Չորեքշաբթի, 01.05.2024, 17:19
Գլխավոր » 2011 » Մարտ » 12 » ԲԱՎԱՐԻԱ - ՀԱՄԲՈՒՐԳ 6:0
19:45
ԲԱՎԱՐԻԱ - ՀԱՄԲՈՒՐԳ 6:0


ԲԱՎԱՐԻԱ - ՀԱՄԲՈՒՐԳ 6:0
Ալիանց Արենա. 69.000
12.03.11 18:30

Բավարիա:
Կրաֆտ - վան Բույտեն, Լուիս Գուտավո (Բադշտուբեր 67'), Պրանյիչ, Լահմ - Շվայնշտայգեր, Կրոս - Մյուլլեր, Ռոբեն (Հ.Ալթինթոփ 70), Ռիբերի - Գոմես (Կլոզե 73')
Համբուրգ: Ռոստ - Ռինկոն, Կաչար, Վեստերման, Աօգո - Յարոլիմ, Զե Ռոբերտո - Բեն Հատիրա (Յանսեն 66'), Էլիա - Պետրիչ, Գերերո (Տեշե 68')
Գոլեր` Ռոբեն 40', 47', 55', Ռիբերի 64', Մյուլեր 79', Վեսթերման 85' ինքնագոլ
Զգուշացումներ` Կլոզե/Գերերո
Մրցավար` Միխայիլ Վերներ

Երեք անհաջող հանդիպումներից հետո Բավարիան սեփական հարկի տակ քարը քարի վրա չթողեց Համբուրգին, ջախջախելով խոշոր 6:0 հաշվով: Առաջին րոպեներից տանտերերը
նախորդ երեք խաղերում կրած պարտություններից հետո վիրավոր գազանի պես առաջ նետվելով  փորձում էին ցույց տալ իրենց զայրույթը: Չնայած դրան տանտերերը հաշիվ բացեցին առաջին խաղակեսի վերջնամասում: 40-րդ րոպեին Ռիբերիի փոխանցումից հետո հարվածային դիրքում հայտնված Ռոբենը հուժկու հարվածով պարզապես գնդակահարեց Ռոստի պաշտպանած դարպասը`1:0: Երկորդ խաղակեսը սկսեց այնպես, ինչպես ավարտվեց առաջինը: Եվ կրկին Արյեն Ռոբենը այս անգամ տուգանայինից կատարած հարվածով կրկնապատկեց հաշիվը: Ոգևորված բավարացիների գրոհների տարափը պարզապես չէր դադարում: 55-րդ րոպեին նորից գործեց Ռիբերի-Ռոբեն զույգը: Կրկին ֆրանսիացու փոխանցումից հետո աչքի ընկավ ամենահաս Ռոբենը` դառնալով դասական հեթ-տրիկի հեղինակ` 3:0: Քիչ անց 64-րդ րոպեին վերջապես գոլի հեղինակ դարձավ արդեն Ռիբերին: Չբավարարվելով ձեռք բերածով Բավարիան շարունակում էր կրակի տակ պահել Համբուրգի դարպասը: Հանդիպման մնացած հատվածում հիասթափված Ֆրենկ Ռոստը ստիպված եղավ գնդակը սեփական դարպասից հանել ևս երկու ագամ: 5-րդ գնդակը հեղինակեց Թոմաս Մյուլլերը, իսկ 6-րդ գոլը Համբուրգի դարպասը խփեց Վեսթերմանը` գնդակը պատահմամաբ ուղարկելով սեփական դարպասը: Այսպիսով Բավարիան Չեմպիոնների լիագայում 1/8 եզրափակիչում Ինտերի դեմ հանդիպանը կմոտենա բավականին ոգևորված և  բարձր տրամադրությամբ, ինչը անշուշտ շատ կարևոր գործոն է:
Դիտումներ: 765 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 2
0  
2 BayernMunchen   (31.12.2013 17:56) [Նյութ]
spaninq biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin

0  
1 Rommel   (13.03.2011 12:48) [Նյութ]
Apri Bavarian.
Shnorhavor bolor erkrpagunerin !

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0