Հինգշաբթի, 02.05.2024, 07:45
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 17 » ԲԱՎԱՐԻԱՆ ՀՌՉԱԿՎԵՑ ՁՄԵՌԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆ
11:31
ԲԱՎԱՐԻԱՆ ՀՌՉԱԿՎԵՑ ՁՄԵՌԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆ
Երեկ երեկոյան կայացավ Բունդեսլիգայի առաջին շրջանի վերջին` 17-րդ տուրի առաջին հանդիպումը: Բավարիան սեփական հարկի տակ ընդունել էր առաջնության միջնեկ` Քյոլնին: Առաջին խաղակեսում Բավարիան իր խաղային և տարածքային առավելություն ոչ մի կերպ չկարողացավ գոլի վերածել: Այդ ամենին գումարած հանդիպման 33-րդ րոպեին Քյոլնի պաշտպան` Սերենոյի սադրանքի արդյունքում` Ֆրենկ Ռիբերին չկարողանալով զսպել իր նյարդեը մի քանի վայրկյանների ընթացքում երկու դեղին քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից: Չնայած, որ Բավարիան մնաց 10 հոգով` այդուհանդերձ երկրորդ խաղակեսում Հայկենսի սաները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին քանակական առավելություն ստացած մրցակցի դարպասը: Առաջին գնդակը 48-րդ րոպեին Մյուլլերի փոխանցումից հետո իր հաշվին գրանցեց Մարիո Գոմեսը: Հայկենսը խփած գոլից քիչ հետո Մյուլլերի փոխարեն խաղադաշտ մտցրեց Ալաբային: Երիտասարդ ֆուտբոլիստը բավականին հաջող ներգրավվեց խաղին և կարողացավ 63-րդ րոպեին կրկնապատկել հաշվի տարբերությունը, իսկ խաղավարտից 2 րոպե առաջ հանդիպման վերջակետը դրեց տոնի Կրոսը` 3:0: Այսպիսով Բավարիան հռչակվեց Բունդեսլիգայի առաջին շրջանի` կամ ձմեռային չեմպիոն: Որպես չգրված օրենք  Գերմանիայի ձմեռային չեմպիոնը` ողջ մրցաշրջանի արդյունքներով գրեթե միշտ դառնում  է նաև չեմպիոն:
 


ԲԱՎԱՐԻԱ-ՔՅՈԼՆ 3:0
գոլեր`Մյուլլեր 48',Ալաբա 63', Կրոս 88'


ԲԱՎԱՐԻԱ: Նոյեր - Ռաֆինյա,Բադշտուբեր,վան Բույտեն,Լահմ - Տիմոշչուկ, Կրոս - Ռիբերի,Մյուլլեր(Ալաբա52'),Ռոբեն(Լուիս Գուստավո 76')-Գոմես(Օլիչ 78')

ՔՅՈԼՆ:Ռենզինգ-Բրեչկո (Մակինո 14'),Ժերոմել,Ջեմալ,Սերենո - Մակկենա,Ռիթեր-Կլեմենս,Պեշկո (Ռոշի 69')-Յայալո-Պոդոլսկի (Ֆրեյս 68')

Զգուշացումներ`Սերենո,Յայալո,Պեշկո,Մակկենա/Ռիբերի
Հեռացում`Ռիբերի





Դիտումներ: 516 | Ավելացրեց: Oliver | Թեգեր: Քյոլն, ԲԱՎԱՐԻԱ, ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 3
+1  
3 Coach   (19.12.2011 23:13) [Նյութ]
iroq petqa pokvel mrcasharayin axusyakum mrcakicneric...championneri ligan el es tari bavakanin bard arajnutyuna...

+1  
2 Yorlo   (18.12.2011 16:22) [Նյութ]
petqa championutyan harcy vaxajam lucel, vor heto kentronan cempionneri ligai vra.

+4  
1 Effenberg   (18.12.2011 14:22) [Նյութ]
HAMOZVATS EM BAVARIAN KDARNA NAEV CHAMPION. CHEMKASKACHUM,AMEN DEPQWUM HAMARUM EM VOR CHEMPIONNERI LIGAN MNUM TIV MEK NPATAKY. CHE VOR EZRAPAKICH KAYANALUA MER MOT ALLAINZ ARNEAYUM.SPASUM EM EN ORVAN,VOR VERJAPES BAVARIAN KHAXTI BAXDZALI ARAJNUTYUNUM.

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0