15:36 ԲԱՎԱՐԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՌՈԲԵՆԻ ՀԵՏ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ ՊԱՅԱՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ | |
Ինչպես հաղորդում է Bild-ը, Մյուխենյի «Բավարիայի» մարզական տնօրեն Քրիստիան Ներլինգերը հույս է հայտնել, որ մոտակա օրերի ընթացքում ակումբը կերկարաձգի թիմի հոլանդացի առաջատար Արիեն Ռոբենի հետ գործող պայմանագրի ժամկետը: «Բավարիան ունի երկու առաջատար՝ Ռոբեն և Ռիբերի: Ռիբերիի հետ պայամագիրն ավարտվում է 2015թ.-ին, մենք ցանկանում ենք, որ Ռոբենն էլ երկարաժամկետ պայմանագիր ստորագրի: Հուսով եմ մոտակա ժամանակահատվածում դա տեղի կունենա»,- ասել է Ներլինգերը: Հիշեցնենք, որ վերջերս Ռոբենը հարցազրույցներից մեկում ցանկություն էր հայտնել որքան հնարավոր է երկար մնալ «Բավարիայում»: | |
|