Շաբաթ, 20.04.2024, 12:36
Գլխավոր » 2012 » Փետրվար » 18 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.22-ՐԴ ՏՈՒՐԻ ԱՆՈՆՍ(VIDEO).ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԵՏՆԱՊԱՀՆԵՐԻ
11:36
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.22-ՐԴ ՏՈՒՐԻ ԱՆՈՆՍ(VIDEO).ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԵՏՆԱՊԱՀՆԵՐԻ
Բունդեսլիգայի 22-րդ տուրում Բավարիան կհյուրընկալվի ետնպահաների շարքում գտնվող Ֆրայբուրգին: Կարծես, թե Յուպ Հայկենսի սաները խաղից խաղը սկսում են վերադառնալ իրենց բարձր խաղամակարդակին:Մրցաշրջանի   երկրորդ կեսի անհաջող մեկնարկից հետո`նախորդ երկու հանդիպումներում Բավարիան բավականին պատշաճ մակարդակի ֆուտբոլ ցուցադրեց: Ինչ վերաբերվում է Ֆրայբուրգին, ապա թիմը նախորդ տուրում` Վոլֆսբուրգի հետ խաղում համառ պայքարում տանուլ տվեց` 3:2 հաշվով: Սպասվում է, որ այսօրվա ֆրայբուրգյան հանդիպումը Բավարիայի համար հեշտ զբոսանք չի լինելու:


Առաջատար Դորտմունդի Բորուսիան կհյուրընկալվի ծանր ժամանակներ ապրող Բեռլինի Հերտային: Մայրաքաղային ակումբը` նորանշանակ մարզիչ Միխայիլ Սկիբեի գլխավորությամբ այս տարվա բոլոր խաղերում պարտություններ կրեց:Ակումբի ղեկավարության համբերության "բաժակը լցվեց", նախորդ տուրում Շտուտգարտից կրած` 0:5 հաշվով խայտառակ պարտությունից հետո:  Արդյունքում  Սկիբեն "վռնդվեց" թիմից: Հերտան այս կարճ ժամանակահատվածում հասցրեց դուրս մնալ Գերմանիայի գավաթի խաղարկությունից և հանգրվանելով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականում` դարձավ առաջնության բացահայտ ետնապահներից մեկը:

Առաջատարների խմբում ընթացող Մյունխենգլադբախի Բորուսիան, այս տուրի շրջանակներում կմեկնի Կայզերսլաուտեռն:Գլադբախցիները ամենայն հավանականությամբ խաղադաշտ դուրս կգան առանց վնասվածք ստացած Մարկո Ռոյսի: Բորուսիայի առաջատարը մարզումներից մեկի ժամանակ վնասել է աջ ազդրի մկանը և անորոշ ժամանակավ դուրս է մնացել շարքից: Բավականին ծանր օրեր են ապրում նաև Մարկո Կուրցի սաները: Կայզերսլաուտեռնը վերջին անգամ հաղթանակ է տոնել նախորդ տարվա հոկտեմբերի 22-ին:11-րդ տուրում` "կարմիր սատանաները" սեփական հարկի տակ նվազգույն` 1:0 հաշվով առավելության էին հասել Ֆրայբուրգի նկատմամբ: Դրանից հետո շուրջ 11 հանդիպում է Կայզերսլաուտեռնը հաղթանակ չի տարել: Այսօրվա խաղը կարող է ճակատագրական լինել նաև թիմի գլխավոր մարզիչ` Մարկո Կուրցի համար:

Տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Գելզենկիրխենում, ուր Շալկե 04-ը կմրցի Վոլֆսբուրգի հետ: Նախորդ տուրում Բորուսիայից կրած խայտառակ պարտությունից հետո սպասվում է, որ Հուբ Ստեվենսի սաները խաղադաշտ դուրս կգան վճռականությամբ լի և կձգտեն միավորներ չկորցնել: Այս հարցում հավանաբար այլ կարծիք ունեն ֆելիքս Մագատի սաները, որոնք հանդիպմանը կներկայանան բարձր տրամադրությամբ,քանի որ նախորդ տուրում "գայլերը"` իրենց հանդիպումը հաղթանակով էին ավարտել: 

ՏՈՒՐ 23

Փետրվարի 17, ուրբաթ

23:30 Հոֆֆենհայմ - Մայնց 1:1
գոլեր`Նովեսկի 9' ինք - Մ.Զիդան 29'

Փետրվարի 18, շաբաթ

18:30 Բայեր - Աուգսբուրգ
18:30 Համբուրգ - Վերդեր
18:30 Հերտա - Բորուսիա Դ
18:30 Կայզերսլաուտեռն - Բորուսիա Մ
18:30 Նյուրնբերգ - Քյոլն
21:30 Ֆրայբուրգ - Բավարիա

Փետրվարի 19, կիրակի

18:30 Շալկե 04 - Վոլֆսբուրգ
20:30 Հաննովեր - Շտուտգարտ

Դիտումներ: 536 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 2
0  
2 Rommel   (18.02.2012 17:51) [Նյութ]
Artak jan es videon vor saytic es vercnum ?

0  
1 Rommel   (18.02.2012 17:20) [Նյութ]
Herthai marzich@ hima Babbel@ liner, karoxa lav dimadrutyun cuyc tayin BVB in, isk hima tenc shans @ndhanrapes chka ...

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0