Ուրբաթ, 29.03.2024, 18:24
Գլխավոր » 2012 » Հունվար » 20 » ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻՑ.ԱՅՍՕՐ`ԲՈՐՈՒՍԻԱ Մ - ԲԱՎԱՐԻԱ` 23:30-ԻՆ
12:58
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻՑ.ԱՅՍՕՐ`ԲՈՐՈՒՍԻԱ Մ - ԲԱՎԱՐԻԱ` 23:30-ԻՆ
Այսօր` հունվարի 20-ին Մյունխենգլադբախի "Բորուսիա Պարկ" մարզադաշտում կայանալիք Բորուսիա - Բավարիա խաղով կմեկնարկի է Բունդեսլիգայի խաղարկության երկրորդ շրջանը: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:30-ին: Հիշեցնենք, որ այս թիմերի 1-ին տուրի մյունխենյան հանդիպումը ավարտվել էր Բավարիայի անակընկալ` 0:1 հաշվով պարտությամբ:

Ընդհանուր առմամաբ Գլադբախի Բորուսիան բավականին լավ տպավորություն թողեց մրցաշրջանի առաջին կեսում: Լուսիեն Ֆավրեն կարճ ժամանակահատվածում կարողացավ թույլ և ետնապահ թիմից, կառուցել բավականին ուժեղ և մարտունակ կոլեկտիվը, որը շարունակում է բոլորին հաճելիորեն զարմացնել` արագ, արդյուավետ և դինամիկ խաղով:


Այժմ Մյունխենգլաբախը ներկայացնող ակումբը մրցաշարային աղյուսակում վաստակած 33 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում: Հիշեցնենք, որ մյուս մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայում Գերմանիան կներկայացնի 4 ակումբ: Եթե Ֆավրեի սաները կարողանան իրենց նման կերպ դրսևորել նաև մրցաշրջանի մնացած հատվածում,ապա շատ հնարավոր է, որ մյուս տարի գլադբախյան երկրպագուները իրենց սիրելի ակումբին տեսնեն եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում:
Ինչ վերաբերվում է մյունխենցիներին, ապա պետք է ասել, որ առաջնության առաջատարները բավականին լավ ձմեռային նախապատրաստական փուլ անցկացնելուց հետո բարձր տրամադրությամբ կմոտենան վերոնշված հանդիպման և անպայման կձգտեն ռևանշի հասնել Բորուսիայի նկատմամաբ: 
Հիշեցնենք, որ Բավարիային մրցաշարային աղյուսակում հետապնդող Դորտմունդի Բորուսիան կիրակի օրը կհյուրընկալբի Համբուրգին:


Հարկ է նշել, որ  Բորուսիայի հետ գլադբախյան հանդիպումներում Բավարիայի համար ավանդաբար շատ բարդ է լինում: Նախորդ տարի այստեղ գրանցվեց մարտական ոչ-ոքի` 3:3: Ի դեպ Բավարիան 2:1 հաղթելուց հետո խաղի ընթացքում բաց թողեց 2 գնդակ և պարտվում էր 3:2 հաշվով:Այդուհանդերձ մյունխենցիներին վերջին րոպեներին Ֆիլիպ Լահմի գոլից հետո հաջողվեց  փրկվել պարտությունից:





Բունդեսլիգայի 18-րդ տուրում կմրցեն հետևյալ զույգերըշ`


20.01

Բորուսիա Մյունխենգլադբախ - Բավարիա 23:30 ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ (ONLINE)


21.01


Շալկե 04 - Շտուտգարտ 18:30
Վոլֆսբուրգ - Քյոլն 18:30
Ֆրայբուրգ - Աուգսբուրգ 18:30
Նյուրնբերգ - Հերտա 18:30
Հոֆենհայմ - Հաննովեր 18:30
Կայզերսլաուտեռն - Վերդեր 21:30

22.01


Համբուրգ - Բորուսիա Դորտմունդ 18:30
Բայեր - Մայնց 20:30



 
Դիտումներ: 763 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 5
+1  
5 Hak Muller   (20.01.2012 20:27) [Նյութ]
10000% haxtelu enq!!!!!!!!! Miguce bard xaxa stacvi , bayc karevor@ , vor piti haxtenq!!!!!!! Vor mULLERN el mi qichgol xpec ;)

+1  
4 tiran96   (20.01.2012 19:36) [Նյութ]
0:4
cool

+1  
3 Effenberg   (20.01.2012 19:19) [Նյութ]
Bayc shat djvara xaxa linelu...

+1  
2 Effenberg   (20.01.2012 19:18) [Նյութ]
100% ay axper. Hognanq klasiko mlasiko cgitem inch. Shat ei spasel esorvan.

+2  
1 Rommel   (20.01.2012 19:00) [Նյութ]
Verjapes chisht futbolner@ sksum en ... te che hogneci angliakan, italakan u ispanakan tshoci nauelov smile

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0