Ուրբաթ, 19.04.2024, 12:28
Գլխավոր » 2011 » Ապրիլ » 23 » ԱՅՆՏՐԱԽՏ - ԲԱՎԱՐԻԱ 1:1
20:12
ԱՅՆՏՐԱԽՏ - ԲԱՎԱՐԻԱ 1:1

Ֆրանկֆուրտի Այնտրախտի հետ խաղում
«Բավարիան» չկարողացավ վաստակել այդքան անհրաժեշտ 3 միավորը: Մյունխենցիները հանդիպումը սկսեցին բավականին ակտիվ կերպով և կարող էին հաշվի մեջ առաջ անցնել արդեն մեկնարկային րոպեներին, սակայն վերջին վճռական հարվածը համառորեն չէր ստացվում: Չնայած այդ ամենին առաջին խաղակեսում հաշիվը այդպես էլ չբացվեց և թիմերը  ընդմիջման գնացին ոչ-ոքի հաշվով: Երկրորդ խաղակեում ստացվեց այնպես, ինչպես հաճախակի ստացվում է այս մրցաշրջանի ընթացքում: Հիանալի առաջին խաղակեսին հետևեց ձախողված երկրորդը: Կարելի է հիշել բազմաթիվ հանդիպումներ, երբ «Բավարիան» առաջին խաղակեսում ունենալով բացահայտ առավելություն համարձակվել է  տանուլ տալ ոչ միայն երկրորդը, այլև ողջ դիմակայությունը:  Երկորդ խաղակեսում տանտերերը սկսեցին աչքի ընկնել ակտիվ գործողություններով: Ոչ պարտադիր խախտման արդյունքում տանտերերը ստանալով տուգանային հարվածի իրավունք 54-րդ րոպեին կարողացան  հաշվի մեջ առաջ անցնել: Կոհլերի փոխանցումից հետո անվստահ գործեց Անատոլիյ Տիմոշչուկ, որի արդյունքում Ռոդեն գնդակը ուղարկեց Բուտի պաշտպանած դարպասը: Բաց թողած գոլից  հետո հյուրնկալվող թիմի ֆուտբոլիստները հայտնվեցին շոկային իրավիճակում: Զարմանալի է, բայց «Բավարիայի» ֆուտբոլիստները երկար ժամանակ նույնիսկ չէին կարողանում սպառնալ Ռալֆ Ֆահրմանի պաշտպանած դարպասին: Րոպեները ընթանում էին, իսկ «քարը» այդպես էլ տեղից չէր շարժվում: Դրվագներից մեկում, երբ ֆրանկֆուրտցի պաշտպան Քլարկը սեփական տուգանային հրապարակում ակնհայտորեն ձեռքով խաղաց մրցավար  պարտավոր էր նշանակել 11 մետրանոց հարված, սակայն Դրիսի սուլիչը այդպես էլ լռեց: Որքան խաղի ավարտը մոտենում էր իր հանգուցալուծմանը, այդքան բավարացիները սկում էին նյարդայնանալ և այդ ավելորդ լարվածության շնորհիվ վաստակում էին դեղին քարտեր: Այդուհանդերձ Բավարիան» կարողացավ փրկվել հանդիպման նախավերջին րոպեին: Լուիս Գուտավոին վայր գցելու համար մրցավարը առանց վարանելու վերջապես ցույց տվեց 11 մետրանոց նշակետը: Փրկության գոլը նշակետից հեղինակեց առաջնության լավագույն ռմբարկու Մարիո Գոմեսը: Այս ոչ-ոքի արդյունքից հետո Բավարիան կրկին նահանջեց չորրորդ հորիզոնական, քանի որ հինգշաբթի երեկոյան Հանովերը հյուրնկալվելիս 3:1 հաշվով պարտության էր մատնել Ֆրայբուրգին:  Առաջնության ավարտին մնացել է երեք տուր և հուսանք, որ մրցաշարային աղյուսակի վերջնական արդյունքներով մեր սիրելի թիմը կկարողանա նվաճել երրորդ բաղձալի հորիզոնականը:

ԱՅՆՏՐԱԽՏ - ԲԱՎԱՐԻԱ 1:1
23.04.11.Կոմերցբանկ Արենա (51,500)
Գոլեր` Ռոդե 54' - Գոմես 89' 11մ
մրցավար` Յոխին Դրիս

ԱՅՆՏՐԱԽՏ: Ֆահրման - Յունգ, Ռոդե,Ռուս,Կոհլեր - Շվեգլեր, Քլարկ - Օխս, Հալիլ Ալթինթոփ, Ֆենին (Կաիո 90+4') - Գեկաս

ԲԱՎԱՐԻԱ: Բուտ - Լահմ, վան Բույտեն, Լուիս Գուստավո, Կոնտենտո - Տիմոշչուկ (կրոս 69'), Շվայնշտայգեր - Մյուլեր, Ռիբերի - Կլոզե,Գոմես

Զգուշացումներ` Յունգ, Կոհլեր, Օխս/ Կոնտենտո, Լուիս Գուստավո, Շվայնշտայգեր, Գոմես

Դիտումներ: 597 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 6
0  
6 contenental   (27.04.2011 19:55) [Նյութ]
Senc chi exni, petqa mi ban arvi es tmi het, EVROPAYI KLIGA ENQ NAYELU angry !?!?!?!?!?!?!?!?

0  
5 Coach   (24.04.2011 17:17) [Նյութ]
senc vor gna hastat chi xaxa...bayc im karciqov Hannover@ miavorner kkorcni...mnuma menq chkorcnenq...

0  
4 Rafo   (24.04.2011 16:18) [Նյութ]
@sench vor gna Bavaraian chi xaxa cl-um.

0  
3 Coach   (24.04.2011 16:09) [Նյութ]
axr yete Gomezn iracner iran amboxj sezoni @ntacqum @ndzernvats hnaravorutyunneri gone 50 tokos@,Bavarian Champion kliner

0  
2 Oliver   (23.04.2011 21:00) [Նյութ]
de ete Gomezy erkrod xaxakesi skzbnamasum iracner iran @ndzervats hnaravortyun@ shat lav klner.

0  
1 Coach   (23.04.2011 20:48) [Նյութ]
pahern ogtagorcel er petq...nuyn patmutyun@...anhajox xax er...

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0