Երեքշաբթի, 23.04.2024, 09:37
Գլխավոր » 2012 » Հունվար » 21 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ. ՏՈՒՐ 18.ԲՈՐՈՒՍԻԱ ՄՅՈՒՆԽԵՆԳԼԱԴԲԱԽ - ԲԱՎԱՐԻԱ 3:1
10:24
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ. ՏՈՒՐ 18.ԲՈՐՈՒՍԻԱ ՄՅՈՒՆԽԵՆԳԼԱԴԲԱԽ - ԲԱՎԱՐԻԱ 3:1
Երեկ ուշ երեկոյան` Բորուսիա Մյունխենգլադբախ - Բավարիա հանդիպումով մեկնարկեց Բունեդսլիգայի 18-րդ տուրը: Գլադբախյան ակումբի ֆուտբոլիստները արժանիորեն 3:1 հաշվով հաղթանակ տոնեցին առաջնության առաջատարի նկատմամբ: Բավարիայի համար խաղասկիզբը բավականին անհաջող դասավորվեց: Արդեն 11-րդ րոպեին Մանուել Նոյերի "մանկական" սխալից հետո Մարկո Ռոյսը առաջ մղեց Բորուսիային: Բավարիան մեղմ ասած առաջին խաղակեսը քնած անցկացրեց և դրա համար ևս մեկ անգամ պատժվեց  բաց թողած գնդակով: 41-րդ րոպեին օգտվելով Բավարիայի պաշտպանների դիրքային սխալից` Պատրիկ Հերմանը հիանալի փոխանցում ստանալով Մայկ Հանկեից, առանց որևէ դժվարությամբ գնդակն մխրճեց մրցակցի դարպասը`2:0:

Երկրորդ խաղակեսում Բավարիայի կողմից սպասվող գրոհների տարափ այդպես էլ տեղի չունեցավ: Ակնհայտորեն երևաց, որ Բավարիան մտովի դեռ չի վերադարձել ձմեռային արձակուրդներից: Թիմը հիասթափեցրեց իր տխուր և անատամ խաղով: 

Չափազանց անհաջող հանդես եկավ թիմի պաշտպանությունը: Մարկո Ռոյսը և Պատրիկ Հերմանը ողջ խաղի ընթացքում  պարզապես "ծվատեցին" բավարական պաշտպանությունը:Դա բերեց նրան, որ Բորուսիան խփեց նաև երրորդ գնդակը: Մարկո Ռոյսի "ոսկերչական" փոխանցումից հետո Հերմանը իր հաշվին դուբլ գրանցեց` 3:0: Չնայած նրան, որ մի քանի րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո Շվայնշտայգերը խփեց հեղինակության գոլը, այդուհանդերձ մյունխենցիներին ավելին անել պարզապես չհաջողվեց` 3:1:
Խաղի Հիասթափությունը`

Հանդիպումից առաջ ենթադրվում էր, որ Բավարիային բավականին բարդ հանդիպում է սպասվելու, սակայն ոչ-ոք չեր կարող հավատալ, որ Բավարիան կհանձնվի առանց պայքարի:Թիմը բոլորի համար անսպասելիորեն հանդիպմանը ներկայացավ բավականին հոգնած տեսքով:

Խաղի հերոսը`

Տաղանդավոր գերմանացին շարունակում է խաղից խաղ աճել և հաճելիորեն զարմացնել բոլորին: Մարկո Ռոյսը բացեց խաղի հաշիվը և օգնեց աչքի ընկնել խաղի մյուս հերոս` Պատրիկ Հերմանին:



20 հունվարի. Մյունխենգլադբախ,  "Բորուսիա-Պարկ" մարզդաշտ

"Բորուսիա"  - "Բավարիա" - 3:1 (2:0)

Գոլեր` Ռոյս 9' (1:0); Հերման 40' (2:0); Հերման 69' (3:0); Շվայնշտայգեր 76' (3:1)

"Բորուսիա" Մ: Տեր Շտեգեն, Դաեմս, Բրաուվերս, Շտրանցլ, Նորդվեյտ, Յանչկե, Արանգո,Նոյդշտադտեր, Հերման (Մարքս 87'), Ռոյս (Լեկի 90+2'), Հանկե (Դե Կամարգո 80')

"Բավարիա": Նոյեր, Բադշտուբեր, Վան Բույտեն (Գուստավո 74'), Լահմ, Բոատենգ (Ռաֆինյա 64'), Տիմոշչուկ (Ալաբա 56'), Շվայնշտայգեր, Կրոս, Ռոբեն, Գոմես, Մյուլլեր

Զգուշացումներ:
 Արանգո 68'



Դիտումներ: 658 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 7
0  
7 Oliver   (23.01.2012 22:10) [Նյութ]
Ռոբենը սարսափելի վատ խաղ խաղաց

0  
6 Oliver   (23.01.2012 22:10) [Նյութ]
Համաձայն եմ Rommeli հետ

0  
3 Rommel   (21.01.2012 15:27) [Նյութ]
Heynckes-@ petqa haskana, vor invalid Robbenin chi kareli arachin ropeneric dasht mtcnel ... Iran petqa verjin 20 ropenerin mtcnel ...

-2  
4 tiran96   (22.01.2012 19:51) [Նյութ]
ara heriq chi axper qnnadateq animast. Roben@ et or@ amenalav xaghacoghneric mekner Bavariayi kazmum. U heriqa Heinkesin kam urishin HAVAYI qnnadatel. NERVAUNANUM EM!!!!!!!!!!! angry angry angry angry angry angry angry angry angry angry angry angry

0  
5 Rommel   (23.01.2012 22:01) [Նյութ]
Nervaynanum es mi karda .. Indzela shat baner nervaynacnum ... Senc sayter@ nra hamar en, vor mardin iranc karciqner@ asen ... Ete Robbeni animast xax@ chlner, karoxa kreinq ...

+1  
2 Yorlo   (21.01.2012 13:00) [Նյութ]
Bayc de Gladbaxy hiacnuma eli. Bavariayic heto iranch hamar em cavum es sezonum

+1  
1 Yorlo   (21.01.2012 12:59) [Նյութ]
Apsos prazdniky csatacvec: Kartzum em panikayi matnvelu kariq cka. Amen inc kkargavorvi

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0