Հինգշաբթի, 02.05.2024, 06:55
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 12 » ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
20:32
ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
Goal.com-ը համեմատել է «Բավարիայի» ելույթները Բաստիան Շվայնշտայգերի մասնակցությամբ և առանց նրա:
 Մյունխենի «Բավարիայի» պաշտպանությունը մեկ ամիս առաջ անանցանելի էր համարվում: Թիմը 18 հանդիպումներում ընդամենը 4 գոլ էր բաց թողել և անառիկ պահել դարպասը այնպիսի մրցակիցների հետ խաղում, ինչպիսիք են «Մաչեսթեր Սիթին», «Վիլյառեալը», «Շալկեն» և «Բայերը»: Թվում էր` «Բավարիայի» պաշտպանությունը մեկ ամռան ընթացքում կերպարանափոխվել և դարձել է լավագույններից մեկը աշխարհում:
 Սակայն առաջին տպավորությունը ճշմարտացի չէր:


 «Բավարիայի» պաշտպանական քառյակը, տարբեր խաղացողների համդրությամբ, վերջին մեկ ամսում իրենից երևելի ոչինչ չէր ներկայացնում: Մյունխենցիները վերջին յոթ հանդիպումներից և ոչ մեկում չեն կարողացել անառիկ պահել սեփական դարպասը և բաց են թողել 10 գոլ: Սեփական դարպասների մոտ այսօրինակ վատ խաղի պատճառը ո՞րն է: Միայն մեկ պատասխան`Բաստիան Շվայնշտայգեր: Մինչ վերջինս հենակետային դիրքում պատնեշ էր հանդիսանում, ակումբը 18 խաղից միայն 15-ում է գոլ բաց թողել և 1147 րոպե «չոր» խաղ էր ցուցադրել: Բայց նոյեմբերի 2-ին «Նապոլիի» հետ խաղում Բաստիանը Ինլեռի հետ դաժան բախումից հետո ստիպված եղավ լքել խաղադաշտը: Ախտորոշում`անրակի կոտրվածք, երկար վերականգնողական շրջան: Շվայնշտայգերի վերադարձը մինչ ձմեռային հանգիստը գրեթե անհնար է:
 Ճիշտ է «Նապոլիի» հետ հանդիպումն ավարտվեց «Բավարիայի» հաղթանակով, սակայն հաջորդ խաղն առանց Շվայնշտայգերի ցույց տվեց, որ «Բավարիային» մինչ Ամանոր դժվար փորձություններ են սպասվում:
  Բունդեսլիգայի հետնապահներից «Աուգսբուրգի» հետ խաղում բաց թողնված գոլը շատ բանի մասին էր խոսում: Առանց Բաստիանի «Բավարիան» վատ է խաղում կիսապաշտպանությունում, հետևաբար նաև պաշտպանական գծում:

 Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը զգալիորեն թեթևացնում էր խաղընկերների աշխատանքը: Շնորհիվ գերազանց դիքային խաղի, գնդակ պահելու և խլելու փայլուն դրսևորումների Շվայնշտայգերի թիմի կենտրոնական պաշտպանները խիստ հազվադեպ էին դիմավորում մրցակցի հարձակվող ֆուտբոլիստներին: Սա էր պատճառը, որ «Բավարիայի» պաշտպանները կարողանում էին վնասազերծել հեռահար փոխանցումները, դարպասային հրապարակում առաջինն էին տիրում գնդակին, փակում էին ազատ դիրքերը տուգանայինների ժամանակ և շատ հազվադեպ էին կասեցնում կենտրոնական դիրքից հարձակումները: Իսկ, երբ մյունխենյան ակումբի պաշտպանները ստիպված եղան նաև դիմավորել կենտրոնից ընթացող կազմակերպված հարձակումներն, այդժամ արդեն պարզ դարձավ, որ «Բավարիայի» պաշտպանական գիծը բավականին հեռու է իդեալական լինելուց:
 Բարեբախտաբար, «Բավարիան» լավ հարձակողական գիծ ունի և Բաստիանի բացակայության ընթացքում կարողանում է գրավել մրցակցի դարպասն ավելի շատ, քան բաց է թողնում սեփականը:
 Եթե «Բավարիան» այս մրցաշրջանում տիտղոսների է հավակնում, ապա դրանք առանց Շվայնշտայգերի անհնարին կլինի նվաճել:

 «Բավարիայի» ցուցանիշները մինչ նոյեմբերի 2-ը

Խաղերը - 18
Բաց թողնված գոլերի քանակը - 4
Միջին հաշվարկով մեկ խաղում բաց թողնված գոլերի քանակը - 0.22
Առանց բաց թողնված գոլերի անցկացրած խաղերը - 15
Հաղթանակներ - 14
Հաղթանակների տոկոսը - 77.8%

«Բավարիայի» ցուցանիշները նոյեմբերի 2-ից հետո

Խաղերը - 7

Բաց թողնված գոլերի քանակը - 10
Միջին հաշվարկով մեկ խաղում բաց թողնված գոլերի քանակը - 1.4
Առանց բաց թողնված գգոլերի անցկացրած խաղերը - 0
Հաղթանակների տոկոսը - 57%

Կլարկ Ունտին Goal.com

Պատրաստեց՝ Սամվել Սարգսյանը

Աղբյուր`
ifootball.am

 


Կցորդներ: Նկարներ 1 · Նկարներ 2
Դիտումներ: 539 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 3
0  
3 Tigran-Bayern   (16.12.2011 21:54) [Նյութ]
inq@ im amenasirac futbolistn e shutov kapaqinvi u kversksi hianali xaxer anckacnel

0  
2 Coach   (15.12.2011 00:40) [Նյութ]
ogtakar gorcoxutyan gorcakocn ahavor meca...ujex txaya respect

0  
1 Khedira   (14.12.2011 23:48) [Նյութ]
hetaqrqireeeeer,,,,izur chem Shwayniin sirum shat hzor futbolista hands hands respect

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0