Ուրբաթ, 03.05.2024, 05:14
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 11 » ԲԱՎԱՐԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
13:41
ԲԱՎԱՐԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում, այս անգամ Բավարիան քարը քարի վրա չթողեց Ֆրայբուրգին: Յոթ անպատասխան գնդակ խեղճացած ետնապահի դարպասը: Հատկապես ուրախալի է այն հանգամանքը, որ մյունխենյան ակումբը շարունակում է սեփական դարպասը անառիկ պահելը 6-րդ խաղն անընդմեջ: Այս ամենը հիանալի է այն առումով, որ տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի ղեկավարության ճիշտ տրանսֆերային քաղաքականության շնորհիվ թիմի պաշտպանությունը  պարզապես ցեմենտվել է: Բոլորս էլ հիշում ենք անցյալ մրցաշրջանում Բավարիայի աքիլեսյան գարշապար դարձած  պաշտպանական գծի թույլ և անպատասխանատու խաղը: Ի ուրախություն բոլոր Բավարիայի երկրպագուների այժմ դրությունը լավ է քան կարելի էր պատկերացնել: Դարպասներում Մանուել Նոյերի հուսալի գործողությունների շնորհիվ պաշտպանական գծի ֆուտբլիստները խաղից խաղը սկսում են ավելի վստահ և անթերի գործել և այդ ամենը շղթայաձև փոխանցվում է մյուս խաղային օղակներին ու դառնում է մի իսկական կատարելություն, որի անուն է ԲԱՎԱՐԻԱ ՄՅՈՒՆԽԵՆ: Հենց այսպիսի Բավարիայի ենք մենք սովոր տեսնել թիմի, որը ընկել է, բայց երբեք չի ծնկել, այլ շարունակել է առաջ ընթանալ դեպի բաղձալի նպատակները: Չհաշված Մյունխենգլադբախի հետ առաջին խաղը մրցաշրջանի սկիզբը ընդհանուև առմամաբ ավելի քան խոստումնալի է: Մի քանի օր անց Բավարիան արդեն կմեկնարկի Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարում Վիլյառեալի հետ հանդիպումով: Սա նաև ինքնատիպ մի քննություն կլինի Էլ Մադրիգալ մարզադաշտում, ուր մրցակիցը բավականին փորջառու է և վտանգավոր: Իսկ ինչ վերաբերվում է խմբի մյուս մրցակիցներին(Նապոլի, Մանչեսթեր Սիթի), պետք է նկատել, որ մյունխենցիները հայտնվել են այսպես կոչված մահվան խմբում: Դե ինչ հուսանք, որ մրցաշրջանի ավարտը կլինի սկզբի նման, իսկ Բավարիայի թիվ մեկ նպատակաը շարունակում է մնալ Չեմպիոնների լիգան: Հավատանք մեր սիրելի թիմին և հաջողություն մաղթենք նրանց նոր մրցաշրջանում:


Դիտումներ: 507 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 2
+1  
2 Effenberg   (12.09.2011 23:07) [Նյութ]
DAS IS FANTASTISCH!!!

+1  
1 Effenberg   (12.09.2011 23:06) [Նյութ]
Husanq Bavarian khasni final u ktani. BAAAAYYYYYYYYYYYYYYYEEEEEEEEEEEERRRRRRRRRRRRRRRRRNNNNN

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0