Հինգշաբթի, 28.03.2024, 13:27
Գլխավոր » Հոդվածներ » ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԱՐԺԷ ՀԵՏԵՎԵԼ ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՅԻ ԽԱՂԵՐԻՆ
Բունդեսլիգայի 51-րդ մրցաշրջանի մեկնարկին հաշված օրեր են մնացել: Վերջին տարիներին գերմանական Բունդեսլիգայի նկատմամբ հետաքրքրությունը ահռելի կերպով մեծացել է աշխարհի տարբեր երկրներում և այդ առումով բացառություն չէ նաև Հայաստանը, որտեղ նույնպես գերմանական ֆուտբոլով հետարքրվող մարդկանց  թիվը հարգանքի է արժանի: Այդ պատճառով նոր մրցաշրջանին ընդառաջ փորձենք հակիրճ կերպով ներկայացնել այն արժանիքները, որոնց համար արժէ և պարտադիր է հետևել Բունդեսլիգայի խաղերին:  Այս ամենին գումարվում է նաև այն հանգամանքը, որ Բունդեսլիգայում հանդես է գալու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանը, որը պաշտպանելու է երկրի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»-ի գույները:

Բունդեսլիգայի 50-րդ հոբելյանական խաղարկությունը նշանավորվեց «Բավարիա»-ի վստահ հաղթանակով:  Վերջին մի քանի տարիների ընթացքում արծաթյա սկուտեղի համար, հիմնականում պայքար են մղում «Բավարիա»-ն և Դորտմունդի «Բորուսիա»-ն: Այդուհանդերձ սխալ կլինի կարծիք կազմել, որ գերմանական առաջնությունը համարվում է միայն երկու գրանդների մրցապայքարի թատերաբեմ: Պարզապես վերջին տարիներին վերոնշյալ ակումբները չափազանց ուժեղ են հանդես գալիս և դրա վառ ապացույցը այն է, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչում հանդիպեցին «Բորուսիա»-ն և «Բավարիա»-ն: Ընդհանուր առմամբ գերմանական Բունդեսլիգայում հավասարազոր թիմերը բավականին շատ են: Նույնիսկ 2-րդ Բունդեսլիգայում հանդես են գալիս այնպիսի ակումբներ, որոնք մեկ մրցաշրջանի ընթացքում բարձրանալով 1-ին Բունդեսլիգա` կարողանում են բարձր տեղեր զբաղեցնել: Վերջին օրինակը Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ն էր, որը վերադառանալով Բունդեսլիգա կարողացավ եվրագավաթային ուղեգիր նվաճել և առաջիկա մրցաշրջանում իր երկիրը կներակայացնի Եվրոպայի լիգայի խաղարկությունում: Եղել է դեպք, երբ երկրորդ Բունդեսլիգայից եկած թիմը, հաջորդ մրցաշրջանում նվաճել է նաև չեմպիոնական տիտղոսը և փայլուն ելույթներ է ունեցել եվրագավթային մրցասպարեզում 1998 թվականին նման սխրանք գործեց «Կայզերսլաուտեռն»-ը, որը հաջորդ մրցաշրջանում հասավ մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:  
Բունդեսլիգան զարմացնում է իր անկանխատեսլիությամբ, դիտարժանությամբ, մարզադաշտերում տիրող յուրատեսակ մթնոլորոտով և հաճախելիության բարձր ցուցանիշով:  Դրանց հետ զուգահեռ զարմանցող է նաև գերմանական թիմերի ֆինանասկան բարվոք վիճակը:

Առաջատար մյուս առաջնություններում հանդես եկող ակումբները նախանձով են նայում Բունդեսլիգայի այժմյան ֆինանսական բարվոք վիճակին: 
Բունդեսլիգայի տարեկան ֆինանսական հաշվեկշիռը չի երևում հուսալի, այլ նույնիսկ հեքիաթային է: Աշխարհի մյուս առաջնություններին մնում է միայն երազել այդպիսի թվերի մասին: Խելամտությունն ու հոգատարությունը, որով ճշտապահ գերմանացիները վերաբերվում են իրենց փողերին` ուղղակի ցնցում է:
Գուշակե'ք` որ երկրում է ֆուտբոլային տոմսի արժեքը ամենաթանկը: Ճի°շտ է. անգլիական Պրեմիեր Լիգայի խաղ նայելու համար անհրաժեշտ է ծախսել միջինը 37,3 անգլիական ֆունտ: Բունդեսլիգայում այդ ցուցանիշը երկու անգամ ցածր է: Ոմանք ասում են, որ գերմանացիները գիտակցաբար են արել այդ քայլը, որպեսզի մարդկանց հրավիրեն մարզադաշտեր: Բայց ինչ հրավերքի մասին կարող է խոսք գնալ, երբ Բունդեսլիգայի խաղերի միջին հաճախելիությունը կազմում է 42 616 հանդիսական` անգլիական 35 931-ի դիմաց (2012-2013 մրցաշրջանի տվյալներով):

Բոլոր այդ թվերը խոսում են այն մասին, որ գերմանացիները հստակորեն ինչ-որ քայլեր ճիշտ են կատարում: Հավանաբար, գլխավոր ձեռքբերումը այն է, որ գերմանական ակումբները կարողանում են փակել իրենց ծախսերը և ունենում են զգալի շահույթ: Այնտեղ չկան և չեն կարող լինել մասնավոր սեփականատերեր: Եվ նշանակում է, որ նրանց չի սպառնում բազմամիլիոնանոց պարտքեր, որոնք իրենց հետ բերում են նոր սեփականատերերը: Բոլոր գերմանական ակումբներից բացառություն են կազմում` «Բայեր»-ը (պատկանում է նույնանուն կազմակերպությանը), «Վոլֆսբուրգ»-ը (պատկանում է Վոլկսվագենին) և «Հոֆֆենհայմ»-ը (միլիարդեր Դիտմար Հոպի «անձնական խաղալիքը»), որոնք գտնվում մասնավոր ձեռքերում: 
Բունդեսլիգան վարկանիշը տարեցտարի աճում է: ՈՒԵՖԱ-ի երկրների ակումբային վարկանիշային աղյուսակում, գերմանացիները մեծ տեմպերով առաջ են շարժվում և արդեն երկրորդ տեղում ընթացող Անգլիային զիջում են 1,108 միավորով: Նման տեմպերով շարունակելու դեպքում Գերմանիան մոտ ապագայում կկարողանա շրջանցել ոչ միայն Անգլիային, այլև Իսպանիային:  Սրանք ցուցանիշներ են, որոնք մեծ ուշադրություն են հրավիրում Բունդեսլիգայի վրա: Եվ ամենևին պատահական չէ գերմանական ֆուտբոլի առաջընթացը, քանի որ գերմանացիները այս ամենին հասել են երկար տարիների քրտնաջան և aհետևողական աշխատանքի շնորհիվ: 

Անդրադառնալով Բունդեսլիգայի նոր մրցաշրջանին պետք է ասել, որ բավականին հետաքրքիր մրցապայքար է ակընկալվում: Պետք չէ մոռանալ, որ Բունդեսլիգայում «Բորուսիա»-ից և «Բավարիա»-ից զատ գոյություն ունեն` «Շալկե»-04-ը, «Բայեր»-ը, ինչու չէ նաև «Վոլֆսբուրգ»-ը, որը նման կազմով կարող է մարտահրավեր նետել ցանկացած թիմի: Եվ պետք չէ մոռանալ նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր մրցաշրջանում լինում են հայտնություն-ակումբներ, որոնք իրենց հերթին բարդացնում են առաջատարների կյանքը: Բացի այդ  «Բորուսիա»-ն և «Բավարիա»-ն լուրջ ճնշման են ենթարկվելու նաև եվրագավաթային մրցասպարեզում, որտեղ գերմանական գրանդերը հանդիսանալու են մի շարք առաջատար ակումբների թիրախներ: Դժվար է ակընկալել, որ «Բավարիա»-ն կկարողանա Պեպ Գվարդիոլայի  գլխավորությամբ   «բլիցկրիգ» անել Բունդեսլիգայում, իսկ «Բորուսիա»-ն չնայած, որ երեք լավ համալրում է ստացել, այդուհանդերձ կրկին ունի կարճ և ոչ բաձրակարգ ֆուտբոլիստներով համալրված պահեստային նստարան: Իսկ «Բորուսիա»-ն պետք է պայքարի երեք ճակատով: 
Այս ամենը հաշվի առնելով դժվար է ասել, որ Բունդեսլիգայի առաջիկա խաղարկությունը անցնելու  է «Բավարիա»-ի և «Բորուսիա»-ի գերիշխանության ներքո: 

Շարունակելի…

Արտակ Վահանսարյան


Աղբյուր: http://www.shamshyan.com
Կատեգորիա: ՀՈԴՎԱԾՆԵՐ | Ավելացնել: Oliver (06.08.2013) W
Դիտումներ: 1304 | Վարկանիշ: 10.0/5
Մեկնաբանությունների ընդհանուր թիվ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցվա անդամները.
[ Регистрация | Вход ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0