Ուրբաթ, 29.03.2024, 02:16
Գլխավոր » 2012 » Մարտ » 10 » ԲԱՎԱՐԻԱՆ ՈՉՆՉԱՑՐԵՑ ՀՈՖԵՆՀԱՅՄԻՆ
17:55
ԲԱՎԱՐԻԱՆ ՈՉՆՉԱՑՐԵՑ ՀՈՖԵՆՀԱՅՄԻՆ
Բունդեսլիգայի 25-րդ տուրում Բավարիան սեփական հարկի տակ` 7:1 հաշվով ջախջախեց Հոֆենհայմին: Բավարացիները վերջին խաղերում կրած պարտություններից հետո իրենց  ողջ զայրույթը թափեցին Հոֆենհայմի վրա: Գոլային հրավառության սկիզբը 6-րդ րոպեին դրեց Մարիո Գոմես, ով դարձավ նաև դասական հեթ-տրիկի հեղինակ: Երկու գոլը իր հաշվին գրանցեց Արիեն Ռոբնեը, ևս մեկական գոլի հեղինակներ դարձան Կրոսը և Ռիբերին: Բավարիան փայլուն հաղթանակ տոնեց մրցակցի նկատմամբ և  քանի, որ առաջատար Դորտմունդի Բորուսիան արտագնա խաղում չկարողացավ հաղթահարել (0:0) Աուգսբուրգին` 7 միավորի տարբերությունը կրճատվեց 2-ով և այժմ մյւնխենցիները առաջատարից հետ են մնում 5 միավորով:

Մյունխենգլադբախի Բորուսիան, որը սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել Ֆրայբուրգի դիմադրությունը:25-րդ տուրի նախավերջին հանդիպումը կայացավ Բրեմենի "Վեզերշտադիոն" մարզադաշտում: Եվրոպայի լիգայի գոտու համար պայքար մղող "Վերդերի" ու "Հանովերի" հանդիպումը ավարտվեց տանտերերի ` 3:0 հաշվով համոզիչ հաղթանակով: Բրեմենցիներից աչքի ընկան Պիսարոն, Պրյոդլը և Ռոզենբերգը:

Տուրի վերջին խաղում "Շալկե 04"-ը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակ տարավ "Համբուրգի" նկատմամբ: Գելզենկիրխենցիներին հաշվի մեջ առաջ մղեց ֆինլանդացի երիտասարդ ֆուտբոլիստ Տեմո Պուկին, իսկ առաջին խաղակեսի միջնամասում` Մեցելդերն ու Հունտելարը եռապատկեցին տանտերերի հաջողություն: Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերից հեղինակության գոլը իր հաշվին գրանցեց Գոյկո կաչարը:

Այս հաղթանակը թույլ տվեց "Շալկեին" մոտենալ երրորդ հորիզոնականում գտնվող Մյունխենգլադբախի "Բորուսիային": Այժմ երկու թիմերի միջև տարբերությունն ընդամենը մեկ միավոր է: Միանձնյա առաջատար Դորտմունդի "Բորուսիայից" գելզենկիրխցիները ետ են մնում 9 միավորով:




ԲԱՎԱՐԻԱ - ՀՈՖԵՆՀԱՅՄ 7:1

"Ալիանց Արենա" մարզադաշտ.Մյունխեն
գոլ` Գոմես 6',Ռոբեն 11' (11մ), 29'Կրոս 19',Գոմես 34',48', Ռիբերի 58'

Նոյեր - Ռաֆինյա, Բոատենգ, Բադշտուբեր, Լահմ - Լուիս Գուստավո, Կրոս - Ռոբեն, Թ.Մյուլլեր, Ռիբերի - Գոմես
Մարզիչ` Հայնկես
 
Շտարկե - Ջոնսոն, Վեստերգարդ, Կոմպեր, Բրաֆհայդ - Ռուդի, Վայս - Վուկչեվիչ, Ֆիրմինո, Բաբել -Մլապա
Մարզիչ` Բաբել

«Վերդեր» – «Հաննովեր»  3:0

գոլեր` Պիսարո, 31 (1:0); Պրյոդլ, 49 (2:0); Ռոզենբերգ, 56 (3:0)

«Շալկե-04»  – «Համբուրգ»  3:1

գոլեր` Պուկկի, 5 (1:0); Մետցելդեր, 26 (2:0); Հունտելաար, 33 (3:0 11մ); Կաչար, 45 (3:1)

«Բավարիա»  – «Հոֆենհայմ» 7:1

գոլեր` Գոմես, 5 (1:0); Ռոբեն, 12 (2:0, 11մ); Կրոոս, 18 (3:0); Ռոբեն, 29 (4:0); Գոմես, 35 (5:0); Գոմես, 48 (6:0); Ռիբերի, 58 (7:0); Գուստավո, 85 (7:1, ինքնագոլ)

«Աուգսբուրգ» – «Բորուսիա» 0:0


«Վոլֆսբուրգ» – «Բայեր»3:2

գոլերը` Կիսսլինգ, 3 (0:1); Հելմես, 33 (1:1); Դեժագա, 45 (2:1); Կադլեց, 61 (3:1, ինքնագոլ); Դերդիյոկ, 90+1 (3:2)

«Բորուսիա»  – «Ֆրայբուրգ»  0:0

«Մայնց»  – «Նյուրնբերգ» 2:1

գոլեր` Մյուլլեր, 1 (1:0); Զիդան, 22 (2:0); Դիդավի, 64 (2:1)

«Քյոլն»  – «Հերտա»  1:0

գոլերը` Կլեմենս, 36 (1:0)





Դիտումներ: 661 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 3
+1  
3 Oliver   (10.03.2012 23:59) [Նյութ]
BAYERN POWER !!!

+1  
2 Oliver   (10.03.2012 23:59) [Նյութ]
Բազել բռնվի!!!!

0  
1 margar   (10.03.2012 23:54) [Նյութ]
sa iroq agresiv Bavarian er bolor xaxer@ petqa senc gazazac xaxan,teche en inch er &eracanq et erku xaxi vra,huys unem senc kshrunakvi
biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0