Հինգշաբթի, 02.05.2024, 08:00
Գլխավոր » 2013 » Օգոստոս » 11 » Բունդեսլիգա. «Բավարիա»-ն սկսում է հաղթանակով. տեսանյութ
14:59
Բունդեսլիգա. «Բավարիա»-ն սկսում է հաղթանակով. տեսանյութ
Մեկնարկեց Բունդեսլիգայի 2013/14 մրցաշրջանի խաղարկույթունը: Բացման խաղում «Բավարիա»-ն սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ Մյունխենգլդաբախի «Բորուսիա»-ի նկատմամբ: Նոր մրցաշրջանի անդրանիկ գոլի հեղինակ դարձավ Արիեն Ռոբենը, ով 12-րդ րոպեին առաջ մղեց «Բավարիա»-ին: 4 րոպե անց Մարիո Մանջուկիչը երկրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը: Թվում էր, թե կգրանցվի խոշոր հաշիվ, սակայն մյունխենգլադբախցիները մեկնարկային ճնշումից հետո աստիճանաբար ուշքի եկան և կարողացան դիմադրություն ցույց տալ մյունխենցիներին: Առաջին խաղակեսի վերջնամասում հանդիպման հաշիվը կրճատվեց: Դանտեն գնդակը պատահմամբ ուղարկեց սեփական դարպասը: Երկրորդ խաղակեսում «Բորուսիա»-ն սկսեց ավեի ակտիվ գործել և մի քանի անգամ լրջորեն սպառնաց Նոյերի դարպասին: Խաղի ելքը վճռվեց 69-րդ րոպեին, երբ 11 մետրանոցից Ալաբան ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝3:1: 

«Բավարիա» - «Բորուսիա» Մ՝ 3:1 
գոլեր՝ Ռոբեն 12, Մանջուկիչ 16՛, Ալաբա 69՛ 11մ - Դանտե 40՛ ինք 

Shamshyan.com




Bayern Munich 3-1 Borussia Monchengladbach... by Futbol2101
Դիտումներ: 476 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 1
0  
1 AnyHa   (13.08.2013 18:11) [Նյութ]
bravoooooo tencel sharunakeq apreqqqq laugh rolleyes up

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0