Ուրբաթ, 29.03.2024, 02:59
Գլխավոր » 2012 » Փետրվար » 20 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ՏՈՒՐ 22. ԲԱՎԱՐԻԱՆ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է, ԻՍԿ ԲՈՐՈՒՍԻԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ Է ԶԱՐԳԱՑՆՈՒՄ
15:31
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ.ՏՈՒՐ 22. ԲԱՎԱՐԻԱՆ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է, ԻՍԿ ԲՈՐՈՒՍԻԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ Է ԶԱՐԳԱՑՆՈՒՄ

Բունդեսլիգայի 22-րդ տուրոում Բավարիան արտագնա խաղում չկարողացավ կոտրել առաջնության ետնապահներից` Ֆրայբուրգի դիմադրությունը: Մյունխենյան ակումբի միավորների կորստից հիանալի օգտվեցին նրա անմիջական մրցակիցները: Դորտմունդի Բորուսիան նվազագույն հաշվով պարտության մատնեց Հերտային և 4 միավորի առավելություն ստացավ Բավարիայի նկատմամբ:

Այս ոչ-ոքիի արդյունքում  Յուպ Հայկենսի սաները նահանջեցին երրորդ հորիզոնական, քանի որ թիկունքում գտնվող Մյունխենգլադբախի Բորուսիան նույնպես առավելության հասավ իր մրցակցի նկատմամբ և բարձրացավ երկրորդ տեղ:  Չեմպիոնական մրցավազքից փորձում է  հետ չմնալ նաև Գելզենկիրխենի "Շալկե 04"-ը: Հուբ Ստեվենսի սաները սեփական հարկի տակ`4:0 հաշվով ջախջախեցին Վոլֆսբուրգին: Այժմ գելզենկիրխցիները երրորդ տեղում ընթացող Բավարիայից ետ են մնում ընդամենը մեկ միավորով:

Տուրի կենտրոնական  հանդիպումներից մոկըը կայացավ Համբուրգում, ուր հյուսիսգերմանական դերբիի շրջանակներում մրցեցին տեղի Համբուրգը և Բրեմենի Վերդերը: Բավականին բարդ օրեր ապրող Համբուրգը չկարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ բրեմենցիներին: Հյուրերը 1:3 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին և 36 միավորով ամրապնդվեցին 5-րդ հորիզոնականում: Ինչ վերաբերվում է Համբուրգին, ապա Գերմանիայի երբեմնի գրանդ ակումբներից մեկը`ընթացիկ մրցաշրջանում պայքարում է իր տեղը ուժեղագույնների խմբում պահպանելու համար:


Ֆրայբուրգ - Բավարիա 0:0

Հերտա - Բորուսիա Դ. 0:1

գոլ՝ Գրոսկրոյց 66'

Կայզերսլաուտերն - Բորուսիա Մ. 1:2

գոլեր՝ Յեսեն 63' - Հերման 10', Արանգո 15'

Համբուրգ - Վերդեր 1:3

գոլերը՝ Պետրիչ 76' - Մարին 9', Տրամբիլ 45', Արնաուտովիչ 86'

Բայեր Լևերկուզեն - Աուգսբուրգ 4:1

գոլեր՝ Կիսլինգ 25' 65', Կաստրո 62', Շյուրլե 71' - Կու 50'

Նյուրենբերգ - Քյոլն 2:1

գոլեր՝ Էսուեն 28', Պեկատ 85' - Նովակովիչ 66':

Շալկե - Վոլֆսբուրգ 4:0

գոլեր` Ռաուլ 10', Հունտելաար 15', 72', Մատիպ 49'

Հաննովեր - Շտուտգարտ 4:2

գոլեր` Հագի 25', Մ. Դիուֆ 32', Պանդեր 46', Ստինդլ 73’ - Հարնիկ 75', Օկազակի 79'

Դիտումներ: 724 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 6
+1  
6 Werder   (20.02.2012 23:49) [Նյութ]
tenc ban chka. Bavarian lav el kentronacrela ujery bundesligayi vra. uxxaki arden shat en ujexachel germanakan tmer. cankatsats tim arden lav chanchuma Bavariayin u hamapatasxan hakaxaxa gtnum` hatkapes bavariayi anhatakan futbolistneri dem. Te riberyy ev te Robeni. isk qani vor bavariayi hardzakman gchum Gomezin poxancumner chen hetevum nuyn robbenic u riberiich .nshanakuma Gomez chka` chka ev gol hetevabar chka ev ardyunq.

0  
5 Rommel   (20.02.2012 23:38) [Նյութ]
Im karciqov es tari menq mer ujer@ kentronacnelu enq CL i vra, vori final@ timi sepakan dashtuma ... Dranic el hetevuma BL um hamematabar tuyl xax@

+1  
4 Oliver   (20.02.2012 18:53) [Նյութ]
Լիովին այլ ֆուտբոլա խաղալու Բազելի հետ: Այ կտեսնեք: Չեմպիոնների լիգան և Բունդեսլիգան տարբեր բաներ են:

0  
3 Naki   (20.02.2012 16:59) [Նյութ]
et der kereva,. ete Basel-i het xaxum lriv morti, u ira xax@ Freiburgi het xaxin nman chlini uremn gnum a Chempionneri Ligai vra

+1  
2 Fantazm   (20.02.2012 16:03) [Նյութ]
Kartzum em chempionneri lgana glxavor npataky Bavariayi` da aknhayta

+1  
1 Naki   (20.02.2012 15:43) [Նյութ]
lav chi, hech lav chi,,,,,,,karcum em el chenq karana Dortmunt-in ancnenq! 2rd tex.

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0