Ուրբաթ, 26.04.2024, 22:32
Գլխավոր » Հոդվածներ » ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՐՎՈՔ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Շատերը գերմանական առաջնությանը վերաբերվում են զgուշաբար, սակայն նույնիսկ անգլիացիները նախանձով են նայում Բունդեսլիգայի այժմյան ֆինանսականն բարվոք վիճակին:
Բունդեսլիգայի տարեկան ֆինանսական հաշվեկշիռը չի երևում հուսալի, այլ նույնիսկ հեքիաթային է: Աշխարհի մյուս առաջնություններին մնում է միայն երազել այդպիսի թվերի մասին: Անգլիական Պրեմիեր Լիգան գերմանական ֆուտբոլի համեմատ հանդիսանում է միլիոնավոր պարտքերի ու ստրկության ագահության կենտրոն: Ընդ որում դա վերաբերվում է փաստացի բոլոր անգլիական թիմերին, առանց բացառության, սկսած ՙՊորթսմուտից՚ ավարտած ՙՄանչեստեր Յունայթեդով՚: Իսկ ահա, խելամտությունն ու հոգատարությունը, որով ճշտապահ գերմանացիները վերաբերվում են իրենց փողերին` ուղղակի ցնցում է:

Գերմանական առաջին և երկրորդ Բունդեսլիգայի 36 թիմերի ընդհանուր պարտքը կազմում է մոտ 600 մլն ֆունտ. թիվ, որը առաջացնում է նախանձ ՙկարմիր սատանաների՚ երկրպագուների մոտ: Ամերիկացի Գլեյզերը միայն իր թիմի վրա դրել է ֆինանսական պարտք` հավասար գերմանական բոլոր թիմերի ընդհանուր պարտքին: Իսկ եթե անկեղծ` ՙՅունայթեդի՚ պարտքը 125 մլն-ով ավել է այդ ցուցանիշից: Հետևաբար ստացվում է, որ անգլիական մեկ ՙգրանտի՚ ակումբ պարտքը ավելին է, քան գերմանական 36 ակումբների ընդհանուր պարտքը: Եվ գերմանացիները հպարտանում են դրանով: Հպարտանում են նրանով, որ իրենց առաջնությունը ֆինանսական տեսանկյունից ամենահաջողակն է Եվրոպայում:

Գուշակեք` որ երկրում է ֆուտբոլային տոմսի արժեքը ամենաթանկը: Ճի°շտ է. անգլիական Պրեմիեր Լիգայի խաղ նայելու համար անհրաշեշտ է ծախսել միջինը 37,3 անգլիական ֆունտ: Բունդեսլիgայում այդ ցուցանիշը երկու անգամ ցածր է: Ոմանք ասում են, որ գերմանացիները գիտակցաբար են արել այդ քայլը, որպեսզի մարդկանց հրավիրել դեպի մարզադաշտ: Բայց ինչ հրավերքի մասին կարող է խոսք գնալ, երբ Բունդեսլիգայի խաղերին հաճախելիությունը կազմում է 41 904 հանդիսական` անգլիական 35 952-ի դիմաց:

Բոլոր այդ թվերը խոսում են այն մասին, որ գերմանացիները հստակորեն ինչ-որ քայլեր ճիշտ են կատարում: Հավանաբար, գլխավոր ձեռքբերումը այն է, որ գերմանական ակումբները կարողանում են փակել իրենց ծախսերը: Այնտեղ չկան և չեն կարող լինել մասնավոր սեփականատերեր: Եվ նշանակում է, որ նրանց չի սպառնում բազմամիլիոնանոց պարտքեր, որոնք իրենց հետ բերում են նոր սեփականատերերը: Բոլոր գերմանական ակումբներից միայն ՙԲայերը՚ (պատկանում է նույնանուն կազմակերպությանը), ՙՎոլֆսբուրգը՚ (պատկանում է ՙՎոլկսվագենին՚) և ՙՀոֆֆենհայմն՚ (միլիարդեր Դիտմար Հոպի ՙանձնական խաղալիքը՚) են գտնվում մասնավոր ձեռքերում:

Կատեգորիա: ՀՈԴՎԱԾՆԵՐ | Ավելացնել: Oliver (16.04.2011) | Автор: ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ ԱՐՏԱԿ E W
Դիտումներ: 675 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանությունների ընդհանուր թիվ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցվա անդամները.
[ Регистрация | Вход ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0