Ուրբաթ, 29.03.2024, 08:50
Գլխավոր » 2012 » Փետրվար » 9 » ԲԱՎԱՐԻԱՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ
12:27
ԲԱՎԱՐԻԱՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ
Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակիչում Բավարիան հյուրընկալվելիս գեղեցիկ ոճով, վստահ հաղթանակ տոնեց Շտուտգարտի նկատմամբ և դուրս եկավ  կիսաեզրափակիչ: Այս խաղում Հայկենսը պահեստայինների նստարանին էր թողել Արիեն Ռոբեին: Նրա փոխարեն աջ եզր էր տեղափոխվել Թոմաս Մյուլլերը, ով այդ դիրքում իրեն փայլուն դրսևորեց և դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ:  Կիսապաշտպանության կենտրոնում տեղ էր զբաղեցրել Տոնի Կրոսը, իսկ հենակետայինի դիրքում մարզիչը վստահել էր Շվայնշտայգերին-Լուիս Գուստավոին զույգին: 


Սակայն ի տխրություն Բավարիայի երկրպագուների` Շվայնշտայգերը խաղասկզբում  վնասվածք ստացավ և  17-րդ րոպեին փոխարինվեց: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Դավիդ Ալաբան: Ի դեպ ավստրիացին նույնպես բավականին լավ տպավորություն թողեց: Եվ ընդհանրապես ողջ թիմը բավականին բարձրակարգ խաղ ցուցադրեց:Այս խաղում երևաց մարզչական ձեռագիր, որը և հանդիսացավ հաջողության գրավականը: Հարկ է նշել, որ Ռոբենի բացակայության պայմաններում` թիմը, հարձակվողական գործողությունների ժամանակ ավելի հետաքրքիր էր դիտվում: 

"ՇՏՈՒՏԳԱՐՏ" - "ԲԱՎԱՐԻԱ" - 0:2 (0:1)
Գոլեր` Ռիբերի 30, Գոմես 46

"Շտուտգարտ": Ուլրայխ, Բուլարուզ, Տաշչի, Նիդերմայեր, Մոլինարո, Օկազակի (Հարնիկ 57), Կվիստ, Գենտներ (Հոլցհաուզեր 83), Շիբեր, Կակաու, Իբիշևիչ

"Բավարիա": Նոյեր, Ռաֆինյա, Բոատենգ, Բադշտուբեր, Լահմ, Շվայնշտայգեր (Ալաբա 17), Գուստավո, Մյուլլեր, Կորս, Ռիբերի (Օլիչ 83), Գոմես

Զգուշացումներ`: Իբիշևիչ, Շիբեր - Բոատենգ, Ռիբերի.



1-ին խաղակես


2-րդ խաղակես

Դիտումներ: 607 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 3
+1  
3 Yorlo   (09.02.2012 16:38) [Նյութ]
Robeni cxaxaly i hogut bavariayi exav: lava sovorel u arxayinia yngel, vor petqa lav te vat misht petqa xaxa. tox mi erku xaqx nsti zamen heto haskana,vor dzevy ytench chi. petqa qrtnajan asxati vor arajva nman darna

0  
2 Rommel   (09.02.2012 13:24) [Նյութ]
Hianali xax cool

+1  
1 Oliver   (09.02.2012 12:32) [Նյութ]
ՎԵՐԵԼՔԻ ՍԿԻԶԲԸ ԴՐՎԱԾ Է: ԱՌԱՆՑ ՌՈԲԵՆ ԹԻՄԸ ԱՆԿԱՇԿԱՆԴ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱՑ: ԿԵՑՑԵ ՀԱՅԿԵՆՍԸ !!!!

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0