Երկուշաբթի, 23.10.2017, 23:38
Գլխավոր » Հոդվածներ » ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԲԱՎԱՐԻԱ-ՌԵԱԼ. "ՏԻՏԱՆՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ"

Բավարիա-Ռեալ հակամարտությունը բավականին հին պատություն և խորը արմատներ ունի: Ճակատագրի հեգնանքով  թիմերի ճանապարհները խաչվեցին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսազրափակիչում: Եվրոպական ֆուտբոլի "տիտանները" մեկ անգամ չէ, որ հանդիպել են նման վճռորոշ մենամարտերում:  Ժամանակի համընթաց փոփոխվել են թիմերի կազմերը, մարզիչները, ղեկավարները, ամեն ինչ, սակայն դիմակայության սկզբունքը մինչ օրս մնում է անփոփոխ:

Բավարիան և Ռեալը  եվրոպական մրցասպարեզում միմյանց  համար եղել են կան ու  շարունակում են հանդիսանալ մեծ խոչընդոտ: Թիմերի վերջին դիմակայությունը կայացել է ՉԼ 2006-2007 խաղարկության 1/8 եզրափակիչում և այն ավարտվել է մյունխենյան ակումբի հաղթանակով: Ընդհանուր առմամբ Բավարիան և Ռեալը Չեմպիոնների լիգայում հանդիպել են 18 անգամ, որից 10-ը ավարտվել է գերմանացիների հաղթանակով` 6-ը իսպանացիների, իսկ 2-ում կնքվել է խաղաղ դաշինք: Հատկապես թիմերը սկսեցին ավելի հաճախ հանդիպել 21 դարի սկզբնամասում: 2000-2007 թթ ընկած ժամանակահատվածում կողմերը իրար հետ մրցել են 12 անգամ:

Ֆուտբոլասերների հիշողության մեջ վառ են մնացել հատկապես ՉԼ 1999/2000 թթ մրցաշրջանի Բավարիա-Ռեալ 4 պատմական դիմակայությունները , երբ թիմերը նախ հանդիպեցին խմբային փուլում, այնուհետև կիսազրափակիչում: Չնայած, որ մյունխենյան ակումբը խմբային փուլում երկու անգամ ջախջախիչ պարտության մատնեց մրցակցին` 4:1 Մյունխենում և 2:4 Մադրիդում, այդուհանդերձ "արքայական ակումբը" այդ ամենը չկարողացավ ներել իր վաղեմի մրցակցին և երբ թիմերի ճանապարհները կրկին անգամ խաչվեցին արդեն կիսաեզրափակիչում` Ռեալը մեկ հաղթանակի շնորհիվ  չեզոքացրեց Բավարիայի 3 հաղթանակները և կարողացավ մրցակցին դուրս թողնել մրցապայքարից:  Առաջին խաղում Մադրիդում Ռեալը հաղթեց 2:0, իսկ Մյունխենում պարտվեց 1:2 հաշվով, և եզրափակիչ դուրս եկավ Ռեալը և հետագայում էլ նվաճեց Չեմպիոնների գավաթը:

 

Իհարկե մեկ տարի անց պատմությունը կրկնվեց, սակայն հակառակ կերպ: Բավարիան և Ռեալը երկրորդ տարին անընդմեջ հանդիպեցին կիսազրափակիչում և այդ ժամանակ Բավարիան վստահորեն երկու հաղաթնակ տարավ (0:1` Մադրիդում, 2:1` Մյունխենում) և դուրս գալով եզրափակիչ վերջիվերջո նվաճեց բաղձալի գավաթը: Հատկանշական է, որ Ռեալն ու Բավարիան եզրափակչներում հաղթեցին միևնույն մրցացկին` Վալենսիային:

Անբաժան մրցակիցները երրորդ անգամ անընդմեջ հանդիպեցին արդեն ՉԼ 2001/2002 մրցաշրջանում, բայց արդեն 1/4 եզրափակիչում: Այդ ժամանակ գործող գավաթակիր Բավարիան երկու խաղերի արդյունքով ճանապարհը զիջեց Ռեալին(2:1 ` Մյունխենում, 2:0 Մադրիդում), որն էլ վերջնական արդյունքներով դարձավ այդ տարվա գավաթակիրը:

Հաջորդ հանդիպումը կայացավ մեկ տարվա ընմիջումից հետո, երբ կրկին Բավարիան և Ռեալը առճակատման դուրս եկան 1/4 եզրափակիչում և այդ անգամ նորից հաջողությունը ուղեկցեց Ռեալին (1:1` Մյունխենում, 1:0 Մադրիդում):

Անզիջում մրցակիցները 2004 թվականից հետո միայն 3 տարի անց կրկին իրար հանդիպելու հնարավորություն ստացան 1/8 եզրափակիչում, ուր արդեն Բավարիան կանգնեց Ռեալի ճանապարհին (3:2` Մադրիդում, 2:1 Մյունխենում):

Եվ վերջապես  5 տարի անց թիմերը կրկին դուրս են եկել դեմ հանդիման և ընդ որում եզրափակիչից մեկ քայլ առաջ: Եզրափակիչ, որը կայանալու է Բավարիայի բնօրրան` "Ալիանց Արենայում": Իսկ մինչ եզրափակիչ հասնելը թիմերից յուրքաքանչյուրին սպասվում է դաժան փորձություն: Ավանդաբար անհաշտ մրցակիցների մրցապայքարում նախապես կանխագուշակություններ անելը անշնորհակալ գործ է:  Եվ ամենևին էլ կապ չունի, ով իր կազմում ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ կամ համաշխարհային աստղեր ունի, քանի որ պատմությունը ցույց է տվել որ դա երկրորդական է:  Անկախ ամեն ինչից ֆուտբոլային աշխարհն այսօր սպասում է մեծ ներկայացման:

ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: ՀՈԴՎԱԾՆԵՐ | Ավելացնել: Oliver (19.04.2012)
Դիտումներ: 1002 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանությունների ընդհանուր թիվ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցվա անդամները.
[ Регистрация | Вход ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ
Որ մասնագետին կցանկանայիք տեսնել հաջորդ մրցաշրջանում որպես Բավարիայի նոր մարզիչ

Պատասխաններ: 1

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0