Հինգշաբթի, 28.03.2024, 16:30
Գլխավոր » 2013 » Օգոստոս » 31 » «Բավարիան»` Եվրոպայի սուպերգավաթակիր (տեսանյութ)
16:45
«Բավարիան»` Եվրոպայի սուպերգավաթակիր (տեսանյութ)
Եվրոպայի Սուպերգավաթի «Բավարիա»-«Չելսի» հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակահատվածում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին. առաջին խաղակեսի մեկնարկում աչքի ընկավ Ֆերնանդո Տորրեսը (8), երկրորդ կեսում հաշիվը հավասարեցրեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Ֆրանկ Ռիբերին (47): Ֆրանսիացի կիսապաշտպանի գոլից հետո' հիմնական ժամանակահատվածում, հաշվի մեջ փոփոխություններ չեղան, իսկ ահա «Չելսին» կորուստ ունեցավ' 85-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով' խաղադաշտը լքեց Ռամիրեսը:

Ժոզե Մոուրինյոյի սաները, սակայն, ավելցրած ժամանակահատվածում առաջինն աչքի ընկան. 90+3-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էդեն Ազարը: Թվում էր' «Չելսին» այլևս հաղթանակը բաց չի թողնի, սակայն 121-րդ րոպեին Խավի Մարտինեսը հույս արթնացրեց իր թիմի մոտ:

11 մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ գտնվեցին մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները:

«Բավարիա»-«Չելսի»' 2:2

11 մետրանոց հարվածաշար' 5:4

Allsport.am

 
Դիտումներ: 616 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/3
Մեկնաբանություններ: 3
+1  
1 Rusher   (31.08.2013 17:05) [Նյութ]
urish ban chere kara liner Bavaryan arajaniyaaaaaa

0  
2 AnyHa   (01.09.2013 15:16) [Նյութ]
hamadzayn em biggrin biggrin biggrin biggrin biggrin

+1  
3 Rusher   (01.09.2013 16:55) [Նյութ]
biggrin biggrin biggrin biggrin

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0