Ուրբաթ, 26.04.2024, 03:44
Գլխավոր » 2012 » Հունիս » 23 » ՅՈՀԻ ԼՅՈՎ."ԵՍ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՄ ԻՄ ՍԱՆԵՐՈՎ"
11:07
ՅՈՀԻ ԼՅՈՎ."ԵՍ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՄ ԻՄ ՍԱՆԵՐՈՎ"
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հույների նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է այն մասին, թե ինչով էին պայմանավորված կազմում փոփոխությունները և նշել, որ այլևս սխալվելու իրավունք չունեն։

- Նախ պետք է ասեմ, որ մեր մասնակցությամբ հիանալի խաղ տեղի ունեցավ։ Մենք 1/4 եզրափակիչից մուտք գործեցինք կիսաեզրափակիչ։ Չեմ կարծում, որ դեռևս 2004թ-ին ինչ որ մեկը մտածեր, որ մենք կկարողանաինք նման բան անել։ Մենք այս առաջնության ամենաերիտասարդ հավաքականն ենք և մենք ունենք շատ երիտասարդ տաղանդներ։ Ես հպարտանում եմ իմ խաղացողներով։ Նրանք արժանի էին այս հաղթանակին։

- Հույները, ունենալով մեկ հնարավորություն, խփեցին երկու գոլ։ Մենք ի սկզբանե լավ էինք խաղում, պարզապես պետք է ավելի լավ օգտագործեինք մեր հնարավորությունները։ Ես այդ պահերին մի փոքր լարված էի։
- Չեմ կարող ասել, որ առաջնությունում 3 հաղթանակներից հետո ես դժգոհ եմ մեր խաղից, սակայն մենք նախատեսել էինք կազմում փոփոխություններ կատարել որոշ ժամանակով։ Մենք գիտեինք, որ հույնները մեր հետ խաղում լավ կպատրաստվեն ուստի փորձեցինք մի փոքր անկանխատեսելի լինել և կարծում եմ, որ դա մեզ հաջողվեց։ Բոլոր հավաքականները, որոնք կանցնեն կիսաեզրափակիչ, կլինեն չեմպիոնության ակնհայտ թեկնածու։ Նման մաշտաբի խաղերում որոշիչ են լինում մանրուքները, այդ պատճառով ել մենք մեզ չենք կարող թույլ տալ նույնիսկ փոքր սխալ,- Լյովի խոսքերը մեջբերում է UEFA-ի պաշտոնական կայքը։
Դիտումներ: 476 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0