Ուրբաթ, 26.04.2024, 10:45
Գլխավոր » 2012 » Սեպտեմբեր » 15 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ 3-ՐԴ ՏՈՒՐ. ԲԱՎԱՐԻԱ - ՄԱՅՆՑ 3:1
20:03
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ 3-ՐԴ ՏՈՒՐ. ԲԱՎԱՐԻԱ - ՄԱՅՆՑ 3:1
Բունդեսլիգայի 3-րդ տուրի շրջանակում Բավարիան սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ Մայնցի նկատմամբ: Մյունխենցիները հանդիպման արդեն 2-րդ րոպեին Մարիո Մանջուկիչի դիպուկ հարվածից հետո բացեցին խաղի հաշիվը, իսկ ևս 10 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Բաստիան Շվայնշտայգերը: Հարկ է նշել,որ Բավարիայի առաջատարը երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ դարձավ գլխի հարվածով:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Մայնցի ֆուտբոլիստներին 11 մետրանոց նշակետից հաջողվեց կրճատել հաշվի տարբերություն, սակայն ավելին անել Թոմաս Տուխելի սաները չկարողացան: Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Տոնի Կրոսը, ով աչքի ընկավ Խավի Մարտինեսի հիանալի փոխանցումից հետո`3:1:
Այսպիսով Բավարիան 3 տուրից հետո տոնեց երրորդ հաղթանակը և 9 միավորով շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: 

Բավարիա - Մայնց 3:1
գոլեր`Մանջուկիչ 2', Շվայնշտայգեր 13', Կրոս 91' - Շալայ 59' 11մ
Դիտումներ: 569 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններ: 1
0  
1 munich   (15.09.2012 23:51) [Նյութ]
ayo miayn haxtanak

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0