Ուրբաթ, 26.04.2024, 20:14
Գլխավոր » 2012 » Ապրիլ » 21 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ԲԱՎԱՐԻԱՆ ԿԱՄԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ ՎԵՐԴԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
19:56
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ԲԱՎԱՐԻԱՆ ԿԱՄԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ ՎԵՐԴԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Բունդեսլիգայի 32-րդ տուրում Բավարիան հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ Բրեմենի Վերդերի նկատմամբ: Մեկնարկային րոպեներից մյունխենցիները խաղադաշտ էին դուրս եկել առանց իրենց մի շարք առաջատար ֆուտբոլիստների: Յուպ Հայնկեսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ` Ռեալի հետ պատասխան խաղից առաջ հանգստանալու հնարավորություն էր ընձեռել Գոմեսին, Ռիբերիին, Կրոսին, Ռոբենին և Բոատենգին:

Մեկնարկային կազմում հայտնված ֆուտբոլիստներից իրեն առավել ակտիվ դրսևորեց կենտրոնական հաևձակվող Նիլս Պետերսենը, ով առաջին խաղակեսում դարպասը գրավելու մի քանի հիանալի հնարավորություն ստացավ, սակայն մի դեպքում իր թիմին փրկեց Վերդերի դարպասպահ Թիմ Վիզեն, իսկ մյուս դրվագում գերմանացի երիտասարդ ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից: Չնայած բավարական ակումբի խաղային և տարածքային առավելությանը, այկդուհանդերձ առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց:


Երկրորդ խաղակեսը ավելի ակտիվ սկսեցին դաշտի տերերը և իրենց առավելությունը շատ արագորեն կարողացան գոլի վերածել: Անկյունայինի խաղարկումից հետո Վերդերին առաջ մղեց բրեմենցիների բրազիլացի պաշտպան Նալդոն: Ի տարբերություն Բավարիայի` Վերդերին հաղթանակը օդի և ջրի պես անհրաժեշտ էր, քանի որ Թոմաս Շաֆի սաները պայքարում են Եվրոպայի լիգայի խաղարկության ուղեգիր նվաճելու համար: Թվում էր, թե Վերդերը ի զորու է լուծել իր առջև դրված խնդիրը սակայն, այդ հարցում այլ կարծիքի էր փոխարինման դուրս եկած Ֆրենկ Ռիբերին, ում անհատական փայլուն խաղի շնորհիվ Բավարիան կարողացավ կամային հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: 

Նախ սկզբում ֆրանսիացու հիանալի անցումից և սուր փոխանցումից հետո գնդակը պատահմամբ սեփական դարպասը ուղարկեց խաղի հերոս և հակահերս դարձած Նալդոն, այնուհետև խաղի վերջին րոպեին անհատական վարպետության շնորհիվ Ռիբերին հաղթանակ պարգևեց իր թիմին:

Այսպիսով Բավարիան իր համար ոչինչ չնշանակող խաղում կարողացավ առանց մեծ ջանքեր գործադրելու առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Արդեն պարզ է, որ Բունդեսլիգայի չեմպիոն կդառնա Դորտմունդի Բորուսիան, որը այսօր սեփական  հարկի տակ կընդունի Մյունխենգլադբախի Բորուսիային:
Փոխարենը Բավարիան պայքարը շարունակում է Չեմպիոնների լիգայի և Գերմանաիայի գավաթի խաղարկությունում: Առաջիկա չորեքշաբթի օրը Հայնկեսի սաները կարևորագույն հանդիպում կանցկացնեն Մադրիդում, ուր պատասխան խաղի շրջանակներում կմրցեն Ռեալի հետ: 

ՎԵՐԴԵՐ - ԲԱՎԱՐԻԱ 1:2 (0:0)
գոլեր` Նալդո 51' - Նալդո 75'(ինք), Ռիբերի 90'

Վերդեր: Վիզե - Ստեվանովիչ , Աֆֆոլտեր , Նալդո , Շմիտց - Տրիբուլ - Յունուզովիչ ,Հանտ - Թրինկս (Արնաուտովիչ 68')    - Ռոզենբերգ (Ֆուլկբուրգ 81'), Պիսարո


Բավարիա: Նոյեր - Ռաֆինյա , Տիմշչուկ , Լուիս Գուստավո , Կոնտենտո - Շվայնշտայգեր, Պրանյիչ(Կրոս 74')    - Ուսամի , Մյուլլեր , Օլիչ (Ռիբերի 64')    - Պետերսեն  (Գոմես 70')







Դիտումներ: 574 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 3
0  
3 Oliver   (23.04.2012 12:00) [Նյութ]
Խնդրեմ Նարեկ ջան, էս էլ քո ուզած տեսագրությունը խաղի:

0  
2 Naki   (22.04.2012 13:47) [Նյութ]
xaxi tesagrutyun@ dreqqq....please

0  
1 narek   (22.04.2012 01:09) [Նյութ]
halalaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0