Հինգշաբթի, 02.05.2024, 12:22
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 9 » ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ.ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
13:30
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ.ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

Խմբում առաջին տեղ գրավելը  այդքան էլ մեծ առավելություն չի համարվում: Եթե ուշադրություն դարձնենք մյուս խմբերում երկրորդ տեղ գրաված ակումբներին, ապա ամեն ինչ պարզ կլինի: Չնայած նրան, որ խմբային փուլը մյունխենցիները ավարտեցին Մանչեսթերում կրած պարտությունով, այդուհանդերձ դա Բավարիային չխանգարեց խմբում առաջին տեղը գրավել:

Երկրորդ զամբյուղում ընդգրկված թիմերից Բավարիային որպես մրցակից չի կարող լինել Նապոլին և Լևերկուզենի Բայեր, քանի որ իտալական ակումբը Բավարիայի հետ ընդգրկված էր միևնույն խմբում, իսկ 1/8 եզրափակիչում ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնագրքի`  միևնույն երկրի ակումբներ չեն կարող միմյանց հետ մրցել:

Բունդեսլիգայի առաջատարին այդ պատճառով մնում է 6  պոտենցիալ մրցակից: Այդ թիմերից առաջինը  Մոսկվայի ԲԿՄԱ-ն է, որը միայն խմբային փուլի վերջին տուրում կարողացավ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: Ռուսական թիմը հյուրընկալվելիս հաղթեց, Բավարիային քաջ ծանոթ Միլանի Ինտերին:

2-րդ մրցակիցը` Բազել:  Շվեյցարական ակումբը խաղարկությունից դուրս թողնելով Մանչեսթեր Յունայթեդին`դարձավ ընթացիկ մրցաշրջանի ամենամեծ սենսացիաներից մեկի հեղինակը: Հեյկո Ֆոգելի սաները վերջին տուրի շրջանակներում վճռորոշ խաղում` 2:1 հաշվով արժանի հաղթանակ տարան Սըր Ալեքս Ֆերգյուսոնի սաների նկատմամբ:

3-րդ մրցակիցը` Լիոն: Վերջին տուրից առաջ ֆրանսիական ակումբի  մրցաշարային գործերը բավականին բարդ էին, սակայն լիոնցիները իրենց խնդիրը կարողացան լուծել ոչ միայն իրենց ուժերով, այլև զուգահեռաբար խաղում Մադրիդի Ռեալի օգնությամբ: Լիոնը Զագրեբի Դինամոյին հաղթեց անհրաժեշտ գոլային տարբերությամբ` 7:1, իսկ Ռեալը երեք գնդակ ուղարկեց Այաքսի դարպասը և  ֆրանսիական ակումբին օգնեց դուրս գալ հաջորդ փուլ:

4-րդ մրցակիցը` Մարսել: Ֆրանսիական ակումբ, որը աչքի է ընկնում իր կամային բարձր որակներով: Մարսելցիները 1/8 եզրափակչի ուղեգիր վաստակեցին Դորտմունդի Բորուսիայի հետ հանդիպման վերջնամասում, երբ 1:2 հաշվով զիջելուց հետո ֆրանսիացիները կարողացան երկու րոպեի ընթացքում երկու գնդակ խփել և հասնել անհրաժեշտ հաղթանակի:

5-րդ մրցակիցը`Զենիթ: Բավարիայի երկրպագուները այս ռուսական ակումբին պետք է, որ լավ հիշեն ՈՒԵՖԱ-ի գավաթի 2007-2008 թթ խաղարկությունից, երբ ռուսական ակումբը` Սանկտ-Պետերբուրգում ցավալի` 4:0 պարտության մատնեց մյունխենյան գրանդին: Այս մրցաշրջանում Բավարիան կարող է ռևանշի հասնել, եթե իհարկե վիճակահանության արդյունքում նրան բաժին հասնի Զենիթը: 
Ռուսաստանի ներկայացուցիչը G խմբում գրավեց երկրորդ տեղը: Դա նրանց հաջողվեց վերջին տուրում Պորտուի հետ արտագնա գոլազուրկ ոչ-ոքիի արդյունքում: 

6-րդ մրցակիցը` Միլան: Թերևս սա ամենանցանկալի մրցակիցն է, որը կարող է բաժին հասնել Բավարիային. քանի որ իտալական այս ակումբի հետ խաղերում Բավարիան մեղմ ասած այդքան էլ լավ հանդես չի գալիս: Դրա մասին է վկայում վերջին տարիների այս թիմերի միջև կայացած խաղերի վիճակագրությունը: Դատեք ինքներդ`  պաշտոնական վերջին  6 խաղերից`  4-ում հաղթանակ է տոնել Միլանը, իսկ 2-ում գրանցվել է ոչ-ոքի արդյունքներ: 
Միլանը ընթացիկ խաղարկությունում ընդգրկված էր այնպիսի մի խմբում, որ այնտեղ բացի բարսելոնայից լուրջ մրցակիցներ "ռոսոներիները" չունեին: Իսկ Բարսելոնայի հետ խաղերում Միլանը բավականին լավ տպավորություն թողեց:  

Մնում է զինվել համբերությամբ և սպասել վիճակահանությանը: Այն տեղի կունենա մյուս ուրբաթ օրը:
Ինչ վերաբերվում է Բավարիայի գլխավոր մարզիչ Յուպ Հայկենսին, ապա նա հավանական մրցակիցների առումով մտահոգություն չունի:
"Եթե մենք գտնվենք մեր լավահույն մարզավիճակում, ապա կարող ենք հաղթել ցանկացածին",-ասել է Հայկենսը:


Արտակ Վահանսարյան

Դիտումներ: 515 | Ավելացրեց: Oliver | Թեգեր: ԲԱՎԱՐԻԱ, Զենիթ, Միլան, Լիոն, ԲԿՄԱ, Արտակ վահանսարյան, Մարսել, Չեմպիոնների Լիգա, Բազել | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 4
+1  
4 Effenberg   (15.12.2011 23:43) [Նյութ]
Mlany bard mrcakicy cankali cher lini. Aveli shat rusakan tim kuzei tesnel.

+1  
3 Khedira   (10.12.2011 00:54) [Նյութ]
baci Milanic vorn uzuma @ngni chnayac Milani harcernel karanq lucenq bayc 1/4-um

+1  
2 Oliver   (09.12.2011 22:39) [Նյութ]
Համամիտ եմ հետտ Ռոմել ձջան: Ես ել ժատ կուզեի: Սրտներիս վրա վերքա եղել էդ խաղից հետո:

0  
1 Rommel   (09.12.2011 19:13) [Նյութ]
Zenit@ tox @ngni 2008-i vrej@ lucenq ...

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0