Հինգշաբթի, 28.03.2024, 23:27
Գլխավոր » 2012 » Հոկտեմբեր » 5 » ԶԱՄՄԵՐԻ ԵՎ ՀԱՅՆԿԵՍԻ ՄԻՋԵՎ ՎԵՃԸ ՀԱՐԹՎԱԾ Է
16:38
ԶԱՄՄԵՐԻ ԵՎ ՀԱՅՆԿԵՍԻ ՄԻՋԵՎ ՎԵՃԸ ՀԱՐԹՎԱԾ Է
Մյունխենի «Բավարիայի» ղեկավար Կարլ Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի և մարզական տնօրեն Մատիաս Զամերի միջև այլևս տարաձայնություններ չկան, հաղորդում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Հայնկեսը քննադատել էր Զամերին  «Վերդերի» հետ խաղից հետո թիմին տված գնահատականի համար, որտեղ մյունխենցիները հաղթել էին 2:0 հաշվով:
Հայնկեսը նշել էր, որ Զամերի հրապարակավ քննադատություններն անտեղին են ու օգուտ չեն բերում ոչ ակումբին, ոչ թիմին:

«Հայնկեսը և Զամերն անկեղծ զրույց են ունեցել, որի արդյունքում այս թեման փակված է, նրանք հաշտվել են: Վստահ եմ, որ նրանք կշարունակեն համատեղ աշխատանքը լիակատար համերաշխության ու վստահության պայմաններում»,-նշել է Ռումենիգեն:

Sportarmenia.com
Դիտումներ: 426 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0