Ուրբաթ, 26.04.2024, 13:51
Գլխավոր » 2012 » Փետրվար » 4 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ. 20-ՐԴ ՏՈՒՐԻ ԱՆՈՆՍ(VIDEO)
13:29
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ. 20-ՐԴ ՏՈՒՐԻ ԱՆՈՆՍ(VIDEO)
Բունդեսլիգայի 20-րդ տուրը մեկնարկեց Նյուրնբերգ-Բորուսիա Դորտոմունդ հանդիպումով: Բավականին դժվարին պայքարում` Սեբաստիան Կեհլի և Լուկաս Բարիոսի խփած գնդակների շնորհիվ առավելության հասան դորտմունդցի ֆուտբոլիստները: Այս հաղթանակից հետո Բորուսիան առնվազն մեկ օր գլխավորում է մրցաշարային աղյուսկը: 
Այսօր և վաղը կկայանան տուրի մնացած հանդիպումները: 

Շաբաթ օրվա թոփ հանդիպման շրջանակներում կհանդիպեն Համբուրգն ու Բավարիան: Համբուրգցիների գլխավոր մարզիչ Տորստեն Ֆինկը անհամբերությամբ է սպասում իր նախկին ակումբի հետ հանդիպմանը, որի կազմում հանդես է եկել 1997-2006 թթ ընկած ժամանակահատվածում: Նախորդ տուրում Հերտայի նկատմամաբ արտագնա հաղթանակից շնորհիվ, Համբուրգը կարողացավ ոտքի կանգնել` 18-րդ տուրում Դորտմունդի Բորուսիայից կրած խայտառակ պարտությունից հետո: Բավարացիները նույն տւորում պարտվեցին մյուս Բորուսիային` Մյունխենգլադբախի, բայց հաջորդ տուրում սեփական հարկի տալ առավելության հասան Վոլֆսբուրգի նկատմամբ: Այժմ մյունխենցիներին հարկ կլինի սկսել հաղթական շարքը, քանի որ անմիջական մրցակիցներից` Դորտոմունդի Բորուսիան արդեն իր երեք միավորը վաստակել է: Համբուրգի հետ խաղում Բավարիայի կազմում հանդիպումը բաց կթողնեն` վան Բույտենը, Ռաֆինյան և Բրենոն: Անհայտ է մնում, թե Յուպ Հակենսը ինչպիսի պաշտպանական քառյակ է հայտավորելու վերոնշյալ խաղին: 
Առաջատարներից` Շալկե 04-ը սեփական հարկի տակ կհյուրընկալի Մայնցին: Երկու թիմերն էլ այս հանդիպմանը կմոտենան բավականին բարձր տրամարությամբ, քանի որ  նախորդ տուրում երկուսն էլ համոզիչ հաղթանակներ էին տոնել իրենց մրցակիցների նկատմամբ:Գելզենկիրխենցիները հյուրընկալվելիս `1:4 հաշվով ջախջախել էր Քյլոնին, իսկ Մայնցը սեփական երկրպագուների ներկայությամբ համոզիչ` 3:1 հաշվով առավելության էր հասել Ֆրայբուրգի նկատմամբ:
Հետաքրքրիր պայքար է սպասվում նաև ` Վոլֆսբուրգ-Բորուսիա Մ և Շտուտգարտ-Բայեր դիմակայություններում: 

03.02
Նյուրնբերգ-Բորուսիա Դ 0:2
գոլեր` Կեհլ 48' Բարիոս 82'

04.02 
18:30 Շալկե 04 - Մայնց 
18:30 Շտուտգարտ - Բայեր
18:30 Հերտա - Հաննովեր
18:30 Հոֆենհայմ - Աուգսբուրգ
18:30 Վոլֆսբուրգ-Բորուսիա Մ
21:30 Համբուրգ - Բավարիա

05.02
18:30 Ֆրայբուրգ - Վերդեր
20:30 Կայզերսլաուտեռն - Քյոլն



Դիտումներ: 537 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 3
-1  
3 Schalke 04   (04.02.2012 22:29) [Նյութ]
che shat tuleq es tari cheq karanalu ban taneq. Cempionneri ligayum gone tex zbaxecneln el hajoxutyun klini es xaxov.

+1  
2 Effenberg   (04.02.2012 20:45) [Նյութ]
Aufstellung

Drobny - Diekmeier, Rajkovic, Westermann, Aogo - Rincon, Jarolim - Sala, Jansen - Guerrero, Petric
Trainer: Fink

Neuer - Boateng, Luiz Gustavo, Badstuber, Lahm - Schweinsteiger, Kroos - Robben, T. Müller, Ribery - Gomez
Trainer: Heynckes

-1  
1 Casio Lincoln   (04.02.2012 20:24) [Նյութ]
Apsos Schalken nica xaxac. Obasii goly verjn er.

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0