Ուրբաթ, 11.07.2025, 02:04
Գլխավոր » Հոդվածներ » ՀՈԴՎԱԾՆԵՐ

Ի՞ՆՉՈՒ Է Հ1 ՏԱՌԱՊՈՒՄ "ԲԱՐՍԱՄԱՆՅԱՈՎ" ԵՎ "ՌԵԱԼՄԱՆԻԱՅՈՎ"
Բազմաթիվ  ֆուտբոլասերների  խնդրանքով անդրադառնում ենք Չեմպիոնների լիգայի հայաստանյան ցուցադրումներին: Ինչպես գիտեք Հայաստանում եվրոպական ամենահեղինակավոր առաջնության ցուցադրման հեղինակային իրավունքերը պատկանում են  Հ1-ին: Եվ ի շնորհիվ Հանրային հեռուստաընկերության,  արդեն շատ հայ ֆուտբոլասերներ մոռացել են, որ Չեմպիոնների լիգան, ոչ թե Ռեալի և Բարսելոնայի , այլ ողջ եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր առաջնությունն է:
Անկախ այն հանգամաքից, թե Բարսելոնան կամ Ռեալը, ում հետ են մրցում`առանց վարանելու Հ1-ը ընտրում է նրանց խաղերի հեռարձակումները : Բացառության կարգով նշենք, որ ՉԼ ընթացիկ խաղարկության 5-րդ տուրում հանրայինի սպորտային անձնակազմը հասկացավ, որ ամոթ կլինի ցուցարդել Ռեալ-Դինամո Զագրեբ մարզական առումով ոչ մի հետաքրքրություն չառաջացնող հանդիպում և փոխարենը արդարացիորեն ընտրվեց` Մանչեսթեր Յունայթեդ-Բենֆիկա անչափ գրավիչ և հետաքրքրաշարժ հանդիպումը:
Իհարկե, եթե ընտրվում են խաղեր, երբ Բարսելոնան մրցում է Միլանի` կամ ասենք Ռեալը` Լիոնի հետ, ապա այստեղ ոչ-ոք չի կարող առարկություններ անել, բայց եթե օրինակ մարզական առումով մեծ հետաքրքրություն առաջացնող` Վալենսիա-Բայեր խաղի փոխարեն ընտրվում ոչ մի հետարքրքություն չառաջացնող`ՎիկտորիաՊլզեն-Բարսելոնա հանդիպումը`դա արդեն անընդունելի է: Ճիշտ է Հայաստանում Մեսիի կամ Ռոնալդուի երկրպագուների մեծ բանակ կարելի է հավաքել, բայց հակառակ կերպ կարելի է հավաքել մի քանի անգամ ավելի մեծաքանակ բանակ, որը չի երկրպագում ոչ Ռեալին, ոչ Բարսելոնային և հատկապես Ռոնալդուին ու Մեսիին:
Վերջին ուսումնասիրությունների և հարցումների  արդյունքում պարզ դարձավ, որ մեր հանրապետությունում այլ Եվրոպական ակումբների բազմաթիվ երկրպագուներ կան, որոնք նաև տարբեր ֆան խմբավորումներ են կազմում Օրինակի համար նշենք` Յուվենտուսի "Արմենտուս.Սև-սպիտակ բանակը” ֆան ակումբը  կամ  Բավարիայի "Die Roten armfans”  ֆան խմբավորումը: Սա իմիջայլոց:  Հատկապես ցուցադրումներից դժգոհում են մարզերում բնակավող մեր ֆուտբոլասեր հայրենակիցները, ովքեր ստիպված են լինում դիտել Հանրայինի եթերում ցուցադրված խաղերը, քանի որ Շողակաթ հեռուստաընկերությունը, որը զուգահեռաբար ցուցադրում է այլ ակումբների մասնակցությամբ հանդիպումներ` ոչ բոլոր մարզերում է հեռարձակվում:

Այստեղից հարց է ծագում` ինչու է Հ1-ը տառապում "Բարսամանյաով” և "Ռեալամանյաով”: Իհարկե ցանկալի կլիներ այս հարցը ուղղել նրանց: Մի քանի ֆուտբոլասերի հանդիպեցինք, որոնք նշեցին, որ փողոցում պատահական հանդիպելով Հ1-ի "ֆուտբոլագետ” մարզական մեկնաբաններից մի քանիսին` փորձել են պարզել Ռեալի ու Բարսայի մասնակցությամբ խաղերի ցուցադրման հետ կապված որոշ հանգամանքեր, սակայն մեկնաբանները պատճառաբանել են, որ նրանք մեղք չունեն, որ այդպիսին է հեռարձակման տրամաբանությունը: Իսկ այն հարցին, թե ո՞վ է ընտրում հանդիպումների ցուցադրումները` նրանք պատասխանել են, որ դա վերադասի խնդիրն է:  Այստեղ երկու տարբերակ է առաջանում`
1.Հ1-ը անկախ այլ հանգամանքներից, ցուցադրում է Ռեալի և Բարսելոնայի խաղերը` կարծելով, որ հանրապետությունում այդ ակումբների երկրպագուների թիվը ավելի մեծ է և փորձում է ավելի շատ փող աշխատել և բարձրացնել իր հեղինակությունը:
2. իսպանական գրանդներին երկրպագող ֆուտբոլային մեկնաբաններն են, որոնց կողմնապահությունը ակնհայտ երևում է հեռուստահեռարձակումների ժամանակ: 

Այդպիսով նրանք խախտում են հասարակական շահերի պահպանումը և  ճշգրտությունը: Չ՞է, որ հեռուստատեսությունը ստեղծված է հասարակության շահերին, նրա պահանջներին  կամ կարիքներին ծառայելու համար: Գաղտնիք չէ, որ հեռուստադիտողի վստահությունը ձեռք բերելու համար` պետք է ձեռք բերել այնպիսի մարդու համբավ, որին կարելի է հավատալ, բայց Հ1-ի ֆուտբոլային  մեկնաբանները հեռուստատեսային ռեպորտաժի կարևորագույն տեսակետերը շարունակում են խախտել:
Միգուցե է այլ տարբերակներ էլ լինեն, սակայն կարծում եմ այս 2-ը բոլորից հավանականներն են:

Կատեգորիա: ՀՈԴՎԱԾՆԵՐ | Ավելացնել: Oliver (30.05.2012) | Автор: Արտակ Վահանսարյան E
Դիտումներ: 1995 | Վարկանիշ: 5.0/4
Մեկնաբանությունների ընդհանուր թիվ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցվա անդամները.
[ Регистрация | Вход ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0