Չորեքշաբթի, 24.04.2024, 03:45
Գլխավոր » 2012 » Մայիս » 13 » ԲՈՐՈՒՍԻԱՆ ՋԱԽՋԱԽԵՑ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ ԵՎ ՀՌՉԱԿՎԵՑ ԵՐԿՐԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ
11:06
ԲՈՐՈՒՍԻԱՆ ՋԱԽՋԱԽԵՑ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ ԵՎ ՀՌՉԱԿՎԵՑ ԵՐԿՐԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ

Կայացավ Գերմանիայի գավաթի եզրափակիչը: Բեռլինի «Օլիպիաշտադիոնում» երկրի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» մրցեց «Բավարիայի» հետ:

Մյունխենցիները տրամադրվել էին վրեժխնդիր լինել առաջնությունում չեմպիոնական տիտղոսը զիջելու համար, սակայն Կագավան արդեն 4-րդ րոպեին բացեց հաշիվը: Այնուհետև Ռոբենը հնարավորություն ստացավ 11 մետրանոց իրացնելու և չվրիպեց: Թվում էր, որ առաջին կեսն այսպես էլ կավարտվի, բայց առաջին կեսի վերջին 5 րոպենիերին դորտմունդցիներին հաջողվեց երկու գոլ խփել, նախ Հումելսը հստակ իրացրեց 11 մետրանոցը, իսկ Լևանդովսկին ծանր կացության մեջ դրեց բավարացիներին:


Իսկ երբ երկրորդ կեսում Լևանդովսկին ևս մեկ անգամ գրավեց Նոյերի պաշտպանած դարպասը, բավարացիներին անմիջապես պարզ դարձավ, որ Գերմանիայում տիտղոս նվաճելը այս մրցաշրջանում անհնար է:  

Խաղավերջում թիմերը մեկական գնդակ անցկացրին միմյանց դարպասը: Դորտմունդը ցնծում է, իսկ Մյունխենի «Բավարիան» մտածելու լուրջ խնդիր ունի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ:




Բորուսիա - Բավարիա` 5:2 (3:1)

1:0- Կագավա՝4, 1:1-Ռոբեն՝25, 2:1-Հումելս՝ 41  11մ,  3:1,4:1-Լևանդովսկի՝45,58, 4:2-Ռիբերի՝75, 5:2-Լևանդովսկի՝81:



Աղբյուր`armsport.am

Դիտումներ: 484 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 1
0  
1 sergoaslan   (13.05.2012 17:55) [Նյութ]
killed shy

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0