Երեքշաբթի, 16.04.2024, 22:31
Գլխավոր » Հոդվածներ » ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՅԻ 13-ՐԴ ՏՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
BWUԲունդեսլիգայի 13-րդ տուրի վերլուծություն
Բունդեսլիգայի 13-րդ տուրում կայացավ առաջնության առաջին շրջանի և միգուցե ամբողջ առաջնության ամենագլխավոր մրցավեճը: Դորտմունդում մրցեցին չեմպիոնությանը երկու գլխավոր հավակնորդները` «Բորուսիա»-ն և «Բավարիա»-ն: Մինչ 13-րդ տուրը դորտմուդցները «Բավարիա»-ից հետ էին մնում 4 միավորով և վերոնշյալ խաղում հաղթանակը նրանց հարկավոր էր օդի և ջրի նման: Թիմերը հանդիպմանը մոտեցան կադրային խնդիրներով: Կարևորագույն խաղից առաջ կողմերը հայտնվեցին ֆորս–մաժորային իրավիճակում: Հատկապես դրությունը լուրջ է «Բորուսիա»-ի մոտ, որը այս խաղից առաջ կորցրեց հիմնական կազմի երեք պաշտպանների: Մաթս Հյումելսը, Նեվեն Սուբոտիչը և Մարսել Շմելցերը չկարողացան օգնել իրենց թիմին:  Մյունխենցիների կազմում նույն պատճառներով  խաղը բաց թողեցին  Ֆրանկ Ռիբերին և Բաստիան Շվայնշտայգերը:  Եթե Գվարդիոլան կարողացավ համարժեք փոխարինողներ գտնել վնասվածք ստացած ֆուտբոլիստներին,ապա Կլոպը այդ հնարավորությունը պարզապես չուներ, քանի որ գաղտնիք չէ, որ «Բորուսիա»-ն չունի խաղացողների այնպիսի հարուստ ընտրություն , ինչպիսին ունի նույն «Բավարիա»-ն: Այդ հանգամանքը բնականաբար նույնպես ազդեց խաղի ելքի վրա: Մանավանդ, որ Կլոպը ստիպված եղավ  պատասխանատու խաղում պաշտպանական նոր գիծ ձևավորել, որը այդքան էլ հուսալի չգործեց: Կենտրոնական գոտում Կլոպը վստահեց թիմի նորեկ, վետերան Մանուել Ֆրիդրիխ և  Սոկրատիս զույգին, իսկ եզրերում գործեցին Գրոսկրոյտցն ու երիտասարդ Դուրմը: Գվարդիոլան Շվայնշտայգերի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Մարտինեսին, իսկ Ռիբերիի փոխարեն Ռաֆինյային: Բրազիլացի պաշտպանը տեղափոխվեց կիսապաշտպանության աջ թև, իսկ Արիեն Ռոբենը` ձախ թև:   
Առաջին խաղակեսը անցավ հավասար պայքարում: Թիմերից յուրաքանչյուրը սպասում էր մյուսի սխալին, սակայն կողմերը հիմնականում անսխալ գործեցին և ընդմիջման գնացին 0:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում «Բավարիա»-ն բոլոր գործոններով գերազանցեց մրցակցին: 64-րդ րոպեին Գվարդիոլան մարտի նետեց Մարիո Գյոտցեին, ում բավականին «ջերմ» ընդունելության արժանացրեցին դորտմունդցի երկրպագուները: Այդուհադներձ հենց Գյոտցեն բեկեց հանդիպման ելքը և սկիզբ դրեց «Բորուսիա»-ի ջախջախմանը: Փոխարինման դուրս գալուց քիչ անց գերմանացի կիսապաշտպանը Թոմաս Մյուլլերի փոխանցումից հետո գրավեց իր նախկին թիմի դարպասը: Դրանից հետո «Բորուսիա»-ն առաջ նետվեց և կարող էր արագորեն հավասարեցնել հանդիպման հաշիվը: Նախ Մխիթարյանը հարմարավետ դիրքրից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը, իսկ քիչ անց Ռոյսի քողարկված հարվածից հետո ֆանտաստիկ սեյվի հեղինակ դարձավ Մանուել Նոյերը: «Բորուսիա»-ն չօգտագործեց իրեն ընձեռված հիանալի շանսերը, ինչի համար պատժվեց խստագույն ձևով: Գվարդիոլան խաղադաշտ դուրս բերեց վնասվածքից ապաքինված Տիագո Ալկանտարային, ով հիանալի ներգրավվեց խաղի մեջ և իր «ոսկերչական» փոխանցումների հաշվին աշխույժացրեց թիմի գործողությունները: Հենց Տիագոյի գերազանց փոխանցումից հետո ծնվեց մյունխենցիների երկրորդ գոլը: Երկրորդ գոլից հետո դորտմունդյան ակումբը վայր դրեց իր բոլոր զենքերը, որից անմիջապես հետո երրորդ գոլը հայտնվեց տանտերերի դարպաում: «Բորուսիա»-ն պարտվեց առաջին հերթին իր պահերը չօգտագործելու և կազմի ոչ լայն ընտրություն ունելու պատճառով: Ինչ վերաբերվում է «Բավարիա»-ին, ապա մյունխենյան ակումբը կարողացավ միանգամից օգտվել մրցակցի սխալներից և հզոր փոխարինումների շնորհիվ լիովին առավելություն ստացավ մրցակցի նկատմամբ, որը վերածեց նյութականի:
«Բորուսիա»-ի միավորների կորստից օգտվեց երրորդ տեղում գտնվող Լևերկուզենի «Բայերը»և շրջանցելով դորտմունդցիների տեղայակվեց առաջատար «Բավարիա»-ի թիկունքում: Հյուպիայի թիմը հյուրընկալվելիս Շտեֆան Կիսլինգի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց Բեռլինի «Հերտա»-ին: «Ասպիրինայինները» այդքան էլ վստահ հանդես չեկան, սակայն կարողացան ոչ այդքան լավ խաղով անհրաժեշտ արդյունք ապահովել իրենց համար: Ի տխրություն «Բայեր»-ի այդ խաղում վնասվածք ստացավ թիմի առաջատար Սիդնեյ Սամ, ով ամենայն հավանականությամբ բաց կթողնի Չեմպիոնների լիգայի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հանդիպումը: Նրա փոխարեն խաղադաշտում հայտնված Յենս Հեգելերը իրեն վատ չդրսևորեց և հենց նրա փոխանցումից հետո Կիսլինգը գրավեց Կրաֆտի պաշտպանած դարպասը: Ի տարբերություն նախորդ մրցաշրջանների, այս տարի «Բայեր»-ը աչքի է ընկնում կայունությամբ, որը ակումբին բարձր տեղեր գրավելու համար մեծ շանս է ընձեռում: 
Հաճելի տպավորթյուն է  թողնում նաև Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն, որը ընթացիկ տուրում չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: ֆավրեյի թիմը հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Շտուտգարտ»-ի դարպասը: Այդ հաղթանակը գլադբախյան ակումբին թույլ տվեց մոտենալ առաջատար եռյակին: Եթե «Բորուսիա»-ն կարողանա շարունակել իր կայուն ելույթները, ապա ընացիկ մրցաշրջանի արդյունքներով կարող է հավակնել եվրագավթային գոտում տեղ զբաղեցնելուն: 
Շարունակում է իր մրցակիցների նկատմամբ առատաձեռնություն դրևսրել «Շալկե 04»-ը, որը գրեթե ամեն խաղում 2-3 գնդակից պակաս չի ընդունում սեփական դարպասը: Ճիշտ է, շատ հաճախ խփում է նույնքան, սակայն կազմի հարուստ ընտրություն ունենալով հանդերձ գելզենկիրխենյան ակումբը նման անկազմակերպ և անհաշվենկատ հանդես գալու իրավունք պարզապես չունի: Մանավանդ, որ թիմը իր երկրին է ներկայանցում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: «Շալկե»-ն նույնանման կերպով հանդես է գալիս նաև եվրագավաթային առաքելության շրջանակում: Նման պարագայում թիմի գլխավոր մարզիչ Յենս Կելլերի ապագան շատ մշուշոտ է թվում: 13-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» հետ խաղում «Շալկե 04»-ը աչքի ընկավ անկայուն և անհաշվենկատ գործողություներով: Կելլերին դեռևս չի հաջողվում հավասարակշռություն գտնել խաղային դիրքերի միջև: Հաշվի մեջ երկու գնդակի առավելություն ունենալով հանդերձ գելզենկիրխենցիները համարձակվեցին բաց թողնել երեքը և միայն խաղավերջում Հյովեդեսի շնորհիվ նրանց հաջողվեց փրկվել պարտությունից: Նման կերպ շարունակելու դեպքում «Շալկե 04»-ը կարող է մրցաշրջանի վերջում նույնիսկ տեղ չզաբղեցնել եվրագավաթային գոտում:
Ընթացիկ մրցաշրջանում իր առաջին ոչ-ոքին խաղաց «Վոլֆսբուրգ»-ը, որը նախորդ 4 տուրերի ընթացքում 4 անընդմեջ հաղթանակ էր տոնել: «Գայլերը», այս տուրում  միավորներ կիսեցին հետնապահների շարքում ընդգրկված «Նյուրնբերգ»-ի հետ: «Վոլֆսբուրգ»-ի գլխավոր մարզիչ Դիտեր Հեկինգը իր նախկին թիմի նկատմամբ մոտ էր հաղթանակ տանելուն, սակայն խաղավերջում նրանք ձեռքներից բաց թողեցին հաղթանակը: Ինչ վերաբերվում է «Նյուրնբերգ»-ին, ապա բավարական թիմը հանդիասնում է ընթացիկ մրցաշրջանի այն եզակի կոլեկտիվը, որը դեռևս ոչ մի հաղթանակ չի տարել: «Նյուրնբերգ»-ը 13 խաղից`8-ը ավարտել է ոչ-ոքի արդյունքներով: Իհարկե, հերթական ոչ-ոքի արդյունքը չէր կարող ուրախացնել «Նյուրնբերգ»-ին, քանի որ թիմը շարունակում է գտնվել վտանգավոր գոտում:
Բունդեսլիգայի երբեմնի վառ և ուրախ ակումբներից մեկը` Բրեմենի «Վերդեր»-ը շարունակում է իր «անգույն» ելույթները: Հերթական տուրում Դուտի սաները Բրեմենում 2:3 հաշվով զիջեցին «Մայնց»-ին: Խաղը բավականին անհաջող սկսվեց տանտերերի համար: Արդեն 16-րդ րոպեի դրությամբ «Մայնց»-ը առջևում էր հաշվի մեջ երկու գնդակի տարբերությամբ: Հատկանշական է, որ այդ երկու գոլերում իր մեղքի մեծ մասնաբաժինը ուներ դարպասպահ Սեբաստիան Միլիտցը, ով ակնհայտորեն իր խաղամակարդակով չի համապատասխանում 1-ին Բունդեսլիգային և շարունակում է խաղից խաղը «հրաշագործել» «բրեմենյան երաժիշտների» կազմում: Առաջին հերթին «Վերդեր»-ի անհաջողությունները գալիս են խաղային գծերում առկա մեծ խնդիրների հետևանքով:
Ամփոփելով Բունդեսլիգայի 13-րդ տուրը` փաստենք, որ Մյունխենի «Բավարիա»-ն իր գլխավոր մրցակցի նկատմամբ միավորների տարբեությունը հասցրեց 7-ի: Այդ առավելությունը մյունխենյան ակումբը ամենայն հավանականությամբ նվազագույնը կպահպանի մինչև ձմեռային արձակուրդների ավարտը: Նման ահռելի կադրային խնդիրներով հանդերձ «Բորուսիա»-ն դժվար, թե կարողանա լուրջ մրցակցություն ապահովել մյունխենցիներին: Դորտմունդցիները նման «աղքատ» պահեստայինների նստարանով և կազմի ընտրության սահամանափակ հնարավորություններով հանդերձ  ի զորու չեն պայքարել երեք ճակատով: Այդ առումով ամեն ինչ պարզ կդառնա առաջիկա երեքշաբթի օրը, երբ Չեմպիոնների լիգայի շրջանակում «Նապոլի»-ի հետ կայանալիք խաղում պարզ կդառնա «Բորուսիա»-ի առաջիկա պլանները` մրցաշրջանի վերաբերյալ, քանի որ ՉԼ-ի խմբային փուլի մնացած երկու խաղում միայն հաղթանակները «Բորուսիա»-ին դուրս կբերեն փլեյ-օֆֆ փուլ: «Բորուսիա»-ն ուրիշ տարբերակ չունի, քան ընտրություն կատարել Չեմպիոնների լիգայի կամ Բունդեսլիգայի միջև, ինչպես դա եղավ նախորդ մրցաշրջանի ընթացքում: 
Արտակ Վահանսարյան


Բունդեսլիգայի 13-րդ տուրում կայացավ առաջնության առաջին շրջանի և միգուցե ամբողջ առաջնության ամենագլխավոր մրցավեճը: Դորտմունդում մրցեցին չեմպիոնությանը երկու գլխավոր հավակնորդները` «Բորուսիա»-ն և «Բավարիա»-ն: Մինչ 13-րդ տուրը դորտմուդցները «Բավարիա»-ից հետ էին մնում 4 միավորով և վերոնշյալ խաղում հաղթանակը նրանց հարկավոր էր օդի և ջրի նման: Թիմերը հանդիպմանը մոտեցան կադրային խնդիրներով: Կարևորագույն խաղից առաջ կողմերը հայտնվեցին ֆորս–մաժորային իրավիճակում: Հատկապես դրությունը լուրջ է «Բորուսիա»-ի մոտ, որը այս խաղից առաջ կորցրեց հիմնական կազմի երեք պաշտպանների: Մաթս Հյումելսը, Նեվեն Սուբոտիչը և Մարսել Շմելցերը չկարողացան օգնել իրենց թիմին:  Մյունխենցիների կազմում նույն պատճառներով  խաղը բաց թողեցին  Ֆրանկ Ռիբերին և Բաստիան Շվայնշտայգերը:  Եթե Գվարդիոլան կարողացավ համարժեք փոխարինողներ գտնել վնասվածք ստացած ֆուտբոլիստներին,ապա Կլոպը այդ հնարավորությունը պարզապես չուներ, քանի որ գաղտնիք չէ, որ «Բորուսիա»-ն չունի խաղացողների այնպիսի հարուստ ընտրություն , ինչպիսին ունի նույն «Բավարիա»-ն: Այդ հանգամանքը բնականաբար նույնպես ազդեց խաղի ելքի վրա: Մանավանդ, որ Կլոպը ստիպված եղավ  պատասխանատու խաղում պաշտպանական նոր գիծ ձևավորել, որը այդքան էլ հուսալի չգործեց: Կենտրոնական գոտում Կլոպը վստահեց թիմի նորեկ, վետերան Մանուել Ֆրիդրիխ և  Սոկրատիս զույգին, իսկ եզրերում գործեցին Գրոսկրոյտցն ու երիտասարդ Դուրմը: Գվարդիոլան Շվայնշտայգերի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Մարտինեսին, իսկ Ռիբերիի փոխարեն Ռաֆինյային: Բրազիլացի պաշտպանը տեղափոխվեց կիսապաշտպանության աջ թև, իսկ Արիեն Ռոբենը` ձախ թև:   


Առաջին խաղակեսը անցավ հավասար պայքարում: Թիմերից յուրաքանչյուրը սպասում էր մյուսի սխալին, սակայն կողմերը հիմնականում անսխալ գործեցին և ընդմիջման գնացին 0:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում «Բավարիա»-ն բոլոր գործոններով գերազանցեց մրցակցին: 64-րդ րոպեին Գվարդիոլան մարտի նետեց Մարիո Գյոտցեին, ում բավականին «ջերմ» ընդունելության արժանացրեցին դորտմունդցի երկրպագուները: Այդուհադներձ հենց Գյոտցեն բեկեց հանդիպման ելքը և սկիզբ դրեց «Բորուսիա»-ի ջախջախմանը: Փոխարինման դուրս գալուց քիչ անց գերմանացի կիսապաշտպանը Թոմաս Մյուլլերի փոխանցումից հետո գրավեց իր նախկին թիմի դարպասը: Դրանից հետո «Բորուսիա»-ն առաջ նետվեց և կարող էր արագորեն հավասարեցնել հանդիպման հաշիվը: Նախ Մխիթարյանը հարմարավետ դիրքրից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը, իսկ քիչ անց Ռոյսի քողարկված հարվածից հետո ֆանտաստիկ սեյվի հեղինակ դարձավ Մանուել Նոյերը: «Բորուսիա»-ն չօգտագործեց իրեն ընձեռված հիանալի շանսերը, ինչի համար պատժվեց խստագույն ձևով: Գվարդիոլան խաղադաշտ դուրս բերեց վնասվածքից ապաքինված Տիագո Ալկանտարային, ով հիանալի ներգրավվեց խաղի մեջ և իր «ոսկերչական» փոխանցումների հաշվին աշխույժացրեց թիմի գործողությունները: Հենց Տիագոյի գերազանց փոխանցումից հետո ծնվեց մյունխենցիների երկրորդ գոլը: Երկրորդ գոլից հետո դորտմունդյան ակումբը վայր դրեց իր բոլոր զենքերը, որից անմիջապես հետո երրորդ գոլը հայտնվեց տանտերերի դարպաում: «Բորուսիա»-ն պարտվեց առաջին հերթին իր պահերը չօգտագործելու և կազմի ոչ լայն ընտրություն ունելու պատճառով: Ինչ վերաբերվում է «Բավարիա»-ին, ապա մյունխենյան ակումբը կարողացավ միանգամից օգտվել մրցակցի սխալներից և հզոր փոխարինումների շնորհիվ լիովին առավելություն ստացավ մրցակցի նկատմամբ, որը վերածեց նյութականի:


«Բորուսիա»-ի միավորների կորստից օգտվեց երրորդ տեղում գտնվող Լևերկուզենի «Բայերը»և շրջանցելով դորտմունդցիների տեղայակվեց առաջատար «Բավարիա»-ի թիկունքում: Հյուպիայի թիմը հյուրընկալվելիս Շտեֆան Կիսլինգի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց Բեռլինի «Հերտա»-ին: «Ասպիրինայինները» այդքան էլ վստահ հանդես չեկան, սակայն կարողացան ոչ այդքան լավ խաղով անհրաժեշտ արդյունք ապահովել իրենց համար: Ի տխրություն «Բայեր»-ի այդ խաղում վնասվածք ստացավ թիմի առաջատար Սիդնեյ Սամ, ով ամենայն հավանականությամբ բաց կթողնի Չեմպիոնների լիգայի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հանդիպումը: Նրա փոխարեն խաղադաշտում հայտնված Յենս Հեգելերը իրեն վատ չդրսևորեց և հենց նրա փոխանցումից հետո Կիսլինգը գրավեց Կրաֆտի պաշտպանած դարպասը: Ի տարբերություն նախորդ մրցաշրջանների, այս տարի «Բայեր»-ը աչքի է ընկնում կայունությամբ, որը ակումբին բարձր տեղեր գրավելու համար մեծ շանս է ընձեռում: 


Հաճելի տպավորթյուն է  թողնում նաև Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն, որը ընթացիկ տուրում չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: ֆավրեյի թիմը հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Շտուտգարտ»-ի դարպասը: Այդ հաղթանակը գլադբախյան ակումբին թույլ տվեց մոտենալ առաջատար եռյակին: Եթե «Բորուսիա»-ն կարողանա շարունակել իր կայուն ելույթները, ապա ընացիկ մրցաշրջանի արդյունքներով կարող է հավակնել եվրագավթային գոտում տեղ զբաղեցնելուն: Շարունակում է իր մրցակիցների նկատմամբ առատաձեռնություն դրևսրել «Շալկե 04»-ը, որը գրեթե ամեն խաղում 2-3 գնդակից պակաս չի ընդունում սեփական դարպասը: Ճիշտ է, շատ հաճախ խփում է նույնքան, սակայն կազմի հարուստ ընտրություն ունենալով հանդերձ գելզենկիրխենյան ակումբը նման անկազմակերպ և անհաշվենկատ հանդես գալու իրավունք պարզապես չունի: Մանավանդ, որ թիմը իր երկրին է ներկայանցում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: «Շալկե»-ն նույնանման կերպով հանդես է գալիս նաև եվրագավաթային առաքելության շրջանակում: Նման պարագայում թիմի գլխավոր մարզիչ Յենս Կելլերի ապագան շատ մշուշոտ է թվում: 13-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» հետ խաղում «Շալկե 04»-ը աչքի ընկավ անկայուն և անհաշվենկատ գործողություներով: Կելլերին դեռևս չի հաջողվում հավասարակշռություն գտնել խաղային դիրքերի միջև: Հաշվի մեջ երկու գնդակի առավելություն ունենալով հանդերձ գելզենկիրխենցիները համարձակվեցին բաց թողնել երեքը և միայն խաղավերջում Հյովեդեսի շնորհիվ նրանց հաջողվեց փրկվել պարտությունից: Նման կերպ շարունակելու դեպքում «Շալկե 04»-ը կարող է մրցաշրջանի վերջում նույնիսկ տեղ չզաբղեցնել եվրագավաթային գոտում:


Ընթացիկ մրցաշրջանում իր առաջին ոչ-ոքին խաղաց «Վոլֆսբուրգ»-ը, որը նախորդ 4 տուրերի ընթացքում 4 անընդմեջ հաղթանակ էր տոնել: «Գայլերը», այս տուրում  միավորներ կիսեցին հետնապահների շարքում ընդգրկված «Նյուրնբերգ»-ի հետ: «Վոլֆսբուրգ»-ի գլխավոր մարզիչ Դիտեր Հեկինգը իր նախկին թիմի նկատմամբ մոտ էր հաղթանակ տանելուն, սակայն խաղավերջում նրանք ձեռքներից բաց թողեցին հաղթանակը: Ինչ վերաբերվում է «Նյուրնբերգ»-ին, ապա բավարական թիմը հանդիասնում է ընթացիկ մրցաշրջանի այն եզակի կոլեկտիվը, որը դեռևս ոչ մի հաղթանակ չի տարել: «Նյուրնբերգ»-ը 13 խաղից`8-ը ավարտել է ոչ-ոքի արդյունքներով: Իհարկե, հերթական ոչ-ոքի արդյունքը չէր կարող ուրախացնել «Նյուրնբերգ»-ին, քանի որ թիմը շարունակում է գտնվել վտանգավոր գոտում:Բունդեսլիգայի երբեմնի վառ և ուրախ ակումբներից մեկը` Բրեմենի «Վերդեր»-ը շարունակում է իր «անգույն» ելույթները: Հերթական տուրում Դուտի սաները Բրեմենում 2:3 հաշվով զիջեցին «Մայնց»-ին: Խաղը բավականին անհաջող սկսվեց տանտերերի համար: Արդեն 16-րդ րոպեի դրությամբ «Մայնց»-ը առջևում էր հաշվի մեջ երկու գնդակի տարբերությամբ: Հատկանշական է, որ այդ երկու գոլերում իր մեղքի մեծ մասնաբաժինը ուներ դարպասպահ Սեբաստիան Միլիտցը, ով ակնհայտորեն իր խաղամակարդակով չի համապատասխանում 1-ին Բունդեսլիգային և շարունակում է խաղից խաղը «հրաշագործել» «բրեմենյան երաժիշտների» կազմում: Առաջին հերթին «Վերդեր»-ի անհաջողությունները գալիս են խաղային գծերում առկա մեծ խնդիրների հետևանքով:


Ամփոփելով Բունդեսլիգայի 13-րդ տուրը` փաստենք, որ Մյունխենի «Բավարիա»-ն իր գլխավոր մրցակցի նկատմամբ միավորների տարբեությունը հասցրեց 7-ի: Այդ առավելությունը մյունխենյան ակումբը ամենայն հավանականությամբ նվազագույնը կպահպանի մինչև ձմեռային արձակուրդների ավարտը: Նման ահռելի կադրային խնդիրներով հանդերձ «Բորուսիա»-ն դժվար, թե կարողանա լուրջ մրցակցություն ապահովել մյունխենցիներին: Դորտմունդցիները «աղքատ» պահեստայինների նստարանով և կազմի ընտրության սահամանափակ հնարավորություններով հանդերձ  ի զորու չեն պայքարել երեք ճակատով: Այդ առումով ամեն ինչ պարզ կդառնա առաջիկա երեքշաբթի օրը, երբ Չեմպիոնների լիգայի շրջանակում «Նապոլի»-ի հետ կայանալիք խաղում պարզ կդառնա «Բորուսիա»-ի առաջիկա պլանները` մրցաշրջանի վերաբերյալ, քանի որ ՉԼ-ի խմբային փուլի մնացած երկու խաղում միայն հաղթանակները «Բորուսիա»-ին դուրս կբերեն փլեյ-օֆֆ փուլ: «Բորուսիա»-ն ուրիշ տարբերակ չունի, քան ընտրություն կատարել Չեմպիոնների լիգայի կամ Բունդեսլիգայի միջև, ինչպես դա եղավ նախորդ մրցաշրջանի ընթացքում: 

 

«Բորուսիա» Դ - «Բավարիա»`0:3

Գոլեր` Գյոտցե 66’, Ռոբեն 85’, Մյուլլեր 87’

 

«Շտուտգարտ» - «Բորուսիա» Մ`0:2

Գոլեր` Ռաֆել 37, Վենդտ 73’  

 

«Համբուրգ» - «Հաննովեր»`3:1

Գոլեր` Բադել 31’, Բեյստեր 46’,  Չալանօղլու 84’ – Հուշտի 28’

 

«Վերդեր» - «Մայնց»`3:2

 

Գոլեր`Էլիա 85’, Դի Սանտո 89’ -  Ն. Մյուլլեր 7, Օկազակի 17’, 70’

 

«Հերտա» - «Բայեր»՝ 0:1

Գոլ`Շտեֆան Կիսլինգ, 28

 

«Նյուրնբերգ» - «Վոլֆսբուրգ»՝ 1:1

Գոլեր` Դանիել Գինչեկ, 72 – Մաքսիմիլիան Առնոլդ, 39

 

«Աուգսբուրգ» - «Հոֆֆենհայմ»՝ 2:0

Գոլեր`Հալիլ Ալթինթոփ, 17, 23

 

«Բրաունշվեյգ» - «Ֆրայբուրգ»՝ 0:1

Գոլ`Ժելսոն Ֆերնանդես, 52

 

«Այնտրախտ» - «Շալկե»՝ 3:3

Գոլեր`Յոհանես Ֆուլմ, 52, Խոսելու, 62, 68 - Յոհանես Ֆուլմ, 14 (ինքնագոլ), Ժոել Մատիպ, 18, Բենեդիկտ Հյովեդես, 86



Կատեգորիա: ՀՈԴՎԱԾՆԵՐ | Ավելացնել: Oliver (17.12.2013) | Автор: Artak Vahansaryan
Դիտումներ: 2147 | Վարկանիշ: 6.0/5
Մեկնաբանությունների ընդհանուր թիվ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցվա անդամները.
[ Регистрация | Вход ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0