Ուրբաթ, 26.04.2024, 21:04
Գլխավոր » 2012 » Մայիս » 20 » ԲԱՎԱՐԻԱՆ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
09:55
ԲԱՎԱՐԻԱՆ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում «Չելսին» հետխաղյա 11 մետրանոցներով պարտության մատնեց «Բավարիային» և պատմության մեջ 1-ին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի խաղարկության չեմպիոնական տիտղոսը:Թիմերից և ոչ մեկը անակնկալ չմատուցեց: 

«Բավարիան» հանդիպման մեկնարկից տիրեց նախաձեռնությանը և մինչև խաղավարտ չզիջեց այն: Առաջին վտանգավոր գրոհը գրանցվեց 21-րդ րոպեին. Ռոբենի հարվածից հետո Չեխը մեծ դժվարությամբ հեռացրեց գնդակը, որը կպավ դարպասաձողին ու նոր դուրս եկավ դաշտի սահմաններից: 

«Չելսին» առաջին հարվածը Նոյերի դարպասին կատարեց 31-րդ րոպեին, ինչից հետո լոնդոնցիներին հաջողվեց խաղը տեղափոխել կենտրոն և ևս մի քանի գրոհ կազմակերպել: Առաջին կեսն ավարտվեց 0:0 հաշվով:Ընդմիջումից հետո խաղի պատկերը չփոխվեց. մյունխենցիները գրոհում էին «ազնվականները» գրագետ պաշտպանվում: Այդուհանդերձ «Բավարիայի» գրոհները երբեմն շատ վտանգավոր էին և դրանցից մեկն 83-րդ րոպեին ավարտվեց գոլով: Թոմաս Մյուլլերը գլխի հարվածով բացեց հաշիվը:Դի Մատեոն անմիջապես խաղադաշտ մտցրեց Ֆերնանդո Տորեսին, բայց նա չէ, որ պետք է փրկեր «Չելսիին»: 88-րդ րոպեին «ազնվականներն» առաջին անգամ անկյունային հարվածի իրավունք ստացան և անկյունայինների հաշիվը դարձավ 16:1, բայց այդ 1 անկյունայինը բավարար էր, որ լոնդոնցիները հավասարեցնեին հաշիվը: Մատայի փոխանցումից հետո Դիդյե Դրոգբան գլխի թնդանոթային հարվածով գրավեց Նոյերի դարպասի մոտակա վերին անկյունն ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ:95-րդ րոպեին «Բավարիան» 11 մետրանոցի իրավունք ստացավ. Դիդյե Դրոգբան կաննորեը խախտեց Ֆրանկ Ռիբերիի նկատմամբ: Երբ գնդակին մոտեցավ Արյեն Ռոբենը, շատերը հիշեցին Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումը և զուր չհիշեցին. ամենապատախանատու պահին Ռոբենը չկարողացավ իրացնել այն, սակայն նշենք, որ այս մրցաշրջանի լավագույն դարպասապահ Պետր Չեխն արժանի էր այդ հարվածը ետ մղելուն:
Այդուհետ Հայնկեսի սաները շփոթության մեջ էին, բայց լոնդոնցիները չէին շտապում առաջ ընթանալ: Լրացուցիչ 2-րդ խաղակեսում «Բավարիան» կրկին վերգտավ իր խաղն ու մի քանի շատ վտանգավոր գրոհ կազմակերպեց: Այդուհանդերձ, թե՛ Չեխը, թե՛ պաշտպանները անձնուրաց էին գործում: Ի վերջո Դի Մատեոյի տակտիկան աշխատեց. նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար: Չելսին հաղթեց 4:3 հաշվով և նվաճեց չեմպիոնական տիտղոսը:

Աղբյուր` Sportarmenia


Դիտումներ: 554 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 2
0  
2 margar   (21.05.2012 17:42) [Նյութ]
xia vabshe Robben@ penal xpum,vobshem lav myus tari chempiona voncvor 1999-2000 in finalum krvav bayc 2000-2001 in krec lava linelu es havatum em

0  
1 Oliver   (20.05.2012 10:14) [Նյութ]
Կներեք հղում կատարելու համար, պարզապես դեռևս ուժ չունեմ վերլուծություն անլու համար: Մի քանի օրից ուշքի կգամ ու կփորձենք պարզել, թե ինչ կատարվեց:

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0