Կիրակի, 05.05.2024, 14:50
Գլխավոր » Հոդվածներ » ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐՆ` ԸՆԴԴԵՄ ԽԱՎԻԻ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա» - «Բարսելոնա» խաղից առաջ FIFA.com-ը որոշել է համեմատել թիմերի երկու առանցքային ֆուտբոլիստներին: Եվ այսպես, Բաստիան Շվայնշտայգերը` ընդդեմ Խավիի:



Երկու ֆուտբլիստներն էլ հիանալի են վարվում գնդակով և հանդիսանում են իրենց թիմերի շարժիչ ուժերը:



Հասակ`

Շվայնշտայգեր` 183 սմ
Խավի` 170 սմ


Խավիի ցածրահասկությունը չի խանգարում ցուցադրել բարձրակարգ ֆուտբոլ:
«Կարճահասակ ֆուտբոլիստները առաջ համարվում էին վատ ֆուտբոլիստներ, իսկ այժմ նրանց անվանում են «այլմոլորակայիններ»»,- մի անգամ El Mundo-ին տված հարցազրույներից մեկի ժամանակ հայտարարել էր Խավին:

Հաղթանակներ ազգային առաջնություններում`

Խավի`6
Շվայնշտայգեր`6


Գերմանացի ֆուտբոլիստը Բունդեսլիգայի իր առաջին տիտղոսը վաստակել է 10 տարի առաջ, երբ թիմի ավագը դեռևս լեգենդար դարպասպահ Օլիվեր Կահն էր, իսկ խաղադաշտում փայլում էին Լիզարազյուն և Բալակը: Այս մրցաշրջանում Շվայնշտայգերը 6-րդ անգամ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն:

Խավին իր առաջին չեմպիոնությունը «Բարսելոնա»-ի հետ նվաճել է, առաջին թիմում իր նորամուտը նշելու տարում: Այդ ժամանակ խաղադաշտի կենտրոնում հանդես էր գալիս «Բարսելոնա»-ի նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Հաջորդ տիտղոսին Խավին սպասեց 6 տարի: Վերջին 7 տարում Խավին իր թիմի հետ նվաճել է 5 չեմպիոնական տիտղոս:


Չեմպիոնների լիգայի 2012/13 մրցաշրջան. գոլ+փոխանցում

Խավի` 5 (1+4)
Շվայնշտայգեր` 5 (2+3)


Երկու ֆուտբոլիստներն էլ Չեմպիոնների լիգայի ներկայիս խաղարկությունում իրենց թիմերի կազմում բաց են թողել մեկական հանդիպում: Անցկացրած 9 խաղերում երկու կիսապաշտպանները մասնակցել են իրենց թիմերի գոլային գրոհներին: Խավին իր խաղընկերներին կատարել է 4 գոլային փոխանցում և դարձել 1 գոլի հեղինակ:
Շվայնշտայգերը իր հերթին կատարել է 3 արդյունավետ փոխանցում և դարձել է 2 գոլի հեղինակ:
Հետաքրքիր է նաև, որ երկու ֆուտբոլիստներն էլ ազգային առաջնություններում իրենց հաշվին գոլ+փոխանցում համակարգով ունեն 9 միավոր: Խավին Իսպանիայի առաջնությունում 5 անգամ դարձել է գոլի հեղինակ և 5 գոլային փոխանցում է կատարել: Շվայնշտայգերի մոտ այդ ցուցանիշը հետևյալն է` 7-3:

Ազգային առաջնություններ 2012/13. դիպուկ փոխանցումներ

Խավի: 95,2% (2250/2364)
Շվայնշտայգերը: 87,3% (1640/1878)


խավիի դիպուկ փոխանցումների ցուցանիշը արդեն դարձել է ավանդական: Ի տարբերություն Խավիի` Շվայնշտայգերը ավելի շատ միտված է հարձակվողական գործողությունների: Նա ավելի շատ ձգտում է սրել խաղը և դրանով է պայմանավորված գերմանացու կատարած անորակ փոխանցումների քանակը: Այդուհանդերձ 87,3 % դիպուկ փոխանցումների ցուցանիշը նույնպես հիացմունք է առաջացնում:

Խավին Չեմպիոնների լիգայում, ևս մեկ ֆանտաստիկ ցուցանիշ ունի: Իսպանացին ընդհանու հաշվով 13 ժամ խաղադաշտում ացկացնելով կատարել է ընդամենը 58 ոչ ճշգրիտ փոխանցում: Ընդ որում այդ ժամանակահատվածում նա կատարել է 1200 փոխանցում:


Ակումբին միանալու տարեցույցներ

Խավի: 11 տարեկան ( 1991 թ)
Շվայնշտայգեր: 13 տարեկան (1998 թ)


Խավին Լա Մասիայի կադեմիա է ընդունվել 1991 թվականին, երբ լեգենդար Յոհան Կրուիֆի թիմը սկսում անցնել իր վերելքի ճանապարհը:
ինչպես և խավին, այնպես էլ Շվայնշտայգերը նույնպես անցել է ակումբային բոլոր աստիճաններով: Նա «Բավարիա»-ի առաջին թիմի կազմում իր նորամուտը նշել է 2002 թվականին Չեմպիոնների լիգայի շրջանակում «Լանս»-ի հետ կայացած խաղի ժամանակ:

Խավին բոլոր մրցաշարերում «Բարսելոնա»-ի կազմում անցկացրել է 700 հանդիպում, իսկ Շվայնշտայգերը, ովը 5 տարի փոքր է իսպանացուց` իր ակումբի կազմում անցկացրել է ավելի քան 400 հանդիպում :

Խավի – Շվայնշտայգեր` 3:0 (ակումբային և հավաքականների մակադարկով)

Խավի: +3=0-0
Շվայնշտայգեր: +0=0-3


Շվայնշտայգերը և Խավին առաջին անգամ ակումբային մակարդակով միմյանց հետ առճակատվել են 2009 թվականին «Կամպ Նոու» մարզադաշտում և այդ ժամանակ «Բարսելոնա»-ն 4:0 հաշվով հաղթել է «Բավարիա»-ին:

Այս զույգը առաջին անգամ միջազգային մակարդակով հանդիպել է 2008 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչում: Այդ ժամանակ Խավին օգնեց աչքի ընկնել Տորեսին, ում խփած գնդակը դարձավ հաղթական:

Խավին ու Շվայնշտայգերը հանդիպել են նաև 2010 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլում և Խավին կրկին հաղթող է դուրս եկել: Այդ ժամանակ իսպանացին գոլային փոխանցման հեղինակ դարձավ և օգնեց իր թիմին դուրս գալ եզրափակիչ:


Արտակ Վահանսարյան



Աղբյուր: http://Shamshyan.com
Կատեգորիա: ՀՈԴՎԱԾՆԵՐ | Ավելացնել: Oliver (30.06.2013) W
Դիտումներ: 1394 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանությունների ընդհանուր թիվ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցվա անդամները.
[ Регистрация | Вход ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0