Շաբաթ, 27.04.2024, 03:54
Գլխավոր » Հոդվածներ » ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՅԻ 15-ՐԴ ՏՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Բունդեսլիգայի 15-րդ տուրի կենտրոնական խաղի շրջանակում միմյանց հետ մրցեցին Դորտմունդի «Բորուսիա»-ն և  Լևերկուզենի «Բայեր»-ը: Երկրորդ և երրորդ տեղերում ընթացող թիմերի մրցավեճը տխուր ավարտ ունեցավ դորտմունդցիների համար: 







 «Բորուսիա»-ն ամբողջ խաղի ընթացքում, գրեթե լուրջ գոլային պահ չստեղծեց հյուրերի դարպասի մոտ: Այս խաղը ցույց տվեց, թե առանց Մարկո Ռոյսի որքան անզոր է «Բորուսիա»-ի հարձակման գիծը: Գերմանացի կիսապաշտպանը վնասվածքից հետո դեռ լիովին պատրաստ չէ խաղադաշտում անցկացնել 90 րոպե և այդ պատճառով մնաց պահեստայինների նստարանին:  Ճիշտ է, երկրորդ խաղակեսի վերջնամասում նա հայտնվեց խաղադաշտում, սակայն «Բորուսիա»-ի առաջատարին ոչ մի կերպ չհաջողվեց բեկել խաղի ելքը:  Ինչ վերաբերվում է «Բայեր»-ին, ապա Հյուպիայի սաները բավականին գրագետ խաղ ցուցադրեցին և արժանիորեն երեք միավորով հեռացան Դորտմունդից: «Բայեր»-ի կազմում իրեն փայլուն դրսևորեց հարավկորեացի Հոնգ Մին Սոնը, ով «Բորուսիա»-ի համար դարձել է «սև կատու»: Նախորդ մրաշրջանում, երբ հարավկորեացին հանդես էր գալիս «Համբուրգ»-ի կազմում` «Բորուսիա»-ի հետ երկու խաղերում 4 գոլ խփեց Վայդենֆելլերի դարպասը: Բացառություն չեղավ նաև շաբաթօրյա հանդիպում, երբ Սոնը կրկին տխրեցրեց դորտմունդցիներին, սակայն այս անգամ արդեն «Բայեր»-ի կազմում:  Սակայն «Բորուսիա»-ի անհաջողությունները այդքանով չսահմանափակվեցին: Երկրորդ խաղակեսի ընթացքում վնասվածք ստացավ թիմի հենակետային կիսապաշտպան Սվեն Բենդերը և չկարողացավ շարունակել հանդիպումը: Արդյունքում գերմանացի խաղացողը լրացրեց թիմի վնասվածք ստացած ֆուտբոլիստների շարքը:  Այս պարտությունից հետո կարելի է ասել, որ «Բորուսիա»-ն գործանականորեն հրաժեշտ տվեց չեմպիոնական մրցավազքին, քանի որ առաջատար «Բավարիա»-ին արդեն զիջում է 10 միավորով, իսկ երկրորդ տեղում ընթացող «Բայեր»-ին `5: Իհարկե, առջևում դեռևս 19 տուր կա, սակայն ներկայիս «Բավարիա»-ի նկատմամբ 10 միավորի տարբերություն չեզոքացնել, գրեթե անհնար է:








Ինչ վերաբերվում է «Բավարիա»-ին, ապա Գվարդիոլայի սաները իրենց հերթական «զբոսանքը» կատարեցին Բրեմենում, որտեղ «ոչնչացրեցին» տեղի «Վերդեր»-ին: Մյունխենցիները անողոք գտնվեցին մրցակցի նկատմամբ և 7 անպատասխան գնդակ ուղարկեցին «բրեմենյան երաժիշտների» դարպասը: Գվարդիոլայի և «Վերդեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբին Դուտի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Չեմպիոնների լիգայի 2011/12 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում, երբ Գվարդիոլան գլխավորում էր «Բարսելոնա»-ն, իսկ Դուտը`«Բայերը»: Հատկանշական է, որ այդ ժամանակ էլ Դուտի թիմը 7 գնդակ բաց թողեց Գվարդիոլայի գլխավորած թիմից: Հավանաբար Ռոբին Դուտը շատ է սիրում այդ թիվը: Դե իսկ Պեպի «Բավարիա»-ն իր անզուագական խաղով շարունակում է սարսափեցնել իր մրցակիցներին: 








Դորտմունդի «Բորուսիա»-ի միավորների կորստից օգտվեց թիկունքում գտնվող մյուս «Բորուսիա»-ն: Մյոնխենգլադբախցիները շարունակում են իրենց հաղթարշավը և 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին վերոնշյալ տուրում:  Ֆավրեյի սաները մրցաշարային աղյուսակում իրենց թիկունքում գտնվող «Շալկե 04»-ի հետ սկզբունքային մրցավեճում կարողացան կամային հաղթանակ տոնել, որը նրանց հնարավորություն ընձեռեց միավորներով հասվարվել երրորդ տեղում ընթացող Դորտմունդի հետ: Հատկանշական է, որ գլադբախյան ակումբը սեփական հարկի տակ տոնեց իր 8-րդ անընդմեջ հաղթանակը: Վերջին անգամ «Բորուսիա»-ն 6 անընդմեջ հաղթանակ էր տոնել  1980-ական թվականներին, երբ թիմը գլխավորում էր Յուպ Հայնկեսը, իսկ սեփական հարկի տակ 8 անընդմեջ հաղթանակը թիմի համար առհասրակ համարվում է ռեկորդային ցուցանիշ: Մինչ Բունդեսլիգայի առաջին շրջանի ավարտը «Բորուսիա»-ն կհանդիպի «Մայնց»-ի և «Վոլֆսբուրգ»-ի հետ և շատ հավանական է, որ  գլադբախյան ակումբը առաջին շրջանը կարող է եզրափակել լավագույն եռյակում:




Մրցաշարային աղյուսակում բարձր տեղերի կարող է հավակնել նաև «Վոլֆսբուրգ»-ը, որը առանց մեծ դժվարությամբ մրցակցի հարկի տակ առավելության հասավ «Ֆրայբուրգ»-ի նկատմամբ և «Շալկե 04»-ի միավորների կորստից հետո բարձրացավ եվրագավթային ուղեգիր շնորհող`5-րդ  հորիզոնական:








Շարունակում է իր տանջանքները «Նյուրնբերգ»-ը, որին ոչ մի կերպ չի հաջողվում ընթացիկ մրցաշրջանում իր առաջին հաղթանակը տոնել: 15-րդ տուրում Վերբեկի սաները մոտ էին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում իրենց առաջին երեք միավորը վսատակել, սակայն «Մայնց»-ի հետ խաղում ձեռքներից բաց թողեցին մեկ գնդակի առավելությունը: Բավարական ակումբի պլանները խառնեց Շինջի Օկազակին, ով խաղավարտից 15 րոպե առաջ գրավեց Շաֆերի պաշտապանած դարպասը և երկարաձգեց «Նյուրնբերգ»-ի առանց հաղթանակների հանդիպումների շարքը:




 




Բացասական առումով յուրահատուկ նվաճման հասավ նաև «Հաննովեր 96»-ը, որը ընթացիկ մրցաշրջանում ոչ մի միավոր չի վաստակել արտագնա խաղերում: 15-րդ տուրում Սլոմկայի սաները 2:4 հաշվով մրցակցի հարկի տակ զիջեցին «Շտուտգարտ»-ին, որը նանց համար դրաձավ թվով 7-րդը: Այդուհանդերձ «Հաննովեր»-ի գործերը այդքան էլ վատ չեն ընթանում մրցաշարային աղյուսակում, քանի որ թիմը ի տարբերություն արտագնա խաղերի` հաջող է հանդես գալիս տնային հանդիպումներում: Սեփական հարկի տակ տոնած 5 հաղթանակի և 2 ոչ-ոքիի շնորհիվ «Հաննովեր»-ը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ տեղը:




 




 




Բունդեսլիգա 15-րդ տուր «Նյուրնբերգ» - «Մայնց»`1:1Գոլեր` Նիլսոն 5’ – Օկազակի 75’«Վերդեր» - «Բավարիա»`0:7Գոլեր`Լուկիմյա 21’ (ինք), վան Բույտեն 27’, Ռիբերի 38’, 82’, Մանջուկիչ 60’, Մյուլլեր 68’, Գյոտցե 90’«Բորուսիա» Մ - «Շալկե 04»`2:1Գոլեր` Ռաֆաել 24’, Կրուզե 46’ (11մ) - Ֆարֆան 17’ (11մ)«Շտուգարտ» - «Հաննովեր»`4:2Գոլեր` Հարնիկ 13’, Իբիշևիչ 33’, Տրաորե 52’, Ռաուշ 84 – Սոբեխ 28’, Սանե 31’«Համբուրգ» - «Աուգսբուրգ»`0:1Գոլ` Բոբադիլյա 18’«Այնտրախտ» Ֆ - «Հոֆենհայմ»`1:2Գոլեր` Խոսելու 48’, Ֆիրմինո 51’ - Շիպլոկ 46’«Բորուսիա» Դ - «Բայեր»`0:1Գոլ` Սոն 18’«Ֆրայբուրգ» - «Վոլֆսբուրգ»`0:3Գոլեր` Արնոլդ 8’, Օլիչ 11’, Շեֆեր 91’«Այնտրախտ» Բ - «Հերտա»`0:2Գոլեր` Ռամոս 20’, Չիգերչի 80’


Բունդեսլիգա 15-րդ տուր






 «Նյուրնբերգ» - «Մայնց»`1:1


Գոլեր` Նիլսոն 5’ – Օկազակի 75’






«Վերդեր» - «Բավարիա»`0:7


Գոլեր`Լուկիմյա 21’ (ինք), վան Բույտեն 27’, Ռիբերի 38’, 82’, Մանջուկիչ 60’, Մյուլլեր 68’, Գյոտցե 90’






«Բորուսիա» Մ - «Շալկե 04»`2:1


Գոլեր` Ռաֆաել 24’, Կրուզե 46’ (11մ) - Ֆարֆան 17’ (11մ)






«Շտուգարտ» - «Հաննովեր»`4:2


Գոլեր` Հարնիկ 13’, Իբիշևիչ 33’, Տրաորե 52’, Ռաուշ 84 – Սոբեխ 28’, Սանե 31’






«Համբուրգ» - «Աուգսբուրգ»`0:1


Գոլ` Բոբադիլյա 18’






«Այնտրախտ» Ֆ - «Հոֆենհայմ»`1:2


Գոլեր` Խոսելու 48’, Ֆիրմինո 51’ - Շիպլոկ 46’






«Բորուսիա» Դ - «Բայեր»`0:1


Գոլ` Սոն 18’






«Ֆրայբուրգ» - «Վոլֆսբուրգ»`0:3


Գոլեր` Արնոլդ 8’, Օլիչ 11’, Շեֆեր 91’






«Այնտրախտ» Բ - «Հերտա»`0:2


Գոլեր` Ռամոս 20’, Չիգերչի 80’








Արտակ Վահանսարյան

Կատեգորիա: ՀՈԴՎԱԾՆԵՐ | Ավելացնել: Oliver (17.12.2013) | Автор: Artak Vahansaryan
Դիտումներ: 1477 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանությունների ընդհանուր թիվ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցվա անդամները.
[ Регистрация | Вход ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0