Ուրբաթ, 19.04.2024, 11:25
Գլխավոր » Հոդվածներ » ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՅԻ 16-ՐԴ ՏՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Բունդեսլիգայի 16-րդ տուրից հետո հայտնի դարձավ ձմեռային չեմպիոնը: Ինչպես և սպասվում էր այդ ակումբը դարձավ «Բավարիան»: Մյունխենյան ակումբը չի դադարում տուրից տուր նոր ռեկորդներ գրանցել:  16-րդ տուրը այդ առումով նույնպես բացառություն չեղավ: Գվարդիոլայի սաները առանց մեջ ջանքեր գործադրելու 3:1 հաշվով առավելության հասան «Համբուրգ»-ի նկատմամբ և վաստակելով 44 միավոր դարձան նոր ռեկորդակիր: Մինչ այդ ոչ մի թիմի չէր հաջողվել Բունդեսլիգայի առաջին շրջանում այդքան միավոր վաստակել:  Բացի այդ ընթացիկ տարում «Բավարիա»-ն Բունդեսլիգայի շրջանակում իր  17-րդ տնային հաղթանակը տոնեց, ինչպես նաև վաստակեց ռեկորդային 93 միավոր: Նախկինում «Բավարիա»-ն 18 անգամ դարձել է ձմեռային չեմպիոն, որից 15 դեպքում հաջողվել է հռչակվել երկրի չեմպիոն: «Համբուրգ»-ի հետ խաղում մյունխենցիները Բունդեսլիգայի շրջանակում տոնեցին իրենց 950-րդ հաղթանակը:  



«Բավարիա»-ի գործերը հեշտացրեցին նաև թիկունքում գտնվող մրցակիցները: 16-րդ տուրում միավորներ կորցրեցին մյունխենցիներին հետապնդող` «Բայեր»-ը, Դորտմունդի «Բորուսիա»-ն և Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ն:


Տնային խաղում անսպասելիորեն պարտություն կրեց Լևերկուզենի «Բայեր»-ը: Հյուպիայի սաները 16-րդ տուրում 0:1 հաշվով զիջեցին հետնապահների շարքում ընթացող Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին:  Վերջին անգամ «Բայեր»-ը սեփական խաղադաշտում գոլ չէր կարողացել խփել ընթացիկ տարվա մարտ ամսվա ընթացքում: «Այնտրախտ»-ը զգուշորեն գործեց և կարողացավ օգտագործել իր պահը: «Բայեր»-ը մեծ բարդությյամբ էր կարողանում վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Հյուրերի առաջին հարվածը դարպասին գրանցվեց 38-րդ րոպեին, իսկ խաղի միակ և հաղթական գոլը արձանագրվեց 60-րդ րոպեին, երբ Մարկո Ռուսը գլխի հարվածով ձեռնունայն թողեց Լենոյին:  Հյուրերը կարող էին ավելի խոշոր հաղթանակ տոնել «Բայեր»-ի նկատմամբ, սակայն 92-րդ րոպեին Խոսելուն չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվաշը: Տվյալ դրվագում փայլուն խաղաց տանտերերի դարպասապահ Բերնդ Լենոն: «Այնտրախտ»-ը Բունդեսլիգայի շրջանակում կարողացավ ընդհատել 10 անընդմեջ առանց հաղթանակների հանդիպումների շարքը: Ինչ վերաբերվում է «Բայեր»-ին, ապա «ասպիրինայինները» առաջատար «Բավարիա»-ին արդեն զիջում են 7 միավորով:



Երրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիա»-ն նույնպես միավորներ կորցրեց: Կլոպ սաները բարդություններ ունեցան «Հոֆենհայմ»-ի հետ խաղում: Կարելի է ասել, որ  դորտմունդցիները  ավելի շուտ վաստակեցին 1 միավոր, քան կորցրեցին 2-ը, քանի որ խաղի ընթացքում հյուրերը զիջում էին երկու գնդակի տարբերությամբ և  միայն առաջին խաղակեսում տանտերերի դարպասապահ Գրալը «նվերից» հոտ Օբամեյանգը կրճատեց հաշվի տարբերությունը: Երկրորդ խաղակեսի միջնամասում խաղադաշտում հայտնվեց Մխիթարյան-Հոֆֆման կիսապաշտպանական զույգ, որը մեծ հաշվով ակտիվացրեց թիմի հարձակվողական գործողությունները: Այդ փոխարինումներից մեկ րոպե անց Մխիթարյանը սկսեց «Բորուսիա»-ի երկրորդ գոլային գրոհը, որը եզրափակեց եզրային պաշտպան Լուկաշ Պիշչեկը: Դրանից հետո թիմերը փոխանակվեցին մի շարք վտանգավոր պահերով, սակայն հաշվի մեջ նոր փոփոխություն չարձանագրվեց: Հատկանշական է, որ այս թիմերի վերջին 8 խաղերում «Բորուսիա»-ին հաջողվել է երկու անգամ հաղթել «Հոֆենհայմ»-ին: Հերթական միավորների կորստից հետո դորտմունդցիները առաջատարա «Բավարիա»-ին զիջում են 12 միավորով: Ակնհայտ է, որ միայն հրաշքը կարող է օգնել «Բորուսիա»-ին հասնել մյունխենցիներին:



Իր հերթին դորտմունդցիների միավորների կորստից չկարողացավ օգտվել Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ն, որը հիանալի շանս ստացավ բարձրանալ երրորդ տեղ, սակայն Ֆավրեի սաները հյուրընկալվելիս չկարողացան կոտրել «Մայնց»-ի դիմադրությունը: Փոխարեն իր շանսը հիանալի օգտագործեց «Վոլֆսբուրգ»-ը, որը 3:1 հաշվով հաղթեց «Շտուտգարտ»-ին և մոտեցավ առաջատար եռյակին:


Այս տուրում թվում էր, թե «Նյուրնբերգ»-ը վերջապես իր առաջին հաղթանակը կտանի ընթացիկ մրցաշրջանում, բայց… «Հաննովեր»-ի հետ խաղում բավարական թիմը համարձակվեց երեք գնդակի առավելությունը ձեռքից բաց թողել և հերթական ոչ-ոքին գրանցել:  Առաջին խաղակեսից հետո «Նյուրնբերգ»-ը հաշվի մեջ առջևում էր 3:0 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում «Հաննովերը» ցուցաբերեց կամային բարձր որակներ և խույս տվեց պարտությունից:  Հատկանշական է, որ ընթացիկ մրցաշրջանում «Նյուրնբերգ»-ի համար այս ոչ-ոքին դարձավ  հոբելյանական` 10-րդը:



2012 թվականի դեկտեմբերի 15-ին «Շալկե 04»-ը սեփական հարկի տակ պարտվեց «Ֆրայբուրգ»-ին, որից հետո գելզենկիրխենյան ակումբի  ղեկավարությունը պաշտոնանկ արեց Հուբ Ստեվենսին և այդ պաշտոնում նշանակեց ներկայիս մարզիչ Յենս Կելլերին:


2013 թվականի դեկտեմբերի 15-ին «Շալկե 04»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ֆրայբուրգ»-ին, որից հետո խոսակցություններ են պտտվում , որ շուտով պաշտոնանկ կարվի նաև Յենս Կելլերը:  Գերմանական պարբերականներից մեկին տված հարցազրույցներից մեկի ժամանակ «Շալկե 04»-ի մարզական տնօրեն Հորստ Հելդտը հայտարարալ է, որ իրենք բանակցություններ են վարում «Վերդեր»-ի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Շաաֆի հետ:  Հատկանշական է, որ «Շալկե 04»-ը ինչպես ընթացիկ մրցաշրջանում, այնպես էլ նախորդում` դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլ:  Այդուհանդերձ գելզենկիրխենցիների գործերը ներքին առաջնությունում այդքան էլ լավ չեն ընթանում: Թիմի կազմում ունենալով բազամթիվ բարձրակարգ խաղացողներ, գելզենկիրխենյան ակումբը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է  6-րդ տեղը:




16-րդ տուր




«Հերտա» - «Վերդեր»`3:2


Գոլեր` Ռամոս 17’ (11մ), 26’, Ռոնի 48’ – Պետերսեն 15’, Հունտ 32’


«Աուգսբուրգ» - «Այնտրախտ» Բ`4:1


Գոլեր` Վերհագ 23’ (11մ), Հահն 30’,33’, Ալթինթոփ 75’ – Օեհրլ 48’


«Հաննովեր 96» - «Նյուրնբերգ»`3:3


Գոլեր`Բիտենկուր 60’, Դիուֆ 87’,90’ – Հլուշեկ 30’, Դրմիչ 38’,Նիլսոն 41’


«Հոֆենհայմ» - «Բորուսիա» Դ`2:2


Գոլեր`Շիպլոկ 17’, Ֆոլանդ 37’ – Օբեմայանգ 44’, Պիշչեկ 67’


«Մայնց» - «Բորուսիա» Մ`0:0


«Վոլֆսբուրգ» - «Շտուտգարտ»`3:1


Գոլեր`Ռոդրիգես 38’, Դիեգո 53’,  Պերիշիչ 78’ – Վերներ 57’


«Շալկե 04» - «Ֆրայբուրգ»`2:0


Գոլեր` Հոֆլեր 44’ (ինք), Ֆարֆան 67’ (11մ)


«Բայեր» - «Այնտրախտ» Ֆ`0:1


Գոլ` Ռուս 61’




Արտակ Վահանսարյան

Կատեգորիա: ՀՈԴՎԱԾՆԵՐ | Ավելացնել: Oliver (17.12.2013) | Автор: Artak Vahansaryan
Դիտումներ: 1107 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանությունների ընդհանուր թիվ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցվա անդամները.
[ Регистрация | Вход ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0