Ուրբաթ, 26.04.2024, 21:33
Գլխավոր » 2013 » Փետրվար » 9 » ԲԱՎԱՐԻԱ - ՇԱԼԿԵ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
13:44
ԲԱՎԱՐԻԱ - ՇԱԼԿԵ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Այսօր, փետրվարի 9-ին Մյունխենում կկայանա Բունդեսլիգայի հերթական տուրի կենտրոնական հանդիպումը: Ալիանց Արնենան կրկին կներկվի կարմիր գույնով, որտեղ խաղադաշտ դուրս կգա 2013 թվականին անհաղթահարելի Բավարիան, որը ուժերը կչափի վերջին ժամանակներում վատ մարզավիճակում գտնվող` Շալկե 04-ի հետ: 
Բավարիան, որը ընթացիկ տարում կայացած երեք խաղերում ոչ մի գոլ բաց չի թողել և մրացկիցների դարպասը ընդհանուր հաշվով խոցել է 7 անգամ` մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնող Դորտմունդի Բորուսիայից առաջ է անցել 12 միավորով: Ակնհայտ է, որ մյունխենցիները ձգտելու են այս խաղում նույնպես ձեռնունայն թողնել իրենց մրցակցին: Չնայած, որ Բավարիան իր մրակիցների նկատմամբ ունի տպավորիչ առավելություն, բայց չպետք է մոռանալ, որ առջևում դեռևս 13 տուր կա: Այդ պատճառով Յուպ Հայնկեսի սաները իրավունք չունեն թուլացնել իրենց զգոնությունը և ժամանակից շուտ հավատալ վերջնական հաղթանակին` մանավանդ , որ բավարացիների գլխավոր մրցակից հանդիսացող` Դորտմունդի Բորուսիան երկրորդ շրջանը մեկնարկել է բավականին հզոր կերպով:
Ինչ վերաբերվում է Շալկեին, ապա թիմը գտնվում է անհասկանալի և բարդ իրավիճակում: Մրցաշրջանի սկզբնամասում թվում էր, թե գելզենկիրխենցիները գտնվում են ճիշտ ուղղու վրա, քանի որ Շալկեն Չեմպիոնների լիգայում իր խմբի հաղթողը դարձավ, իսկ Բունդեսլիգայում մի ժամանակահատված կար, երբ մրցաշարային աղյուսակում նույնիսկ հետապնդում էր առաջատար Բավարիային, բայց... բայց առաջին շրջանի վերջնամասում տեղի ունեցավ անհասկանալին: Հուբ Ստեվենսի թիմը սկսեց պարադոքսալ ձևով կերպարանափոխվել բացասական ուղղությամբ: Հետևեցին պարտությունների շարք, ինչը բերեց Ստեվենսի պաշտոնանկության: Հոլանդացի մասնագետին այդ պաշտոնում փոխարինած Կելլերը մեղմ ասած նախանձելի իրավիճակում չէ, քանի որ դրանից ոչ միայն չկարգավոևվեցին Շալկեի գործերը, այլև ավելի վատթարացան: Այդ անհաջողությունների գագաթնակետը դարձավ նախորդ տուրում սեփական հարկի տակ, առաջնության վերջին տեղում ընթացող Գրոյտեր Ֆյուրտի կողմից խայռտառակ պարտությունը:
Այսօրվա խաղում Կելլերի սաները կփորձեն փչացնել Բավարիայի ուրախ և հաղթական տրամադրություն, իսկ ահա բավարացիները կձգտեն ավելի տպավորիչ դարձնել իրենց առավելությունը մրցակիցների նկատմամբ և ևս մեկ քայլ կատարել դեպի բաղձալի տիտղոսը:

Ամեն դեպքում վերոնշյալ խաղը խոստանում է լինել թեժ, քանի որ այս թիմերը միշտ էլ միմյանց համար հանդիսացել են սկզբունքային մրցակիցներ:
Բունդեսլիգայի շրջանակում Բավարիան և Շալկեն մենամարտել են 85 անգամ, որից 42-ը ավարտվել է մյունխենյան ակումբի հաղթանակով` 18-ը Շալկեի, իսկ 25 խաղում արձանագրվել է ոչ-ոքի արդյունք: Գնդակների տարբերություն` 172-97 ի հօգուտ ռեկորդմայսթերի: Առաջին շրջանում այս թիմերի միջև կայացած խաղն ավարտվել էր Բավարիայի` 0:2 հաշվով հաղթանակով:
Այսօրվա խաղը Բավարիայի կազմում վնասվածքների պատճառով բաց կթողնեն` Հոլգեր Բադշտուբերը, Ռաֆինյան, Շերդան Շակիրին, իսկ հյուրերի կազմում նույն պատճառով իրենց թիմին չեն կարող օգնել` Կիրիակոս Պապադոպուլոսը, Իբրահիմ Աֆելայը, Չիպրիան Մարիկան և Կլաս-Յան Հունտելաարը: 
Սակայն Շալկեի կադրային խնդիրները այդքանով չեն ավարտվում, քանի որ որակազրկման պատճառով հանդիպմանը չի կարող մասնակցել նաև առանցքային պաշտպան Կրիստիան Ֆուքսը:


նախնական կազմեր`


Բավարիա: Նոյեր - Լահմ, վան Բույտեն, Դանտե, Ալաբա - Խավի Մարտինես, Շվայնշտայգեր , Մյուլլեր, Կրոս, Ռիբերի - Մանջուկիչ


Շալկե 04: Հիլդեբրանդ - Հյոգեր, Հյովեդես, Ժ.Մատիպ, Կոլաշինաց - Նոյշտատդեր, Ջոնս,Դրակսլեր,Ֆարֆան, Միշել Բաստոս - Պուկկի

Նյութի հեղինակ` Արտակ Վահանսարյան

Դիտումներ: 458 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 1
0  
1 Naki8221   (09.02.2013 20:27) [Նյութ]
Ribery-i tex@ Robben-n a xaxalu

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0