54
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ
Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը հրապարակել է վերջնական կազմը, որը մեկնելու է Եվրո-2012:

Վերջնական կազմից դուրս են մնացել` Մյոնխենգլադբախի "Բորուսիայի" դարպասապահ Մարկ-Անդրե Տեր-Շտեգենը, Դորտմունդի "Բորուսիայի" կիսապաշտպան Սվեն Բենդերը, "Շալկե-04"-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը եւ "Շտուտգարտի" հարձակվող Կակաուն:

Լյովի տրամադրության տակ մնացել են հետեւյալ 23 ֆուտբոլիստները.
 
Դարպասապահներ. Մանուել Նոյեր ("Բավարիա"), Տիմ Վիզե ("Վերդեր"), Ռոն Ռոբերտ Ցիլեր ("Հաննովեր"):

Պաշտպաններ. Հոլգեր Բադշտուբեր, Ֆիլիպ Լահմ, Ժերոմ Բոատենգ (բոլորն էլ` "Բավարիա"), Մարսել Շմելցեր, Մատս Հումելս (երկուսն էլ` "Բորուսիա" Դորտմունդ), Պեր Մերտեզակեր ("Արսենալ", Անգլիա), Բենեդիկտ Հյովեդես ("Շալկե-04"):

Կիսապաշտպաններ. Բաստիան Շվայնշտայգեր, Տոնի Կրոոս, Թոմաս Մյուլլեր (բոլորն էլ` "Բավարիա"), Անդրե Շուրլե, Լարս Բենդեր ("Բայեր"), Սամի Խեդիրա, Մեսութ Օզիլ (երկուսն էլ` "Ռեալ" Մադրիդ, Իսպանիա), Մարկո Ռոյս ("Բորուսիա" Մյոնխենգլադբախ), Իլքայ Գյունդողան, Մարիո Գյոտցե (երկուսն էլ` "Բորուսիա" Դորտմունդ), Լուկաշ Պոդոլսկի ("Արսենալ", Անգլիա):

Հարձակվողներ. Մարիո Գոմես ("Բավարիա"), Միրոսլավ Կլոզե ("Լացիո", Իտալիա):

Դիտումներ: 564 | Ավելացրեց: ShushanMargaryan | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0