Հինգշաբթի, 25.04.2024, 15:15
Գլխավոր » 2012 » Հունվար » 30 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ՏՈՒՐ 19.ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
17:11
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ՏՈՒՐ 19.ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Բունդեսլիգայի 19-րդ տուրը նշանավորվեց առաջնության առաջատարների համոզիչ հաղթանակներով: Մյունխենի Բավարիան սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց Վոլֆսբուրգի դարպասը` Դորտմունդի Բորուսիան և Շալկե 04, հեշտ հաղթանակներ տոնեցին համապատասխանաբար Հոֆենհայմի և Քյոլնի նկատմամբ, իսկ տուրի  վերջին խաղում Մյունխենգլադբախի Բորուսիան հյուրընկլավելիս խոշոր` 3:0 հաշվով ջախջախեց Շտուտգարտին:

Մրցաշարային աղյուսակում  առաջատար քառյակը զգալիորեն առաջ "պոկվեց" ` 5-6-րդ տեղերում հանգրվանած Վերդերից և Բայերից, որոնք իրենց մրցավեճում խաղաղ դաշինք կնքեցին: Այս տուրից հետո չեմպիոնության համար ընթացող մրցապայքարը էլ ավելի թեժացավ: Այժմ մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է տիրում: Բավարիան,Դորտմունդի Բորուսիան և Շալկե 04 վաստակած 40-ական միավորով կիսում են առաջինից մինչև երրորդ հորիզոնականները, իսկ նրանցից մեկ միավորով  ետ մնացողՄյունխենգլադբախի Բորուսիան զբաղեցնում է չորրորդ տեղը:

«Հերտա» - «Համբուրգ» 1:2

գոլեր` Լասոգա 82' - Յանսեն 25', Պետրիչ 45'

«Բավարիա» - «Վոլֆսբուրգ» 2:0

գոլեր` Գոմես 60', Օլիչ 90'

«Աուգսբուրգ» - «Կայզերսլաուտերն» 2:2

գոլեր` Մ. դե Յոնգ 5', Հայն 66' - Դիկ 26', 48'

«Բորուսիա» Դորտմունդ - «Հոֆենհայմ» 3:1

գոլեր` Կագավա 16', 55', Գրոսկրոյց 31' - Յոնսոն 63'

 


«Վերդեր» - «Բայեր» 1:1

գոլեր` Պիսարո 30' - Ռեյնարց 57'

 


«Քյոլն» - «Շալկե» 1:4

գոլեր` Պոդոլսկի 4' - Մարիկա 60', 72', Հունտելաար 78' (11մ), Հյոգեր 83'

 


«Շտուտգարտ» - «Բորուսիա» Մ. 0:3

գոլերը՝ Հանկե 30', Ռոյս 80', դե Կամարգո 83'

 


«Մայնց» - «Ֆրայբուրգ» 3:1

գոլեր՝ Չուպո-Մոտինգ 3', 17', Պոլանսկի 6' (11մ) - Կրմաշ 68'

 


Դիտումներ: 496 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 2
0  
2 Effenberg   (31.01.2012 23:33) [Նյութ]
Shat djvar mrcapayqara spasvum Bavariayin. Kartzum em aayduhanderdz myunxencinery knvachen arcate skutexy.

0  
1 Ribery   (31.01.2012 22:11) [Նյութ]
Bavariaaaaaas mzcneluya

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0