Շաբաթ, 20.04.2024, 08:00
Գլխավոր » 2012 » Ապրիլ » 28 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ. ՏՈՒՐ 33.ԲԱՎԱՐԻԱ-ՇՏՈՒՏԳԱՐՏ 2:0
22:02
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ. ՏՈՒՐ 33.ԲԱՎԱՐԻԱ-ՇՏՈՒՏԳԱՐՏ 2:0

Գերմանիայի առաջնության նախավերջին տուրում Բավարիան Սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց Շտուտգարտի դարպասը:  Ինչպես և Բունդեսլիգայի վերջին հանդիպումներին, այնպես էլ այս խաղին Բավարիան խաղադաշտ էր դուրս եկել ոչ հիմնական կազմով: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Ռեալի հետ ծանրագույն հանդիպումից հետո Յուպ Հայնկեսը հանգստանալու հնարավորություն էր ընձեռել թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներին, այդ թվում և դարպասապահ Մանուել Նոյերին:   

32-րդ րոպեին Թոմաս Մյուլլերի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Մարիո Գոմեսը, ով առաջնություն իր խփած գոլերի քանակը հասցրեց 26-ի, սակայն լավագույն ռմբարկուների պայքարում մեկ գնդակով շարունակում է զիջել Շալկե 04-ի հարձակվող Կլաաս Յան-Հունտելարին: Հանդիպման վերջին րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Թոմաս Մյուլլերը`2:0:

Չնայած, որ Շտուտգարտի ֆուտբոլիստների երկու հարվածներից հետո գնդակը երկու դեպքում հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից, այդուհանդերձ Բավարիան առանց մեծ դժվարությամբ հանդպումը ավարտեց հաղթականակով:


ԲԱՎԱՐԻԱ - ՇՏՈՒՏԳԱՐՏ 2:0

Գոլեր` Գոմես 32, Մյուլլեր 90 

"Բավարիա": Բուտ, Ռաֆինյա, Տիմոշչուկ, Բադշտուբեր, Կոնտենտո, Գուստավո, Պրանյիչ (Ռոբբեն 74), Ուսամի (Շբայնշտայգեր 56), Մյուլլեր, Օլիչ, Գոմես (Ալաբա 46) 
Մարզիչ` Հայնկես 

"Շտուտգարտ": Ուլրայխ, Մազա, Սակայի, Մոլինարո, Նիդերմայեր, Գենտներ, Հայնալ, Կվիստ (Կակաու 46), Օկազակի (Շիբեր 64), Հարնիկ (Տրաորե 79), Իբիշևիչ
Մազիչ` Լաբադիա




Դիտումներ: 573 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 4
+1  
4 Tigran-Bayern-Bastian   (29.04.2012 22:02) [Նյութ]
im karciqov Lahm@ kgna dzax Rafinhan aj dirq@ kpaki klucvi Alabayi xndir@: Shvaynshtaygeri het henaketum kxaxa Kroos@, ira dirqum el Muller@ bayc Badshtuberi harc@ barda ... huh huh huh

0  
3 Oliver   (29.04.2012 00:32) [Նյութ]
ՉԼ Եզրափակչից առաջ Հայնկեսը փորձումա գտնել Բադշտուբերի և Ալաբայի արժանի փոխարինողների: Ըստ ինձ ձախ եզրում վատ չխաղաց Կոնտենտոն, ինչը չէի ասի Ռաֆինյաի մասին, որը այդքան էլ լավ չէր նայվում: Տիմոշչուկն էլ կենտրնում էդքան վստայելի չէր, չնայած, որ ուրիշ տարբերակ կենտրոնում դժվարա պատկերացնել:

0  
2 munich   (28.04.2012 23:26) [Նյութ]
Mrcashar@ arden dzaxoxvela mnuma verjum lav xax cuyc tal u haxtel

0  
1 Oliver   (28.04.2012 23:17) [Նյութ]
Երկրորդ կազմով է լ վատ չխաղացին, բայց ակնհայտորեն պաշտպանությունում շատ բացեր կային:

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0