Ուրբաթ, 26.04.2024, 18:53
Գլխավոր » 2013 » Սեպտեմբեր » 9 » Զիդան. «Ոսկե գնդակը» կտայի կա´մ Ռիբերիին, կա´մ Ռոնալդուին
15:10
Զիդան. «Ոսկե գնդակը» կտայի կա´մ Ռիբերիին, կա´մ Ռոնալդուին
Ֆրանսիացի լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանի կարծիքով 2013 թ. «Ոսկե գնդակը» պիտի բաժին հասնի կա´մ Ֆրանկ Ռիբերիին, կա´մ Կրիշտիանու Ռոնալդուին։

Վերջին չորս տարիներին մրցանակն ստանում է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին։ Արգենտինացու հիմնական մրցակիցներն այս տարի հենց Ռիբերին և Ռոնալդուն են։

«Հույս ունեմ՝ մրցանակն այս զույգից մեկը կստանա։ Նրանք երկուսն էլ վաստակել են դա,-ասել է Զիդանը։- Եթե երկու «Ոսկե գնդակ» լիներ, ապա ես երկուսին էլ կտայի։ Բայց մրցանակը մեկն է, և ես չեմ որոշել՝ նրանցից ով է առավել արժանի»։

Զիդանը, ով այժմ Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կարլո Անչելոտտիի օգնականն է, մեկնաբանել է նաև Գարեթ Բեյլի տեղափոխությունը «սերուցքայինների» շարքեր։ Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը Բեյլի համար վճարել է 100 մլն եվրո։

«Տասը տարի առաջ ինձ համար 76 մլն եվրո են վճարել, և այն ժամանակ ես ասել եմ, որ դա չափազանց շատ է։ Հիմա ևս ես մտածում եմ, որ ֆուտբոլիստը չպետք է այդքան արժենա։ Ցավոք՝ ֆուտբոլն այդպիսին է։ Նման գումարներն անհասկանալի են»,-ասել է Զիդանը։

Allsport.am


Դիտումներ: 483 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0